TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Լիբիայում 2 պայթյուն է տեղի ունեցել. կա 33 զոհ, 70-ից ավելի վիրավոր

09:40 24.01.2018

Ահաբեկչությունն իրականացվել է ականապատ մեքենաների միջոցով: Առաջին մեքենան պայթեցվել է քաղաքի մզկիթներից մեկի առջև, երբ հավատացյալները երեկոյան աղոթքից հետո դուրս էին գալիս շենքից: Ընդամենը 30 րոպե անց փողոցի մյուս կողմում պայթել է երկրորդ մեքենան:

̰
Կոյուղում հայտնաբերվել է ածխաթթու գազ

09:23 24.01.2018

Հունվարի 23-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն:

̰
Գերմանիայում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել. կան զոհեր

19:57 23.01.2018

Գերմանիայում, Շտուտգարտից հարյուր կիլոմետր հեռավորության վրա, օդանում բախվել են թեթև շարժիչով ինքնաթիռը և ուղղաթիռը։ Վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը: Հետաքննությունը պարզում է վթարի պատճառները:

̰
Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից

18:54 23.01.2018

Փարիզում հորդառատ անձրևների պատճառով Սեն գետը դուրս է եկել ափերից. այս մասին հայտնում է Le Figaro-ն: Գետում ջրի մակարդակը հասել է 4.9 մ-ի: Ըստ նախնական կանխատեսումների, մակարդակը կշարունակի բարձրանալ՝ հասնելով 6 մետրի:

̰
1 օրում բացահայտվել է անձի առևանգման 2 դեպք

18:19 23.01.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են։

̰
Լոնդոնում գազի արտահոսքը քաոս է առաջացրել

17:25 23.01.2018

Լոնդոնի Վեստ Էնդ հատվածում գազի արտահոսքի պատճառով մետրոյի 2 կայարան է փակվել: Դեպքի վայրին մոտ գտնվող հյուրանոցներից, գիշերային ակումբներից և գրասենյակներից շուրջ 1450 մարդ է տարհանվել:

̰
Գերմանիայում աշակերտը սպանել է համադասարանցուն

16:29 23.01.2018

Գերմանիայում 15-ամյա աշակերտը դանակահարել է իր 14-ամյա համադասարանցուն: Այս մասին հաղորդել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Դորտմունդից ոչ հեռու գտնվող Լյունեն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում՝ տեղի ժամանակով ժամը 8:00-ի սահմաններում:

̰
Շիզոֆրենիայով տառապող տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը

15:47 23.01.2018

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

̰
Պարզվել է «Սադախլու» շուկայում այրված տղամարդու ինքնությունը

11:41 23.01.2018

Երեկ՝ հունվարի 22-ին, Նորապատ գյուղի «Սադախլու» կոչվող շուկայում այրված տղամարդը 39-ամյա Բագրատ Դավթյանն է. տեղեկացնում են ոստիկանությունից:

̰
«Տոյոտա Պրադոն» գլորվել է ձորակը

11:15 23.01.2018

Այսօր հունվարի 23-ին ժամը 09:30-ին սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի Մարզում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է «Toyota Prado» մակնիշի 077 CO 01 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը: Բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան:

̰
Զվարթնոցի ճանապարհին «Մերսեդես» է վթարվել

10:38 23.01.2018

Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 07:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել: Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթևեկելի մասից, նախ՝ բախվել սյանը, ապա՝ «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային:

̰
Վթար Իսակովի պողոտայում. կա տուժած

08:45 23.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 23-ին, ժամը 07:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է օգնություն:

̰
Գերմանիայի օդանավակայաններից մեկում քրդերի և թուրքերի միջև բախում է եղել

08:32 23.01.2018

Գերմանիայի Հանովեր քաղաքի օդանավակայանում քրդերի և թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել՝ 180 հոգու մասնակցությամբ:

̰
Թաիլանդում քաղցած կապիկները գյուղեր են թալանել

19:42 22.01.2018

Ըստ South China Morning Post-ի՝ կապիկների նման վարքագիծը բացատրվում է բնակչության արագ աճով, ինչի հետևանքով կենդանիների համար գնալով ավելի դժվար է դառնում սնունդ հայթայթելը:

̰
Ջրի արտահոսքի պատճառով Թումանյան համայնքում սողանք է առաջացել

19:00 22.01.2018

Երեկ՝ հունվարի 21-ի առավոտյան, Լոռու մարզի Թումանյան համայնքում սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված է փլուզվել:

̰
Պայթյուն Արևմտյան Վրաստանում, կան վիրավորներ

18:20 22.01.2018

Վրաստանի Խելվագաուրի շրջանում երկաթուղային թունելի շինարարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից տուժել է 3 բանվոր: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Մեկի վիճակը ծանր է:

̰
Սուխումիում դիահերձարան են թալանել

17:43 22.01.2018

Անցյալ գիշեր Սուխումում  անհայտ անձինք թալանել են դիահերձարանը, հաղորդում է «Աբխազիա-Ինֆոն»: Ըստ սյդ աղբյուրի, անհայտ անձը կամ անձինք կոտրել են դուռը և մտել դիահերձարանի շենք ու բացել չհրկիզվող պահարանը: Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ղեկավար Գենադի Բոբուան հրաժարվել է մեկնաբանել միջադեպը: Միջադեպի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական թիմը:

̰
ԱԻՆ-ն աշխատակիցը՝ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակից

16:30 22.01.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

̰
Սարատովի մարզում շունը հրացանից կրակել է տիրոջ վրա

15:47 22.01.2018

Խաղի ժամանակ շներից մեկը պատահական դիպել էր խզակոթով հողին հենված ТОЗ-34 տեսակի հրացանի ձգանին:Փամփուշտը դիպել էր տրոջ որովայնին:

̰
Բանկային քարտ են գողացել ու փորձել գումար կանխիկացնել. երիտասարդները փնտրվում են

15:20 22.01.2018

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը։

̰
33-ամյա կինը փորձել է սահմանն ապօրինի անցնել

14:38 22.01.2018

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 13.48-ին, Բավրայի սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմենուհի Խ.-ն:

̰
Բացահայտվել է բռնաբարության 2 դեպք

14:15 22.01.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը։
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 9 դեպք:

̰
Վրաերթի է ենթարկվել 81-ամյա տղամարդ

14:02 22.01.2018

Այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 13:10-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

̰
Արմավիրում հրդեհից հետո հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու այրված դի

08:22 22.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնվում է, որ հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:

̰
Ավտովթարի հետևանքով մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը

20:52 21.01.2018

Հունվարի 21-ին, Փափազյան 25 հասցեում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Վնասվել է 3 ավտոմեքենա: BMW մակնիշի ավտոմեքենան բախվելով կայանած Hundai sonata մակնիշի մեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանած մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենային:

̰
Կիևում հայտնաբերել են «Շինանյութի Սերգեյի» առևանգված որդուն ու նրա ընկերոջը

17:47 21.01.2018

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։

̰
Ինքնախեղման փորձ արած նորակոչիկը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ

17:35 20.01.2018

Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նորակոչիկ:

̰
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները կքննի հատուկ հանձնաժողովը

14:04 20.01.2018

Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները պարզելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով:

̰
Ավտոբուսի վթար Թուրքիայում. կա 11 զոհ

13:26 20.01.2018

Թուրքական Էսքիշեհիր նահանգում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել խճուղուց եւ բախվել ծառերին:

̰
26-ամյա աղջիկը տղաներին դրդել է գողության

12:59 20.01.2018

Ոստիկանությունը բացահայտել է դեռևս 2017 թ փետրվարի 24-ին Արտաշատում տեղի ունեցած հափշտակության դեպքը:

̰
BACK_TO_TOP