16:09 25.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք վարժանքներ, դասախոսություններ և հանրային իրազեկմանն ուղղած միջոցառումներ: Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանի և […]
10:10 25.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 22:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին «Toyota» մակնիշի […]
21:20 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս […]
20:53 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում: Հրդեհը մեկուսացվել […]
17:14 24.07.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ջերմային այրվածք եռման հեղուկով, կրծքավանդակի, որովայնի, շեքի, սեռական օրգանի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 16 տոկոս» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնություն խումբը «Այրվածքաբանության և մաշկաբանության» ազգային կենտրոն է տեղափոխել մի […]
15:46 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 11:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ջ. Պ.-ին (ծնված 1984 թ․) պատգարակով (մոտ 200 մ) […]
18:26 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 09։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի 21-րդ փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող հովվածածկերում։ […]
16:45 23.07.2024
Հուլիսի 22-ին, ժամը 12։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում […]
15:10 23.07.2024
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վ․ Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում […]
12:05 23.07.2024
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում. Radar Armenia-ն տեղեկացել է ՆԳՆ-ից։ «Հուլիսի 22-ին ժամը 19։57 Սևանի Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Սևանի Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով՝ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2020թ․ ծնված տղա երեխա, իսկ ժամը 21։13-ին նույն Բ/Կ-ից […]
21:03 22.07.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Չանաքքալե նահանգում։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ «Այս պահին երկրաշարժի բացասական հետևանքների մասին տեղեկություններ չկան»,- գրել է նախարարը X-ում։ Երկրաշարժի էպիկենտրոնը Էզին կոմսությունում է, 10,2 կմ խորության վրա: Ցնցումը զգացվել է Չանաքքալեի հարակից գավառներում, ինչպես նաև Ստամբուլում։ Բոսֆորի համալսարանի սեյսմիկ աստղադիտարանը և Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել են, […]
19:51 22.07.2024
Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 2 թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայրում հայտնաբերվել է նույն թաղամասի բնակիչ 60-ամյա Ալլա Ս.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 5-րդ […]
18:45 22.07.2024
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Chevrolet», «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […]
16:47 22.07.2024
Հուլիսի 22-ին՝ ժամը 14:11-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակերտի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes -Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ա., […]
16:34 22.07.2024
Հուլիսի 22-ին՝ ժամը 15:19-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը։
15:44 22.07.2024
Հուլիսի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 222-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման՝ 4, երկրաշարժի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վտանգավոր աղբյուրների հայտնաբերման, օդաղետի, պայթյունի, դարափուլի,դժբախտ պատահարի, ջրահեղձման՝ 1-ական, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 30, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության […]
15:28 22.07.2024
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 29 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է China Daily թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տարերային աղետը տեղի է ունեցել Յաան քաղաքային թաղամասում։ Խափանվել է տրանսպորտային հաղորդակցության համակարգի աշխատանքը, և 1,5 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում։ Տեղի իշխանությունները հատուկ տեխնիկա են կիրառել որոնողափրկարարական […]
13:53 22.07.2024
2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցների։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ […]
12:07 22.07.2024
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով […]
11:33 22.07.2024
Հուլիսի 22-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Վարդաշատ գյուղում, «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ. Տ.) […]
10:00 22.07.2024
Հուլիսի 21-ին, ժամը 22:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիչինայի փողոցում՝ «Դեֆանս […]
00:04 22.07.2024
Հուլիսի 21-ին՝ ժամը 21:27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը՝ ստանալով մարմնական վնասվածքներ. քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: […]
21:12 21.07.2024
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնի գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Հ.-ի վարած «Opel» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Կորյուն Պ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կորյուն Պ.-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա Դ. Պ.-ն […]
19:41 21.07.2024
Հուլիսի 21-ին` ժամը 15:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ռ., […]
19:27 21.07.2024
Բոլիվիայի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 16 մարդ, հայտնում է El Deber թերթը։ Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և 15 վիրավորի մասին։ Ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ոստիկանները ենթադրում են, որ բեռնատարը, որը համարանիշ չի ունեցել, մեծ արագությամբ անցել է հանդիպակաց երթևեկելի գոտի: Ավտոբուսը նույնպես մեծ արագությամբ է ընթացել:
16:38 21.07.2024
Առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել ԱՄՆ Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է NBC News-ը: «Կիրակի վաղ առավոտյան արևմտյան Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 7-ը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 100-ից 150 մարդ»,- ասվում է […]
16:07 21.07.2024
Հուլիսի 21-ին` ժամը 11:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և […]
15:52 21.07.2024
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում անտանելի շոգ է, ջերմաստիճանը շարունակում է մնալ 40 աստիճանից բարձր, մի շարք շրջաններում ասֆալտը հալվել է, հաղորդում է TGRT Haber հեռուստաալիքը։ «Թուրքիան պայքարում է շոգ եղանակի դեմ. Բոդրումի շրջանում վերջին մի քանի օրերին ծայրահեղ շոգ է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 44 աստիճան, ինչը հանգեցրել է ճանապարհների ասֆալտի հալման։ Սա դժվարություններ է […]
15:24 21.07.2024
Շոգ եղանակի պատճառով առաջացած ծանրաբեռնվածության հետևանքով Անապայում շուրջ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ուրբաթ օրը իշխանությունները հայտնել են, որ Անապայում 17 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ անոմալ շոգի և ամբողջ Կրասնոդարի երկրամասի ցանցերի մեծ ծանրաբեռնվածության հետևանքով։ Մասնագետները վերականգնում են տեղային վնասները, բայց քաղաքում մոտ 1,5 հազար մարդ […]