14:54 21.07.2024
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Տիտալ Իբոյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում Իսակովի պողոտայից դեպի «Կարգո» միջազգային բեռնափոխադրման ընկերություն տանող փողոցի խաչմերուկի հարևանությամբ բախվել է երթևեկության բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը, ապա՝ երկաթե ճաղավանդակներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական […]
14:27 21.07.2024
Կիրակի օրը Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը: «Հուլիսի 21-ին՝ ժամը 15.27-ին (Մոսկվայի ժամանակով 07.27-ին) գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզու Գոլովնինո գյուղից 110 կիլոմետր հարավ, օջախը 45 կիլոմետր խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ […]
11:54 21.07.2024
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի հարավ-արևելյան ափերի մոտ, ցունամիի վտանգ չկա, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունն իր կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13.27-ին (Մոսկվայի ժամանակով 07.27-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 30 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։
11:24 21.07.2024
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ջրային տարածքներում մահացել է 40 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, Telegram-ի ալիքում հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի ջրային տարածքներում մահացել է 40 մարդ, այդ թվում՝ երկու երեխա»,- ասվում է հաղորդագրությունում: Դեպքերից մեկը տեղի է ունեցել Բուրյաթիայում. այնտեղ միանգամից երեք մարդ է ջրահեղձ […]
20:55 20.07.2024
Հուլիսի 20-ին, ժամը 16:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել […]
20:32 20.07.2024
Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա: Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ: Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով: Հանգամանքները պարզվում են:
18:09 20.07.2024
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ […]
16:54 20.07.2024
Ռումինիայում Չերնավոդայի ատոմակայանի առաջին էներգաբլոկը ավտոմատ կերպով անջատվել է անսարքության պատճառով, սակայն վթարը չի ազդել միջուկային անվտանգության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է «Nuclearelectrica» ընկերության մամուլի ծառայությունը։ «Չերնավոդա ԱԷԿ-ի մասնագետները հետաքննում են իրավիճակը՝ հաստատված ընթացակարգերի համաձայն՝ իրավիճակը շտկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունն ընդգծել է, որ էներգաբլոկի ավտոմատ անջատումը և վերանորոգման աշխատանքները […]
14:07 20.07.2024
Երեկ` հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի 34 տան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 21-ամյա Վարդան Ջ.-ի վարած «ՄՏՌ ՊՑ 3» մոտոցիկլետը, որից հետո վերջինս բախվել է թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Ալյոշա Մ.-ին պատկանող «Opel» […]
13:57 20.07.2024
Հուլիսի 18-ին՝ ժամը 22:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]
13:14 20.07.2024
Չինաստանի հյուսիս-արևմուտքում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուրբաթ օրը՝ մոտավորապես ժամը 20.40-ին (Մոսկվայի ժամանակով 15.40-ին), Շանսի նահանգի Շանլուո քաղաքի Չժաշույ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհային կամրջի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը։ «Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում […]
11:33 20.07.2024
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել անհրաժեշտ փրկարարական ջանքեր ձեռնարկել «մարդկանց կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար» այն բանից հետո, երբ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շենսի նահանգում ավտոմայրուղու կամուրջը փլուզվել է: Առնվազն 11 մարդ է զոհվել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, Շանգլուո քաղաքի Չժաշույ կոմսությունում ճանապարհային կամրջի մասնակի փլուզման հետևանքով։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը […]
10:57 20.07.2024
Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։ Ֆոտլրագրողի տեղեկությոններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների […]
10:29 20.07.2024
Ստամբուլից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարմարա ծովում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան, շաբաթ գիշեր հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): 4.1 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 22.26-ին, օջախը գտնվում էր մոտ յոթ կիլոմետր խորության վրա՝ Մարմարա կղզու մոտ: Իր հերթին, Քանդիլի աստղադիտարանի սեյսմոլոգները հայտնել են, […]
10:21 20.07.2024
Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել, շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը մոտավորապես ժամը 20.40-ին Շանսի նահանգի Շանլուո քաղաքի շրջանի Չժաշույ կոմսությունում հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է ավտոճանապարհային կամրջի մի մասը։ «Շաբաթ օրը ժամը 10.00-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել են գետն ընկած հինգ ավտոմեքենա, 11 […]
17:25 19.07.2024
Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է […]
15:49 19.07.2024
Արդեն մի քանի օր շարունակվող ուսանողական բողոքի ակցիաների հետ կապված Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ցուցարարների և ոստիկանների միջև դաժան բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Բանգլադեշի իշխանությունները բարձր սպառնալիքի ռեժիմ են սահմանել ողջ երկրում։ Համացանցը գրեթե ամենուր անջատված է, իսկ որոշ հատվածներում հեռախոսագծերը չեն աշխատում, հայտնում է BBC-ն։ […]
11:11 19.07.2024
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, հավանաբար կան զոհեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային […]
10:35 19.07.2024
Հուլիսի 18-ին ժամը 22:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]
18:06 18.07.2024
Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը. երթևեկությունը միակողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանած «KamAZ» […]
17:21 18.07.2024
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Նարեկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և 24-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […]
16:26 18.07.2024
Հուլիսի 18-ին` ժամը 15։06-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը: Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս […]
15:44 18.07.2024
Հուլիսի 18-ին, ժամը 10:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 14 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Ա. Բ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ա. Պ., […]
15:20 18.07.2024
Հուլիսի 18-ին, ժամը 12։52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան։
12:30 18.07.2024
Հուլիսի 18-ին, ժամը 08։32-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1971թ․) […]
21:57 17.07.2024
Փարիզում Չեխիայի դեսպանատանը հրդեհ է բռնկվել, բոլոր աշխատակիցները տարհանվել են, շենքի մի մասը ժամանակավորապես չի գործում, չորեքշաբթի հայտնել է CT24 հեռուստաալիքը։ «Մենք կարող ենք հաստատել, որ հրդեհ է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել», – մեջբերում է հեռուստաալիքը Չեխիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Դրեյքի խոսքերը։ Երկու աշխատակիցներ թունավորվել են շմոլ գազից և բուժօգնություն են ստացել […]
21:19 17.07.2024
Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության […]
19:17 17.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 17:01-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ […]
18:42 17.07.2024
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ադրինե Խ.-ի վարած «Opel» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Մայիս Դ.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Հմայակ Գ.-ի վարած «Seat» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]
17:44 17.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 12:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի […]