TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վերջին մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

14:12 30.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը […]

̰
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել գետից

13:55 30.07.2024

Հուլիսի 30-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղ տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Խաչաղբյուր գետից քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «ZIL» […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվել է

10:32 30.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 23:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և […]

̰
ՃՏՊ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում. կան տուժածներ

10:00 30.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 22:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1985 թ.) […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ

18:57 29.07.2024

Հուլիսի 29-ին՝ ժամը 15:11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Mercedes» բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

18:17 29.07.2024

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում  «Mercedes»  մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնությունն են […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 36 ՃՏՊ, 4 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

17:17 29.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 22, խարդախության՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի […]

̰
Վրաերթի ենթարկված հեծանվորդը մահացել է

16:44 29.07.2024

Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդին՝ 78-ամյա Էդիկ Թ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Շիրակի մարզում այրվել է վագոն-տնակ

16:21 29.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակ փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում (ծառայում է […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 212-ը՝ արտակարգ

14:55 29.07.2024

Հուլիսի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 212-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 132, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, պայթյունի, բնական հրդեհի, հեղեղման, ուժեղ քամու՝ 2-ական, երկրաշարժի, սողանքի, դարափուլի, դժբախտ պատահարի, սելավի, քարաթափման, ուժեղ կարկուտի, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 4, թունավորման՝ 3, օձի […]

̰
1 զոհ, 8 վիրավոր. վթար Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհին

12:34 29.07.2024

Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ: «Սուզուկիի» վարորդը, 5 ուղևորները և «Ինֆինիտիի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ինֆինիտիի» 74-ամյա ուղևոր Ֆրիդա Ղ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կան տուժածներ

10:13 29.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել […]

̰
Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա զոհ

10:03 29.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 00:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում «Volkswagen» մակնիշի […]

̰
Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

20:45 28.07.2024

Հուլիսի 28-ին, ժամը 16:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1981 թ.) […]

̰
Արարատի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին, կոտրել այն և հայտնվել դաշտում. կա տուժած

19:15 28.07.2024

Հուլիսի 28-ին, ժամը 13:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Գ., ծնված 1967 թ.) […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

10:45 28.07.2024

Հուլիսի 27-ին, ժամը 21:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Hyundai» մակնիշների […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Դիլիջանում տեղի ունեցած ողբերգական վթարից

18:57 27.07.2024

Հուլիսի 27-ին՝ ժամը 16:08-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 տուժած

18:04 27.07.2024

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Դեպքի փաստով […]

̰
Մեքսիկայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:11 27.07.2024

Մեքսիկայի հարավ-արևմուտքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքից 27 կիլոմետր հարավ-արևմուտք՝ տեղական ժամանակով 4.30-ին (Մոսկվայի ժամանակով 13.30-ին): Օջախը մեկ կիլոմետր խորության վրա է եղել: Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Կալիֆոռնիայի Բյուտ շրջանից մարդկանց զանգվածաբար տարհանում են անտառային հրդեհի պատճառով

16:44 27.07.2024

Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Բյուտ շրջանից մոտ չորս հազար մարդ է տարհանվել խոշոր անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային անվտանգության վարչությունը, հրդեհի հետևանքով արդեն 134 կառույց է ավերվել։ Ավերման սպառնալիքի տակ է մնում մոտ 4,2 հազար շինություն։ Հրդեհի տարածքը ընդգրկում է ավելի քան 120 […]

̰
Քաղաքացին ափից հեռացել էր և չէր կարողանում ինքնուրույն վերադառնալ

16:18 27.07.2024

Հուլիսի 27-ին` ժամը 14:29-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 200 մետր հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ: Փրկարարները քաղաքացի Ա. Ի.-ին (ծնված 1994 թ․) և լողամիջոցը մոտեցրել են ափ։

̰
Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել

12:35 27.07.2024

Սեյսմոլոգները Կրասնոդարի երկրամասի Սոչիի և Տուապսեի միջև 3,9 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օրվա առաջին կեսին մարզի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ երկրաշարժի նման ցնցումներ են զգացել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում ասվում է, որ շաբաթ օրը 3,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Սոչիից 68 կմ և Տուապսեից 9 կմ […]

̰
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:54 27.07.2024

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու գյուղի մոտ 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ Տայա գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Օջախն ընկել է 17 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Փրկարարներն արգելափակումից  դուրս են բերել ավտոմեքենան

16:08 26.07.2024

Հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

16:00 26.07.2024

2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

̰
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. կան զոհեր

09:15 26.07.2024

Հուլիսի 26-ին, ժամը 01:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և […]

̰
Արարատի մարզում ցեմենտ տեղափոխող «MAN» բեռնատարը հարվածել է հեծանվորդին

19:54 25.07.2024

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Մխիթար Տ․-ն իր վարած «MAN» մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Խոր Վիրապի խաչմերուկում, բախվել է հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Գագիկ Հ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հեծանվորդը կողաշրջվել է։ Վարորդը […]

̰
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան

19:42 25.07.2024

Հուլիսի 25-ին` ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Եթովպիայում սողանքների զոհերի թիվը, ըստ ՄԱԿ-ի, կարող է հասնել 500-ի

19:23 25.07.2024

Եթովպիայում օրերս տեղի ունեցած սողանքների զոհերի թիվը հասել է 257-ի, սակայն այդ թիվն, ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության, կարող է աճել՝ հասնելով 500-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հորդառատ անձրևներից հետո հուլիսի 21-ի գիշերը սողանք էր տեղի ունեցել՝ բազմաթիվ մարդկանց թողնելով հողի շերտի տակ։ Այնուհետև՝ հուլիսի […]

̰
Վայոց ձորի մարզում «Akura»-ն բախվել է կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասին. կան տուժածներ

18:28 25.07.2024

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Վայոց […]

̰
BACK_TO_TOP