12:12 03.02.2018
Անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչություննում քրեական գործ է հարցուվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կասկածյալը ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եղվարդ քաղաքում պատրատերն առևանգել է պարտապանի 10-ամյա դստերը:
10:38 03.02.2018
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիական Աֆրին քաղաքի մոտակա բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել են տեղի ակտիվիստները, հայտնում է Lenta-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ռմբակոծման արդյունքում շուրջ 60 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը մարմնական վնասվածքներ են ստացել:
18:17 02.02.2018
Բասմանովսկ գյուղում հիմնովին այրվել է այն տունը, որտեղ, ամենայն հավանականությամբ, իր մանկությունն է անցկացրել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը:
15:50 02.02.2018
Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 08.10-ին, ավտովթար է տեղի ունեցել Էրեբունիում: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել:
14:41 02.02.2018
Շանհայում ֆուրգոնը հարվածել է մայթի վրա գտնվող անցորդներին:Դեպքի արդյունքում 17 մարդ է տուժել, երեքը ծանր վիճակում են, հայտնում է РИАновости-ն՝ վկայակոչելով Xinhua գործակալությանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին՝ Հուանպու քաղաքի կենտրոնական հատվածում:
22:42 01.02.2018
Հարավաֆրիկյան հանրապետությունում հոսանքազրկման հետևանքով 900 հանքափորներ հայտնվել են շրջափակման մեջ։ Պատահարը տեղի է ունեցել փոթորկի հետևանքով։ Հանքարդյունաբերական Sibanye-Stillwater ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Ուելթստրեյդը հայտարարել է, որ, չնայած շրջափակմանը, հանքափորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
20:35 01.02.2018
Հունվարի 21-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:
17:47 01.02.2018
Ճապոնական Օսակա քաղաքի Իկունո թաղամասում Տրակտոր վարորդը հարվածել է մի քանի հետիոտների: NHK հեռուստաալիքի տվյալներով, մեքենայի անիվների տակ երեխա է զոհվել, ևս 4 վիրավորների հոսպիտալացրել են:
15:29 01.02.2018
Ապօրինի որս կատարելու կասկածանքով Քաջարանի Ձագեձոր գյուղից բերման է ենթարկվել երկու քաղաքացի:
15:21 01.02.2018
Հունվարի 29-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցներով վնասել են Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրաված բանկոմատները:
13:46 01.02.2018
Այսօր առավոտյան ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը:
13:38 01.02.2018
Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը ֆիքսել է 3 հոգու մահ, 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր վնասվածքներով:
11:05 01.02.2018
Հունվարի 28–ին, ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մ. Ս.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ գողություն է կատարվել նշված ռեստորանային համալիրից, որտեղ էլ հայտնաբերել է գետնին պառկած իրեն անծանոթ մի մարդու. նա չգիտի՝ մարդը քնած է, թե մահացած։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։
10:25 01.02.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
15:52 31.01.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
10:32 31.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
09:08 31.01.2018
Հարավային Կալիֆոռնիայում ուղղաթիռն ընկել է շենքի վրա, որի հետևանքով 3 մարդ է զոհվել:
17:24 30.01.2018
Օմսկի բնակիչները տեղեկացնում են թիվ 9 ուղղիչ գաղութի տարածքում տեղի ունեցած հրդեհի մասին: Հրդեհի կադրերը, որոնցում տեսանելի է ծուխը, հրապարակվել են համացանցում՝ բնակիչների կողմից:
17:06 30.01.2018
Ռուսաստանի հետ սահմանին, իսկ ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի Սումիի մարզում ձերբակալել են 22-ամյա մի կնոջ և 41-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում է fakty.ua-ն: Կասկածներ կան, որ նրանք հենց այն մարդիկ են, ովքեր փրկագնի դիմաց առևանգել էին հայ գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյ») որդուն և ազգականին: Այդ մասին կայքին հաղորդել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:
16:43 30.01.2018
Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում՝ «Վարկեթիլի»-ում առվոտյան առաստաղի փլուզման հետևանքով 14 քաղաքացի է վիրավորվել: Երկուսի վիճակը ծանր է: Զոհեր չկան: Բոլոր տուժածները գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: