18:44 20.06.2024
Մոսկվայում հունիսի 20-ին մոլեգնած սաստիկ տեղատարափի պատճառով գրանցվել են ծառերի տապալման և կոնստրուկցիաների վնասման դեպքեր: Քամու ուժգնությունը հասել է 25 մ/վ արագության։ Վերջին տվյալներով՝ եղանակային վատ պայմանների հետևանքով տուժել է 10 մարդ, երկու հոգի մահացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին փողոց դուրս չգալ։
18:21 20.06.2024
«Այսօր կրկին խոշոր տրամաչափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ և մի շարք այլ բնակավայրերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկարներ հրապարակել:
17:12 20.06.2024
Հունիսի 20-ին՝ ժամը 13:52-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ., […]
16:52 20.06.2024
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը, հաղորդում է AFP գործակալությունը։ Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։ Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։ Հաջի ժամանակ […]
16:36 20.06.2024
Հունիսի 20-ին՝ ժամը 12։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ռ․ Ջ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, […]
16:07 20.06.2024
Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի: […]
15:51 20.06.2024
Հինգշաբթի Չիլիի Սան Բերնարդո կոմունայում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ինը, հայտնում է Tercera թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պարբերականի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ չիլիական EFE ավիափոխադրողի մարդատար գնացքը, անցնելով արագընթաց փորձարկումներ, բախվել է տեղական Fepasa ընկերության գնացքին, որը ավելի քան երկու տոննա պղինձ էր […]
18:50 19.06.2024
Հունիսի 19-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
17:50 19.06.2024
Հունիսի 19-ին՝ ժամը 15։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել […]
17:12 19.06.2024
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW»-ն և «SHACMAN» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը: Ըստ […]
16:25 19.06.2024
Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 46 մարդ: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Պայթյունները տեղի են ունեցել հրդեհից հետո, որի պատճառը հայտնի չէ։ Չադի նախագահ Մահամաթ Դեբի Իթնոն այցելել է դեպքի վայր, ինչպես նաև հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում վիրավորները։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, […]
13:55 19.06.2024
Հունիսի 19-ին, ժամը 10:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Թ.) մակնիշների […]
20:43 18.06.2024
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով՝ բախվել քարերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
18:38 18.06.2024
Խորասան-Ռեզավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 120 մարդ, չորս անձ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Քաշմերի քաղաքապետ Խոջաթոլլա Շարիաթմադարին։ «120 մարդ վիրավորվել է։ Չորս անձ զոհվել է»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմերից 3 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 96 հազար իրանցի։ Ավելի վաղ Շարիաթմադարին […]
17:32 18.06.2024
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է. ճանապարհը երկկողմանի փակվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ […]
17:11 18.06.2024
Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, տուժել է առնվազն 50 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։ Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի […]
16:01 18.06.2024
Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13։54-ին իրանական Քաշմար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
14:11 18.06.2024
Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով […]
12:59 18.06.2024
Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4,5 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 2:02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալալ-Աբադ շրջանում՝ Արսլանբոբ գյուղից 4 կմ հարավ-արևմուտք և Ջալալ-Աբադ շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա։
11:35 18.06.2024
Հունիսի 18-ին, ժամը 07:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս […]
10:31 18.06.2024
Պերուի հյուսիսում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 105 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 5,7 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում էր 100 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
14:44 17.06.2024
Հունիսի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 76, փլուզման` 4, ուժեղ կարկուտի՝ 3, դժբախտ պատահարի, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, որոնողափրկարարական, դարափուլի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ջրահեղձման` 1-ական, օձի նկատման՝ 107, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, թունավորման, վայրի կենդանիների հարձակման` […]
12:55 17.06.2024
Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին: Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ […]
11:45 17.06.2024
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ «Արևմտյան Բենգալիայում գնացքների վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 60 մարդ», – հայտնում է գործակալությունը։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, երբ բեռնատար գնացքը մխրճվել է նույն ուղղությամբ ընթացող մարդատար գնացքի մեջ։ Բախման հետևանքով մի […]
11:16 17.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, ֆիզիկական ներգործության՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, հոգեկան ներգործության՝ 17, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, […]
10:39 17.06.2024
Հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
08:05 17.06.2024
Հունիսի 16-ին, ժամը 21:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota HiAce», «Toyota Corolla» […]
23:00 16.06.2024
Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 258 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
22:37 16.06.2024
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնն իր կայքում։ 3,8 մագնիտուդ առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը տեղի է ունեցել երկու ժամ անց՝ Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ […]
21:59 16.06.2024
Հունիսի 16-ին, ժամը 16:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել […]