15:54 30.01.2018
2017թ. հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի:
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչ Ստեփան Մինասյանը: Նա, գիտակցության չգալով, մահացել է:
13:48 30.01.2018
ԱՄՆ կեղծ թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու այն իրացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղում փորձել է իրացնել 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
10:59 30.01.2018
Տարբեր տվյալներով 3-7 մարդ է վիրավորվել Վրաստանի մայրաքաքի մետրոյի կայարաններից մեկում առաստաղի փլուզման հետևանքով:Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
«Վարկետիլի» -ն Թբիլիսիի մետրոպելիտենի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասերում գտնվող մի քանի խոշոր միկրոշրջանների:
10:56 30.01.2018
Կոտայքի մարզի «Արզնի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերվել է դի: ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 11:15-ին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
10:06 30.01.2018
Հունվարի 29-ին, ժամը 2.45-ին, Ապարանի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի առաջնային կողմնային մակերեսի, ձախ աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1985 թ. ծնված Սմբատ Ա.-ն:
18:10 29.01.2018
Մումբայում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը «կուլ է տվել» մի տղամարդու, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
13:48 29.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 18-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
12:55 29.01.2018
Դեպքը տեղի է ունեց ԱՄՆ-ում, երբ 13-ամյա Դարիուս Ֆորմանը օգնելիս է եղել իր զարմիկներին ծառի վրա տուն կառուցել, նա սայթաքել ու վայր է ընկել, նրա հետևից էլ տախտակը՝ վրան 15 սանտիմետրանոց մեխ: Երբ տղան վեր է կացել, պարզվել է տախտակը բառացիորեն մեխվել է նրա գլխին: Այս տեսով էլ նրան գտել է մորաքույրը և զանգել փրկարարներին: […]
11:07 29.01.2018
Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի Նարեկացի փողոցի ավտոտնակների մոտակայքում բախվել են «Ford» մակնիշի 01 DQ 808 պետհամարանիշի և «ՎԱԶ-2101» մակնիշի 35 OG 073 պետհամարանիշի ավտոմեքենաները:
09:12 29.01.2018
Դեպքի հետևանքով զոհվել է 2 զինվորական, վիրավորվել՝ 10: Անվտանգության ուժերը շրջափակել են դեպի ակադեմիա տանող բոլոր ճանապարհները:
08:45 29.01.2018
Երեկ՝ հունվարի 28-ին, ժամը 21:52-ին ավտովթար է տեղի ունեցել ի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի և «Toyota Cemry» մակնիշի 77 MG 077 պետհամարանիշի ավտոմեքենաները «Lada Priora»-ի՝ վարորդ, 1984 թ. ծնված Է. Թ. և ուղևորներ, 1985 թ. ծնված Կ. Ք.-ն, 1988 թ. ծնված Կ. […]
11:16 28.01.2018
Հունվարի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
18:13 27.01.2018
Աֆղանստանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 95-ի: Դեպքի հետևանքով կա նաև շուրջ 150 վիրավոր:
15:38 27.01.2018
ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի hոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
13:58 27.01.2018
Երկրի մայրաքաղաք Քաբուլի թաղամասերից մեկում, որտեղ տեղակայված են կառավարական և օտարերկրյա դեսպանատների շենքեր, ականապատ մեքենա է պայթեցվել:
11:43 27.01.2018
Երեկ՝ հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
16:17 26.01.2018
Պարզվել են 2017թ. հոկտեմբերի 3-ին Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, հայտնում են Քննչական կոմիտեից:
2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված տղամարդ, ով, գիտակցության չգալով, հոկտեմբերի 4-ի առավոտյան մահացել էր:
14:05 26.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։