08:58 30.12.2017
Եգիպտոսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախն են դարձել ղպտի քրիստոնյաները: Կահիրեում հրաձիգը կրակ է բացել ղպտի քրիստոնյաների եկեղեցու և մոտակա խանութի ուղղությամբ: Հանցագործը փորձել է մուտք գործել եկեղեցի՝ սպանելով 6 քաղաքացիական անձանց և 1 ոստիկանի: Իրավապահներին հաջողվել է կանգնեցնել նրան: Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ հանցագործը սպանվել է, այնինչ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, […]
12:34 29.12.2017
2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով մեկ անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, մեղադրանքներ են առաջադրվել 4 անձանց:
11:19 29.12.2017
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 07:18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ավտոկայանատեղիի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է՝ Mercedes ML 320 մակնիշի 55LS700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) կողաշրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
10:52 29.12.2017
Մոսկվայի հյուսիսարևմտյան հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Սխոդնենսկայա» մետրոյի կայարանի մոտ ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող մարդկանց, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է:
10:33 29.12.2017
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 25-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձի ինքնությունը:
17:59 28.12.2017
ԱՄՆ-ում տղամարդը քիչ է մնացել զրկվի ձեռքից, երբ փորձել է օգնել իր կարթն ընկած շնաձկանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում հարթաշուրթով շնաձկան բերանից հանել կարթը: Թվում է, թե անշարժ ծովային գիշատիչը ուշագնաց է ու ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն հաջորդ վայրկյանին բացում է երախն ու միայն արագ կողմնորոշվելն է, որ փրկում է շնաձկանը օգնության եկած տղամարդուն ձեռքը կորցնելուց:
17:14 28.12.2017
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 84-ը:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: BBC-ի փոխանցմամբ՝ հարձակման թիրախն է եղել շիական մշակութային կենտրոնը, սակայն «Աֆղանստանի ձայն» լրատվական գործակալության գրասենյակը նույնպես տուժել է պայթյունից: Առաջին պայթյունին հետևել են ևս 2-ը: Շիական մշակույթի կենտրոնում հավաքված են եղել ուսանողներ, որոնք մասնակցում էին քննարկման:
16:07 28.12.2017
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում պարզում են գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
14:51 28.12.2017
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
2017 թվականի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են իրադարձությունը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:
10:34 28.12.2017
Ստորգետնյա ցնցումները 4.9 մագնիտուդ ուժգնություն են ունեցել: էպիկենտրոնում կազմել են 6-7 բալ:
09:43 28.12.2017
Երեկ, դեկտեմբերի 27-ին, ժամը 21:04-ին Երևանի Ուլնեցի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում շրջվել է «Volkswagen passat» մակնիշի 34 ZR 496 պետհամարանիշով մեքենան:
09:16 28.12.2017
Դեկտեմբերի 27-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Խոցող տարրերով լի ինքնաշեն պայթուցիկը պայթել է ժամը 18:45-ին քաղաքի սուպերմարկետներից մեկի պահախցերի հատվածում: Ականատեսների խոսքով, պայթյունից հետո մթություն է տիրել, այնուհետև տարածքը լցվել է ծխով:
15:50 27.12.2017
Տաքսու վարորդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի: Ինչպես տեղեկացնում են քննչական կոմիտեից մայիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի: Պարզվել էր, որ տղամարդը Մասիս քաղաքի բնակիչ Հ.Ազատյանն է՝ ծնված 1948թ., հաստատվել, որ մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության, ճշտվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
13:16 27.12.2017
Ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել տեսանյութում երևացող անձի գտնվելու վայրի վերաբերյալ կամ աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը: Տեսանյութում պատկերված է դեկտեմբերի 22-ին Նոր Նորքի շուկայում կատարված սպանության մեջ կասկածվողը:
11:01 27.12.2017
Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շենքում: Նախնական տվյալներով` միջադեպի արդյունքում մեկ մարդ սպանվել է: Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի ՆԳՆ-ին:
19:10 26.12.2017
Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Jetta մակնիշի 88 AO 838 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 մարդ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
13:34 26.12.2017
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նա իր եղբորը խնդրել է`12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել են և հափշտակել ամբողջ գումարը, ապա ծեծի են ենթարկել եղբորը և ջարդուփշուր արել ավտոմեքենան: Նույն օրը, ժամը 23.00-ին, քաղաքացու եղբայրը՝ 1977 թ. ծնված Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ է տվել: Իսկ այս պատմությունը հորինել է, ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար:
09:49 26.12.2017
Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Տուժածները երկու կանայք են, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: 1971 թվականին ծնված Հռիփսիկ Ղազարյանի մոտ առկա է որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք: Նա վիրահատվել է: Մյուս տուժածը՝ 1980 թվականին ծնված Գայանե Ծառուկյանը վնասվածքներ է ստացել որովայնի և կրծքավանդակի հատվածում: Երկուսի վիճակն էլ այս պահի դրությամբ, ըստ «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է: Տուժածները արդեն վիրաբուժական բաժանմունքում են: Հռիփսիկը և Գայանեն պատմել են, որ իրենց վնասվածքներ է հասցրել կոշկակարը, ում մոտ նրանք կոշիկ են պատվիրել: Այս տեղեկությունը հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ գործով ձերբակալված կասկածյալը կոշկակար է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ այն է երկու անձանց մարմնական ծանր վնասվածք հասցնելը: Քննչական գործողություններ են տարվում դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ:
17:46 25.12.2017
Մոսկվայի Славянский бульвар մետրոյի կայարանի գետնանցում մխրճված ավտոբուսի վարորդը պատմել է, որ մեքենան ինքն իրեն սկսել է շարժվել: Վարորդը պնդում է, թե փորձել է կանգնեցնել ավտոբուսը, սակայն արգելակները չեն աշխատել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար: Վերջին տվյալներով, դեպքի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 11 մարդ, որոնցից 9-ը […]
13:53 25.12.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 20-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
13:38 25.12.2017
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS լրատվականը՝ այսօր առավոտյան՝ ժամը 10:32-ին, փրկարարներն ահազանգ են ստացել ոստիկանությունից, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի […]
13:32 25.12.2017
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակի տոնածառի տակից հայտնաբերված արկղում եղել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ԱԻՆ լրատվականից: Հիշեցնենք` այսօր Պոլիտեխնիկական համալսարանի տոնածառի տակ հայտնաբերվել է կասկածելի արկղ, որի վրա գրված է համալսարանի ռեկտորի անունը:
11:47 25.12.2017
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 50 հրդեհ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 72 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 5 քաղաքացի
11:19 25.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: