TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկ օրում վթարներից 2 մարդ է զոհվել

12:21 06.02.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք։

̰
Ավտովթարից 14-ամյա երեխա է մահացել: Կա 3 վիրավոր

11:39 06.02.2018

Խոշոր ավտովթար է գրանցվել Կոտայքի մարզում: Երեկ՝ ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QA 877 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաբեր գյուղից դեպի Աբովյան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, արմատախիլ արել ծառեր: Մի քանի պտույտ գործելուց հետո մեքենան հայտնվել է դաշտում:

̰
Դիահերձարանում կոկոս է պայթել

09:01 06.02.2018

Կոկոսի պայթյունը խուճապ է առաջացրել անգլիայի դիահերձարաններից մեկի աշխատակիցների մոտ: Ինչպես պարզվել է ՝ էկզոտիկ պտուղը հանգուցյալի մոտ թողել են հարազատները:

̰
Հրդեհ սահմանամերձ գյուղում

08:32 06.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Փետրվարի 6-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ տուն է այրվում:

̰
Մոսկվայում հարբած աղջիկը փամփուշտը գլխում դիմել է հիվանդանոց

20:21 05.02.2018

Տուժածը հայտարարել է, որ խուլիգանական հարձակման զոհ է դարձել: Այդ մասին տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

̰
Ճապոնիայում բնակելի տան վրա ուղղաթիռ է ընկել

20:16 05.02.2018

Ճապոնիայի Սագայի Կանզակի քաղաքում, վթարի է ենթարկվել ինքնապաշտպանական ուժերի հենակետային ուղղաթիռ, հաղորդում է The Japan Times- ը:

̰
Արկեր Սյունիքի մարզում. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

19:49 05.02.2018

Արկեր են հայտնաբերվել Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազի հանքի տարածքում:Ահազնգը ստացվել է փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին:

̰
Մոսկվայում գազի պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել

19:34 05.02.2018

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկում:

̰
Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած 25-ամյա երիտասարդին

19:08 05.02.2018

Որպես անհետ կորածի՝ ոստիկանությունը որոնում է Նոր Խորբերդի բնակիչ, 25-ամյա Վարդան Մնացականյանին: Աշխատանքի գնալու նպատակով նա հունվարի 27-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել:

̰
Քաղաքացին գլխով հարվածել է ոստիկանի դեմքին. ՔԿ

18:20 05.02.2018

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության առիթով հարուցված քերական գործ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ, որ կատարել է իր ծառայողական պարտականությունները:

̰
Դանակով զինված անհայտ անձը ցանկացել է մուտք գործել Իրանի նախագահի նստավայր

18:10 05.02.2018

Այսօր՝ փետրվարի 5-ին, դանակով զինված մի տղամարդ փորձ է արել մուտք գործել Իրանի նախագահական շենք, որտեղ ոստիկանները կանխել են նրա մուտքը՝ կրակոցներ արձակելով:

̰
Հազվագյուտ հանդիպող սպիտակագլուխ բադ են որսացել. EcoNews-ի հերթական բացահայտումը

17:20 05.02.2018

Ապօրինի որսի հերթական դեպքն է բացահայտել EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը:

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է 247 ահազանգ

11:46 05.02.2018

ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփել է 2018 թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցված արտակարգ դեպքերն ու պատահարները:

̰
Բեմադրված ավտովթար Վանաձորում, ԱՊՊԱ-ից շորթվել է 1․714․000 դրամ

11:16 05.02.2018

Վանաձորի բնակիչները, նախապես պայմանավորվելով, բեմականացրել են ավտովթար և ԱՊՊԱ-ից խոշոր գումար շորթել:

̰
3 օրում վթարներից զոհվել է 3 և վիրավորվել 35 մարդ

11:11 05.02.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 23-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 8 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

̰
Հրապարակվել է Су-25 ռազմական ինքնաթիռի ոչնչացման տեսանյութը

10:25 05.02.2018

Օդաչուն հասցրել է կատապուլտացվել:

̰
Եվս մի քուրդ կին զինյալ թուրքական տանկ է ոչնչացրել

09:45 05.02.2018

Քրդական զինված խմբավորումները սիրիական Աֆրինում թուրքական զինուժին պատկանող տանկի ոչնչացման տեսանյութ են հրապարակել:

̰
Աշտարակում երկհարկանի տուն է այրվել

09:00 05.02.2018

Երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 20:54-ին ԱԻՆ-ում ահանզանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի տներից մեկում:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնում են, որ Սմբատ Զորավար փողոցում այրվում է երկհարկանի տուն:

̰
Վթար Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում

08:09 05.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 4-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալաբյան և Արզումանյան  փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Ipsum» մակնիշի 35 QD 126 (վարորդ՝ […]

̰
Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ բեռնանավ է անհետացել

15:00 04.02.2018

Նավի մասին վերջին տեղեկությունը ստացվել է հունվարի 31-ին, երբ այն խարիսխ էր գցել բենինյան Կոտոնու նավահանգստում:

̰
Կամուրջը չի դիմացել բեռնատարի ծանրությանը

13:39 04.02.2018

Բուրիաթիայում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Նոր և Հին Կուրբա բնակավայրերը միավորող կամուրջը, չդիմանալով բեռնատարի ծանրությանը, ճկվել է և փլուզվել։

̰
Վթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

09:45 04.02.2018

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 20 ՕՕ 585 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

̰
Թբիլիսիում մերկ շրջող տղամարդը դարձել է համացանցի հերոս

20:44 03.02.2018

Տղամարդը վարչական իրավունքի խախտման համար տուգանվել է 81 դոլարին համարժեք 200լարիով

̰
Սիրիայում ռուսական ինքնաթիռ է ոչնչացվել

19:33 03.02.2018

Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ քաղաքի մոտակայքում ոչնչացվել է ռուսական Су-25 ռազմական ինքնաթիռ: Տարածքը, որի երկնքում ոչնչացվել է ռուսական ինքնաթիռը, վերահսկում են սիրիացի ընդդիմադիրները, որոնք Աֆրինի վրա հարձակման ժամանակ աջակցում են թուրքական զորքին:

̰
Մեծամորում բախվել են Mersedes-ները. կա 2 զոհ

16:34 03.02.2018

Արմավիրի մարզում այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաները:

̰
Բնակարանային գողերը հայտնաբերվեցին

16:21 03.02.2018

Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում հունվարին կատարված բնակարանային գողությունները բացահայտվել են:

̰
Իտալիայում կրակել են սևամորթների վրա. արդյո՞ք սա վրեժ է իտալուհու սպանության համար

16:00 03.02.2018

Իտալիայի Մաչերատա քաղաքում հանցագործն ընթացող ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

̰
Վթարից 56-ամյա տղամարդ է մահացել

14:07 03.02.2018

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ուջան գյուղի մոտակայքում:

̰
30.000 դրամ պարտքի դիմաց առևանգել էր 10-ամյա աղջկա

12:12 03.02.2018

Անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչություննում քրեական գործ է հարցուվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կասկածյալը ձերբակալվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եղվարդ քաղաքում պատրատերն առևանգել է պարտապանի 10-ամյա դստերը:

̰
Թուրքիան նոր հարված է հասցրել Աֆրինի բնակավայրերին

10:38 03.02.2018

Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիական Աֆրին քաղաքի մոտակա բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել են տեղի ակտիվիստները, հայտնում է Lenta-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ռմբակոծման արդյունքում շուրջ 60 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

̰
BACK_TO_TOP