18:06 24.06.2024
Հունիսի 24-ին` ժամը 07։34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։ Փրկարարները սահմանազատել […]
17:07 24.06.2024
shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի: Կարճ ժամանակ անց ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու […]
16:36 24.06.2024
Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17.55-ին՝ Մալուկու նահանգի հյուսիս-արևելքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 153 կիլոմետր խորության վրա: «Տեկտոնական երկրաշարժը գտնվում է 153 կիլոմետր խորության վրա, ցունամիի հավանականություն չկա»,- պարզաբանել են սեյսմոլոգները: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
15:10 24.06.2024
Հունիսի 23-ին, ժամը 16-ի սահմաններում, «ԿամԱԶ» բեռնատարը Մեղրի-Երևան ճանապարհի 54-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 42-ամյա Միքայել Հ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
10:35 24.06.2024
Հունիսի 23-ին` ժամը 19:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ հունիսի 24-ին, ժամը 03։58-ին: Այրվել է մոտ 2000 հակ […]
10:07 24.06.2024
Հունիսի 23-ին` ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։ Դեպքի […]
22:16 23.06.2024
Հունիսի 23-ին՝ ժամը 16։06-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, […]
20:46 23.06.2024
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ Ֆրանկոֆոնիայի բացատի հարևանությամբ, բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ն ու «Վազ 2101»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տուժածներ չկան: Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր […]
20:23 23.06.2024
Դաղստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դերբենդի սինագոգի մոտ փոխհրաձգության է տեղի ունեցել անհայտ անձանց և իրավապահների միջև: Գերատեսչությունից տեղեկացրել են, որ անհայտ անձինք ավտոմատ զենքերից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա։ Նախնական տվյալներով՝ մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Գերատեսչությունից հայտնել են, որ կասկածյալները փախել են սպիտակ Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենայով։ […]
19:54 23.06.2024
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը ցեմենտով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ […]
16:00 23.06.2024
Ադրբեջանի Ակստաֆա քաղաքում հարսանեկան արարողությանը մասնակցած ավելի քան 40 մարդ «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, հայտնում է Սննդի անվտանգության հանրապետական գործակալության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ակստաֆայում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը մասնակցած ավելի քան 40 մարդ թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվել է։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տեղի բնակիչներից մեկի կազմակերպած հարսանեկան արարողության ժամանակ տոնակատարության մասնակիցներին առաջարկվել […]
14:44 23.06.2024
Կիրակի օրը Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ անհետ կորել է, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Հուայհուա քաղաքային պրեֆեկտուրայի Սինհուանգ Դոնգ ինքնավար շրջանում առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս բնակելի տուն է փլուզվել: Որոնողափրկարարական աշխատանքները և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
14:27 23.06.2024
Հունիսի 23-ին` ժամը 11։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի միջնամասում այրվում է մեկ հարկանի բնակելի տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ […]
13:55 23.06.2024
Կամչատկայի ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափին, Պետրոպավլովսկ-Կամչատսկից 46 կիլոմետր հեռավորության վրա, ըստ օպերատիվ տվյալների՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ», – հայտնում են սեյսմոլոգները: Զոհեր և ավերածություններ չկան։ Ցունամիի […]
13:11 23.06.2024
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով կազմել է 4 բալ։ Ընդհանուր առմամբ, ցնցումները զգացվել են 12 պրեֆեկտուրայում։ Ցունամիի վտանգ չկա: Զոհերի կամ ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։
12:52 23.06.2024
Հունիսի 23-ին՝ ժամը 11։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենան ընկել է տրանսպորտային միջոցի վերանորոգման համար նախատեսված փոսը, քաղաքացին արգելափակվել է փոսի և ավտոմեքենայի միջնամասում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
12:25 23.06.2024
Հունիսի 23-ին՝ ժամը 07։37-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել […]
11:54 23.06.2024
Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 21:29-ին ցնցումներ են գրանցվել Դողանշեհիրի շրջանում։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10,96 կմ։ Իշխանությունները երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին դեռ չեն հաղորդել։
11:25 23.06.2024
Վենեսուելայի Սուկրե նահանգի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03.58-ին՝ 13,6 հազար բնակչությամբ Ջագուարապարո քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 98 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
10:29 23.06.2024
Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել: Հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։ Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր […]
10:16 23.06.2024
Հունիսի 22-ին՝ ժամը 22։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1990 թ.) և «Lincoln» […]
14:40 22.06.2024
Զամբիայի տեսարժան վայրերում զբոսնելու ժամանակ ամերիկացի զբոսաշրջիկի վրա փիղ է հարձակվել, այս մասին հայտնում է Metro-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Զամբիայի Լիվինգսթոն քաղաքում: Մի խումբ զբոսաշրջիկներ հետևել են փղերի խմբին, որն անցնելիս է եղել ճանապարհը։ Ինչ-որ պահի կենդանիներից մեկը մոտեցել է ճանապարհի եզրին կայանված մեքենային և դուրս քաշել 64-ամյա թոշակառու կնոջը: Տարեց կինն ընկել է […]
13:53 22.06.2024
Իտալիայի հարավային ափերի մոտ` Հոնիական ծովում, առագաստանավակի խորտակվելու հետևանքով զոհվել է 34 միգրանտ, հայտնաբերվել է 14-ի դին, հայտնում է Corriere della Calabria տեղական թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայտնի է, որ 34 մահացածներից ութը անչափահաս է։ Առագաստանավի խորտակումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Կալաբրիայի ափերից 120 մղոն հեռավորության վրա, ինքնաթիռները նույնպես ներգրավված են եղել մահացածների […]
19:40 21.06.2024
2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։ Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ […]
19:20 21.06.2024
Հունիսի 21-ին՝ ժամը 11.55-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը՝ 72-ամյա Վալերի Մ.-ն, և երեք ուղևորները՝ 69-ամյա Ջուլիետտա Մ.-ն, 86-ամյա Իսկրա Պ.-ն և 58-ամյա Նաիրա Պ.-ն, մահացել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
18:57 21.06.2024
Հունիսի 21-ին` ժամը 16:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի […]
17:16 21.06.2024
Հունիսի 21-ին՝ ժամը 11:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին […]
14:26 21.06.2024
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Մահացածներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից […]
13:52 21.06.2024
Թուրքիայի հարավ-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 40-ը, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ «Հրդեհի հետևանքով հինգ մարդ մահացել է, 44-ը՝ վիրավորվել, նրանցից 10-ի վիճակը ծանր է»,- գրել է նա սոցցանցում։ Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիր և Մարդինի նահանգներին հարող տարածքում։ Գիշերը կրակը տարածվել է մի […]
19:43 20.06.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին ժամը 17:45-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։