TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տարօրինակ հոտ Նորագավիթում

09:19 09.01.2018

Այսօր ԱԻՆ-ը մասնագիտական ուսումնասիրություններ կսկսի Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու շրջակայքում: Բանն այն է, որ երեկ երեկոյան բնակիչները ԱԻՆ են ահազանգել ու հայտնել, որ իրենց տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:

̰
Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի տեսագրությունը

08:24 09.01.2018

Համացանցում հայտվել է Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի տեսագրությունը: Հիշեցնենք, որ անցած գիշեր այդ վթարի հետեւանքով զոհվել է երկու ոստիկան:

̰
Trump tower երկնաքերում հրդեհ է բռնկվել

18:44 08.01.2018

Նյու Յորքում այրվում է Trump Tower երկնաքերը, որը համարվում է նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես կենտրոնը:

̰
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի վիճակը շարունակումէ մնալ ծայրահեղ ծանր

18:07 08.01.2018

Անցած գիշեր ժամը 4-ի սահմաններում ողբերական ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում՝ Սայաթ նովա Աբովյան փողոցների խաչմերուկում

̰
Ֆրանսիայի հայտնի հանգստավայրերից մեկի ճոպանուղին կտրվել է

16:35 08.01.2018

Էլեանոր փոթորիկը, որի պատճառով Ֆրանսիայում և Արևմտյան Եվրոպայի մի քանի այլ երկրներում մասնակիորեն փակվել էին լեռնադահուկային հանգստավայրերը, մեծ վնասներ է հասցրել: Ուժգին քամու և ցրտահարության հետևանքով կտրվել է Panoramic Mont-Blanc ճոպանուղու 30մմ տրամագծով ճոպանը: Այս մասին հայտնել է superski.ru կայքը: Ճոպանուղին կապում է ֆրանսիական Շամոնի հայտնի հանգստավայրը իտալական կողմում գտնվող Հելբրոներ գագաթի հետ: Ճոպանը կտրվել […]

̰
Թունավորում հին սննդից

16:30 08.01.2018

Հունվարի 7-ին՝ ժամը 03.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 հոգի:

̰
Խոշոր վթարի արդյունքում զոհվել է ՃՈ տեսուչ

14:00 08.01.2018

Գիշերը՝ 04:13-ին,  Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» և «BMW X6» մակնիշների ավտոմեքենաները: Նշենք, որ «Toyota Corolla»-ն եղել է ՃՈ մեքենաներից: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota Corolla»-ի վարորդը տեղափոխվել է […]

̰
2018-ի առաջին շաբաթում վթարներից 9 մարդ մահացել է

12:04 08.01.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 63-ը։

̰
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

10:07 08.01.2018

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

̰
Իրանական նավթատարի և չինական բեռնատարի բախումից առաջացած հրդեհը դեռ չի մարել

09:10 08.01.2018

Հունվարի 6-ի երեկոյան Արևելաչինական ծովում իրանական նավթատար տանկերը բախվել է չինական բեռնանավի հետ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Reuters գործակալության փոխանցմամբ, նավթատարը դեռ այրվում է: Մտահոգություն կա, որ տանկերը կարող է պայթել: Չինաստանը 4 փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր, իսկ Հարավային Կորեան՝ նավ և ուղղաթիռ: Որոնումներում ներգրավվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղարկած ինքնաթիռը, […]

̰
Կորած ձի՞ն էին փնտրում, թե՞ որս անում. Իջևանում տղամարդ է զոհվել

17:55 06.01.2018

Իջևանի սարերից մեկում այսօր`հունվարի 6-ին, Իջևան քաղաքի 56-ամյա բնակիչ է զոհվել:

̰
Տորոնտոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել

12:59 06.01.2018

Կանադայի Տորոնտո քաղաքի օդանավակայանում Sunwing ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հարվածել է Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք կատարած WestJet ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին:

̰
Վանաձորում մեքենա են հրկիզել

12:28 06.01.2018

Երեկ՝ հունվարի 5-ին, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 19 շենքի բակում հրկիզել են Chevrolet մակնիշի մեքենա:

̰
Շվեյցարիայում փոթորիկի պատճառով գնացքը դուրս է եկել գծերից

10:18 06.01.2018

Չորեքշաբթի՝ Բերնկանտոնում՝ Լենկ քաղաքի մոտակայքում գնացքը կորցրել է կառավարումն ու դուրս եկել գծերից:
Youtube-ում հայտնվել է տեսանյութ,որտեղ երևում է, թե ինչպես է Շվեյցարիայում ՝ ուժեղ քամու պատճառով գնացքի առաջին վագոնը կողաշրջվում է ու ընկնում: Արդյունքում վնասվածքներ են ստացել 8 մարդ:
Չորեքշաբթի Շվեցարիայում քամու արագությունը հասել էր 200 կմ/ժ արագության: Փոթորկի պատճառով որոշ շրջաններում դադարեցվել էր ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը, դադարեցվել կամ հետաձգվել էին մի քանի տասնյակ ավիաչվերթներ, առանց էկելտրականության էր մնացել մոտ 100 հազար տուն:

̰
Կաքավաձոր-Օթևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և կախվել ձորակը

17:14 05.01.2018

Ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր-Օթևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

̰
Կացնահարել է քնած ամուսնուն. Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է

16:45 05.01.2018

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

̰
Ավազակային հարձակում Մաշտոցի պողոտայի գետնանցումում

14:39 05.01.2018

Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում 3 անհայտ անձ հարձակվել են քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով հափշտակել «Սամսունգ» և «Վիկո» տեսակի բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորիչ, տղամարդու օծանելիք և դրամապանակ:

̰
Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է

13:36 05.01.2018

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

̰
2 զոհ մեկ օրում

12:14 05.01.2018

Հունվարի 4-ից 5-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, վթարների հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 24 մարդ:

̰
2 գողություն 2 օրում. թիրախում կրկին «Հայփոստն» է

11:07 05.01.2018

Հերթական անգամ գողություն է կատարվել «Հայփոստ»-ից, այս անգամ՝ Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գտնվող մասնաճյուղից: Անհայտ անձը կամ անձիք, բացելով պատուհանը, ներս են մտել՝ իրենց հետ տանելով գումար:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ու փորձագետները զննություն են իրականացնում՝ դեպքի մանրամասները և հասցված վնասի չափը պարզելու համար:

Դեպքի առթիվ հունվարի 5-ին՝ ՀՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես երեկ՝ հունվարի 4-ին տեղեկացրել էր SHANTNEWS-ը, Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:

̰
Գողացած թոշակների գումարի մի մասը հայտնաբերվել է

10:46 05.01.2018

Ոստիկանները հայտնաբերել են 4 գյուղերի համար նախատեսված թոշակների գողացված գումարից 5.128.800 դրամը: Գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:

̰
Կեղծ ահազանգ երկրաշարժի մասին

10:42 05.01.2018

Այսօր առավոտյան Ճապոնիայում սխալմամբ գործել է հզոր երկրաշարժերի ազդարարման համակարգը: Այն աշխատում է ավտոմատ եղանակով այն դեպքերում, երբ անոմալիաներ հայտնաբերող սարքերի տվյալների համադրման արդյուքնում հնարավոր է լինում կանխատեսել 7 և ավելի մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Իրականում անոմալիաներ գրանցվել են, սակայն կանխատեսվող երկրաշարժի հզորությունը եղել է ոչ թե 7 կամ ավելի, այլ 3.9 մագնիտուդ: Սեյսմաբանների խոսքերով, ազդարարաման համակարգում պարզապես խափանում է տեղի ունեցել: Համակարգն աշխատում է հետևյալ կերպ: Ամբողջ Ճապոնիայի տարածքում միաժամանակ սկսում են հատուկ ձայնային ազնաշաններ արձակել բջջային հեռախոսները, անգամ եթե դրանք գտնվում են անձայն ռեժիմում: Իսկ բարձրախոսները, որոնք կան ճապոնական բոլոր քաղաքների բոլոր փողոցներում, սկսում են ազդարարել սպասվող երկրաշարժի մասին: Հատկանշական է, որ այս ազդարարման համակարգը համեմատաբար նոր է, այն մշակվել և գործի է դրվել 2011 թվականի մարտի 11-ի հզոր երկրաշարժից հետո: Այն ժամանակ Ճապոնիայի հարավ-արևելքը ցնցած երկրաշարժի հզորությունը հասավ 9 մագնիտուդի:

̰
Դեղատնից 177 հազար դրամ են գողացել

10:12 05.01.2018

Երեկ՝ հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից բացահայտ հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:

̰
2018թ. գրանցված արտակարգ դեպքերն ու պատահարները

15:14 04.01.2018

Հունվարի 1-ին ոստիկանության տարբեր բաժիններ հաղորդում է ստացվել հրավառության հետևանքով ձեռքի շրջանում ստացած տարբեր վնասվածքների մասին:

̰
Մայրաքաղաքի գետնանցումներից մեկի առաստաղի գաջը քանդվել է

13:45 04.01.2018

Հունվարի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալրից զանգ է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հաղորդվել, որ Կիևյան կամրջի գետնանցումի առաստաղից գաջի փլուզում է եղել և կրկնակի փլուզման վտանգ կա, հայտնում է ԱԻՆ-ը:

̰
Հրավառության հետևանքով 3 հոգի վնասվածք է ստացել

12:54 04.01.2018

Հունվարի 1-ին ամանորյա հրավառության հետևանքով վնասվելու երկու դեպք է գրանցվել, – տեղեկացնում է ոստիկանությունը: Առաջինը գրանցվել է հունվարի 1-ին, ժամը 00:45-ին: Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1982 թ.-ին ծնված Արթուր Ա.-ն բուժօգնության է դիմել «աջ ձեռքի առաջին ճառագայթային ծալքի ծռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ:

̰
20 կգ ոսկու գողությունը բացահայտվել է. վարկային կազմակերպության կառավարիչը ձերբակալվել է

12:28 04.01.2018

«Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մասնաճյուղի կառավարիչը՝ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչ Հայկազ Մարտիրոսյանը։ Գողության մասին նա էր ահազանգել ոստիկանություն:

̰
Վթար հետևանքով զոհվել է 2 հոգի. հարուցվել է քրեական գործ

12:03 04.01.2018

Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

̰
Հրավառության հետևանքը. երեխաներ են վնասվածք ստացել

10:50 04.01.2018

Հունվարի 1-ին՝ ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2010 թ. ծնված Գ. Ս.-ն և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ` 2012 թ. ծնված Ա. Ս.-ն:

̰
Վթարի է ենթարկվել ՌԴ-ից Երևան մեկնող ավտոբուս

13:18 31.12.2017

Թբիլիսի քաղաքում Սուխոյ մոստ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ,  –  տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահը։  02:10-ին,  ՌԴ-ից Երևան մեկնող ավտոբուսը բախվել է Lada մակնիշի ավտոմեքենային։    Lada-ի վարորդն ու 4 ուղևորները մահացել են։  Զոհերի մեջ հայեր չկան։  Այլ մանրամասներ ճշտվում են։ 

̰
BACK_TO_TOP