TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանում «Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. կան տուժածներ

19:00 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին […]

̰
Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը

16:49 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Մասիսի […]

̰
Բեռնատարը կողաշրջվել է. կա տուժած

13:16 29.06.2024

Հունիսի 29-ին՝ ժամը 09:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]

̰
Մասիս քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Jeep»-ը. կա տուժած

13:08 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու […]

̰
Պերուի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:32 29.06.2024

Պերուի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Ակարի քաղաքից 93 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 4,4 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։  

̰
«Աքքույու» ատոմակայանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ

12:09 29.06.2024

Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում, որտեղ կառուցվում է «Աքքույու» ատոմակայանը, երկու ավտոբուսի և մեքենայի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մի ռուս կին, վիրավորվել է 35 մարդ։ Ինչպես հաղորդում է IHA գործակալությունը, վթարը տեղի է ունեցել Սիլիֆկե կոմսությունում, որի հետևանքով զոհվել են Իսմայիլովա անունով ռուս կինը և թուրք սերժանտ Բիրիշ Գյուլչիչեկը։

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա տուժած

11:28 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

̰
Կամչատկայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:17 29.06.2024

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում՝ Նիկոլսկոյե գյուղից 101 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 58 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 101 կմ հեռավորության վրա: Նիկոլսկոյե գյուղը Կամչատկայի երկրամասի Ալեուտյան շրջանի միակ բնակավայրն է։ Այնտեղ պաշտոնապես բնակվում է մոտ 600 մարդ:

̰
Հրդեհ Քարակերտ գյուղում

08:42 29.06.2024

Հունիսի 28-ին, ժամը 21։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը […]

̰
18-ամյա վարորդը Սևան քաղաքում «Նիվա»-ով շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

19:36 28.06.2024

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Բ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում ՝ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […]

̰
Գետամեջ գյուղում տեղի է ունեցել սողանք

18:48 28.06.2024

Հունիսի 28-ին՝ ժամը 11։07-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ ապրիլ ամսից սկսած Պտղնի գյուղի Այգեգործական 5-րդ փողոցի բնակելի տներից […]

̰
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամիսը

15:47 28.06.2024

Հունիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել Երևան քաղաքի թվով 13 ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային ուսումնավարժանքներ են անցկացվել «Ինֆեկցիոն […]

̰
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:30 28.06.2024

Բիշքեկի մոտակայքում 4,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինչպես պարզաբանում են ինստիտուտում, 4,2 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել ուրբաթ՝ ժամը 15:18-ին: Երկրաշարժի օջախը եղել է հանրապետության Չուի շրջանում՝ Նուրմանբեթ գյուղից երեք կիլոմետր դեպի արեւմուտք։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկություններով՝ Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

̰
Սլովակիայում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

15:17 28.06.2024

Սլովակիայում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնել են երկրի շտապ օգնության օպերատիվ բժշկական կենտրոնից։ Պրահայից Բուդապեշտ մեկնող գնացքը հինգշաբթի օրը Նովե Զամկի քաղաքի մոտ (Սլովակիայի հարավ-արևմուտք) բախվել է ավտոբուսին։ Բժիշկներն ավելի վաղ հայտնել էին վեց զոհի և առնվազն հինգ վիրավորի մասին: «Յոթ մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- ասվում է […]

̰
Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ, 18 մարդ ստացել է վնասվածքներ

12:26 28.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության և խարդախության՝ 5-ական, անձնական […]

̰
Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

11:14 28.06.2024

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանում (Հարավային Ադրբեջան-խմբ.), հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ «Հունիսի 28-ին՝ ժամը 07:43-ին, Լերիկի շրջանում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը 18 կմ է եղել։

̰
Պերուի ափերի մոտ 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:44 28.06.2024

Պերուի ափերի մոտ 7,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել և հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 250 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 56 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:00 28.06.2024

Հունիսի 27-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mercedes-Benz» […]

̰
Մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

14:46 27.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 12-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի […]

̰
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:43 27.06.2024

Հունիսի 27-ին, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» […]

̰
ՃՏՊ Աճառյան փողոցում. կան տուժածներ

10:25 27.06.2024

Հունիսի 27-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 54Բ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]

̰
Ազատության պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կա տուժած

17:30 26.06.2024

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ազատության պողոտայում` թիվ 10 շենքի դիմաց, բախվել են «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի […]

̰
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

15:26 26.06.2024

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնոում են՝ հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։ Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է […]

̰
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

19:23 25.06.2024

Հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի […]

̰
Լոռու մարզի Կաթնառատ գյուղում քիչ առաջ տեղացել է ինտենսիվ կարկուտ. Սուրենյան

17:19 25.06.2024

Լոռու մարզի Կաթնառատ գյուղում քիչ առաջ տեղացել է ինտենսիվ կարկուտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և լուսանկարներ հրապարակել:  

̰
ՃՏՊ Մուղնի թաղամասի մոտակայքում. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

13:28 25.06.2024

Հունիսի 25-ին, ժամը 11:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Տ. Կ. ծնված 1992 […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում

10:45 25.06.2024

Հունիսի 24-ին, ժամը 21:32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի մոտ 10-կմ-ին այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:18 25.06.2024

Հունիսի 24-ին, ժամը 17:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Լոռու մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 1 զոհ, 5 տուժած

20:43 24.06.2024

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության […]

̰
Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը. կան զոհեր

19:27 24.06.2024

Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։ Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է 8 հարկանի շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերում։ Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։ Նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։ Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Փրկարարների աշխատանքին […]

̰
BACK_TO_TOP