11:41 23.01.2018
Երեկ՝ հունվարի 22-ին, Նորապատ գյուղի «Սադախլու» կոչվող շուկայում այրված տղամարդը 39-ամյա Բագրատ Դավթյանն է. տեղեկացնում են ոստիկանությունից:
11:15 23.01.2018
Այսօր հունվարի 23-ին ժամը 09:30-ին սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի Մարզում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է «Toyota Prado» մակնիշի 077 CO 01 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը: Բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան:
10:38 23.01.2018
Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 07:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել: Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթևեկելի մասից, նախ՝ բախվել սյանը, ապա՝ «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային:
08:45 23.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 23-ին, ժամը 07:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է օգնություն:
08:32 23.01.2018
Գերմանիայի Հանովեր քաղաքի օդանավակայանում քրդերի և թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել՝ 180 հոգու մասնակցությամբ:
19:00 22.01.2018
Երեկ՝ հունվարի 21-ի առավոտյան, Լոռու մարզի Թումանյան համայնքում սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված է փլուզվել:
18:20 22.01.2018
Վրաստանի Խելվագաուրի շրջանում երկաթուղային թունելի շինարարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից տուժել է 3 բանվոր: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Մեկի վիճակը ծանր է:
17:43 22.01.2018
Անցյալ գիշեր Սուխումում անհայտ անձինք թալանել են դիահերձարանը, հաղորդում է «Աբխազիա-Ինֆոն»: Ըստ սյդ աղբյուրի, անհայտ անձը կամ անձինք կոտրել են դուռը և մտել դիահերձարանի շենք ու բացել չհրկիզվող պահարանը: Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ղեկավար Գենադի Բոբուան հրաժարվել է մեկնաբանել միջադեպը: Միջադեպի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական թիմը:
16:30 22.01.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
15:47 22.01.2018
Խաղի ժամանակ շներից մեկը պատահական դիպել էր խզակոթով հողին հենված ТОЗ-34 տեսակի հրացանի ձգանին:Փամփուշտը դիպել էր տրոջ որովայնին:
14:38 22.01.2018
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 13.48-ին, Բավրայի սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմենուհի Խ.-ն:
14:15 22.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը։
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 9 դեպք:
08:22 22.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնվում է, որ հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:
20:52 21.01.2018
Հունվարի 21-ին, Փափազյան 25 հասցեում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Վնասվել է 3 ավտոմեքենա: BMW մակնիշի ավտոմեքենան բախվելով կայանած Hundai sonata մակնիշի մեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանած մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենային:
17:35 20.01.2018
Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նորակոչիկ:
14:04 20.01.2018
Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները պարզելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով:
12:59 20.01.2018
Ոստիկանությունը բացահայտել է դեռևս 2017 թ փետրվարի 24-ին Արտաշատում տեղի ունեցած հափշտակության դեպքը:
12:00 20.01.2018
Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։
11:10 20.01.2018
Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 22:51-ին պայթյուն է տեղի ունեցել գազալցակայանում: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում:
19:11 19.01.2018
Փոթորիկի պատճառով, որը արդեն մի քանի օր է ևրոպական երկրներին հանգիստ չի տալիս, մասամբ խաթարել է նաև ավիահաղորդակցությունը: Մինչդեռ, որոշ ինքնաթիռներ, այդուհանդերձ, շնորհիվ հմուտ օդաչուների՝ թռիչքներ են իրականացնում:
11:11 19.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպքից բացահայտվել է 1-ը։
20:37 18.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: