12:27 12.01.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվում է ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ:
Քրեական գործերից մեկով ձեռք բերված տվյալների համաձայն հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում մի խումբ անձինք վիճաբանել են:
11:59 12.01.2018
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացնում է Մաշտոցի պողոտայի գետնանցումում կատարված գողության մանրամասները:
09:41 12.01.2018
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 21-ամյա Սամվել Սիրադեղյանը Կոմիտասի պողոտայի «Սաս» սուպերմարկետի մոտակայքում իր վարած BMW 315 մակնիշի 35 MF 705 պետհամարանիշով ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
09:34 12.01.2018
Հունվարի 12-ին, ժամը 02:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ձյան շերտում ավտոմեքենա է արգելափակվել:
20:20 11.01.2018
Հունվարի 11-ին՝ ժամը 17:21-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
16:56 11.01.2018
Անցած տարվա դեկտեմբերին «Արմավիր» ՔԿՀ այցելած մի քաղաքացի փորձել է մոտենալ արգելված գոտուն ու միզել: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում ՔԿՀ այցելուներից մեկը, հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել:
16:13 11.01.2018
Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության համար իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
12:34 11.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
11:59 11.01.2018
Համացանցում է հայտնվել Արա Վարդանյանի («Ճվճվ Արոյ») կրտեսեր որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալման կադրերը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր ShantNews լրատվականը, նրան հայտնաբերել և ձերբակալել են «Բաստիլ» հյուրանոցային համալիրից: Նա կասկածվում է կողոպուտ և խուլիգանություն կատարելու մեջ:
11:22 11.01.2018
Երեկ՝ հունվարի 11-ին, ժամը 01:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սարի թաղից դեպի հեռուստաշտարակ տանող հատվածում քաղաքացին մոլորվել է և չի կարողանում դուրս գալ թփուտներից:
15:35 10.01.2018
Ուժեղ քամին Լոռու մարզի գյուղական և քաղաքային համայնքերում բազմաթիվ վնասների պատճառ է դարձել:
12:17 10.01.2018
Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափերի մոտ, տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
11:19 10.01.2018
Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափից 43կմ հեռավորության վրա, 7.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երեկոյան ժամը 10:52-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է բավականին քիչ խորության վրա՝ ընդամենը 10 կմ: Ցնցումները զգացվել են ողջ Հոնդուրասում, ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցնցումները զգացվել են նաև Բելիզում, սակայն այստեղ ևս երկրաշարժը վնասներ չի հասցրել: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան […]
10:25 10.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
18:54 09.01.2018
ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Կարոլինայի Շալոտ Ռիվեր պարկում անոմալ ցրտի պատճառով ալիգատորները սառել- մնացել են սառույցի մեջ: Այդ մասին հայտնի է դարձել զվարճանքների այգու ֆեյսբուքյան էջից:
Այգում, բացասական ջերմաստիճանի պատճառով, սառել են լճակները այնտեղ բնակվող կենդանիների էլ դրաց մեջ:
Ալիգատորները զմռսվել են սառույցի մեջ, դրսում թողնելով միայն մռութները՝ շնչելու համար: Ինչպես պացատրում են այգու աշխատակիցները, այդպես ալիգատորները հարմարվում են շրջակա անսովոր միջավայրին: Երբ ջերմաստիճանը բարձրանա նրանք « կհալվեն» և կկենդանանան:
Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափը տառապում է ցուրտ ցիկլոնից, վատ եղանակի պատճառով զոհվել է 26 մարդ:
16:06 09.01.2018
Երեկ գիշերը «Հայփոստ» ՓԲԸ-ում գողության հերթական փորձն է գրանցվել: Այս անգամ թիրախը եղել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքը: Անհայտ անձը երեկ՝ հունվարի 8-ին, ժամը 21։50-ի սահմաններում, որոշ գործիքների գործադրմամբ, բացել է բաժանմունքի պատուհանը և ներս մտել, բայց պլանավորածը ավարտին հասցնել չի հաջողվել: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի աշխատակիցներից մեկը ShantNews-ին հետևյալն է պատմել:
«Մտնող, իրոք, եղել է, բայց ոչինչ չի եղել, ոչ մի վնաս չի եղել: Վիրավորներ, տուժածներ չկան: Ուշ ժամի է եղել, երբ աշխատողներ արդեն չկային, մեր անվտանգությունն է տեսել, որ մարդ մտավ ներս ու դրանից հետո բոլոր հարցերը կարգավորվել են, ոչինչ չի կորել: Չի հասցրել ինչ-որ բան անի, միանգամից արձագանքը եղել է»:
ShantNews-ին այցելության պահին բաժանմունքի աշխատակիցներն ասել են, որ աշխատել են բնականոն աշխատանքային գրաֆիկով:
«Հայփոստ» ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավելին ասել չի կարող, քանի որ կատարվածով ոստիկանությունն է զբաղվում, իսկ կատարվածի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ սա, վերջին շրջանում, առաջին դեպքը չէ: Հունվարի 4-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել էին չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը, իսկ հունվարի 5-ին բացել էին Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գտնվող մասնաճյուղի պատուհանը և դարձյալ գումար հափշտակել:
16:01 09.01.2018
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում այսօր հայտնաբերվել էր G 1 տեսակի նռնակ:
13:56 09.01.2018
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հատնաբերվել է G 1 տեսակի նռնակ:
13:39 09.01.2018
Հանրապետությունում շարունակվում է ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունը:
11:58 09.01.2018
Հունվարի 9-ին՝ ժամը 02:15-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած վթարի պատճառով ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա:
11:50 09.01.2018
Ձերբակալվել է ճանապարհային ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը: