18:48 18.01.2018
Նիդեռլանդներում ուժեղ փոթորկի պատճառով շենքեր են վնասվել, ընդհատվել է մեքենաների երթևեկությունը , այդ թվում գնացքների շարժը: Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանում, որը ամենախոշորներից մեկն է Եվրոպայում, ժամանակավոր դադարեցվել են բոլոր չվերթները:
15:51 18.01.2018
Այսօր՝ Տավուշի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
12:54 18.01.2018
Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում տեղի ունեցած սպանության մասին: Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանն իր համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է նրա մարմնի տարբեր մասերին: Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
11:47 18.01.2018
Այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 09:28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սիսիան-Շաքի ավտոճանապարհին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
10:52 18.01.2018
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսի այրվելու հետևանքով 52 մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է, որ 5 հոգի կարողացել է դուրս գալ ավտոբուսից, իսկ մյուս 52-ը մահացել է տեղում: Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 55 ուղևոր և 2 վարորդ:
10:44 18.01.2018
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 17-ին, Ժամը 16։00-ի սահմանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
14:35 17.01.2018
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաստատեց տեղեկատվությունը, որ հայտնաբերվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Նոր Նորքի շուկայում սպանություն կատարելու մեջ կասկածվողը:
13:32 17.01.2018
Այսօր՝ հունվարի 17-ին, հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շուկայում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողը, հայտնում է Shamshyan.com կայքը:
11:42 17.01.2018
ԱՄՆ-ի տարածքում երկնաքար է ընկել: Ականատեսներին հաջողվել է ֆիքսել Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում երկնաքարի ընկնելու պահը: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունն իր թվիթերյան էջում հաստատել է, որ այրվող մարմինը հենց երկնաքար է եղել: «Որոշ դիտողական տվյալներ ուսումնասիրելուց հետո ԱՄԾ-ն կարող է հաստատել, որ փայլատակումն ու թնդյունը ոչ թե ամպրոպ էր կամ կայծակ, այլ, ամենայն հավանականությամբ, […]
10:45 17.01.2018
Երեկ՝ հունվարի 16-ին, ժամը 20:25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի կայքը, Մամուլի շենքի մոտակայքում բախվել են 4 ավտոմեքենա՝ «Toyota Camry» մակնիշի 60 AA 800 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.), «Audi A4» մակնիշի 35 FL 451 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ա.), «Opel Astra» մակնիշի 09 US 172 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.), «Mazda 6» մակնիշի 35 MQ 626 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ., սեփականատեր՝ Դ. Մ.) և կայանված «Mercedes E320» մակնիշի 35 GV 252 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մեքենաները:
10:34 17.01.2018
Գտնվել է դեռևս 2017թ դեկտեմբերի 24-ից որպես անհետ կորած որոնվող 19 ամյա Քնարիկ Մայիլյանը, հայտնում են ոստիկանությունից: Երեկ՝ հունվարի 16-ին, Քնարիկ Մայիլյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և բացատրություն տվել, որ տնից հեռացել է իր կամքով:
08:52 17.01.2018
Ֆիլիպինների Մայոն հրաբխից սկսել է լավա արտահոսել: Օրեր առաջ հրաբուխը սկսել էր ակտիվացման նշաններ ցույց տալ: Հունվարի 13-ին հրաբուխը սկսել էր մոխիր արտանետել, իսկ հունվարի 14-ին՝ այրվող ցեխ և քարեր: Ֆիլիպինների իշխանությունները ևս 2 շրջանում տարհանման հրահանգ են տվել: Ավելի վաղ վտանգի գոտուց ավելի քան 12 հազար մարդ էր տարհանվել: Մասնագետների կարծիքով՝ շաբաթների կամ նույնիսկ […]
15:58 16.01.2018
Կամրջի հարևանությամբ ապրող բնակիչները SHANTNEWS-ին պատմեցին, որ նման վթարներ հաճախ են տեղի ունենում այդ տարածքում: Ըստ բնակիչների՝ վթարների առաջացման պատճառը ճանապարհն է: Նրանք կարծում են, որ այն թերություններով է կառուցվել:
15:05 16.01.2018
«Դիլիջան» ազգային պարկ»-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, հունվարի 13-ին՝ ժամը 17.30-ի սահմաներում, հրդեհ է բռնկվել:
11:52 16.01.2018
Նորագավիթի նորակառույց կամրջի վրա այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 10:30–ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: 52-ամյա Լեռնիկ Ղազարյանի վարած КамАЗ 54112 մակնիշի 34 DQ 230 համարանիշի բեռնատարը բախվել է կամրջի ճաղավանդակներին ու երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Նախնական տեղեկություններով զոհեր ու վիրավորներ չկան:
10:35 16.01.2018
Հունվարի 8-14-ը Երևանում և մարզերում ճանապարհային ոստիկանները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 240 մեքենա: ՆԵրկայացնում ենք ոստիկանության տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեսնյութը:
09:24 16.01.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը: Վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
08:17 16.01.2018
Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը […]
18:07 15.01.2018
Համացանցում հրապարակվել է Տրապիզոնում ինքնաթիռից ուղևորների տարհանման տեսանյութը: Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շեղվել է թռիչքուղուց և կանգ առել ծովից մի քանի մետր հեռավորության վրա: