TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+19.09 oC

ԱԿԱՆԱՏԵՍ

Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանը Բելառուսին կօգնի հրթիռների արտադրության ոլորտում

15:47 10.05.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հանրապետությանը կօգնի հրթիռների արտադրության, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգի նմուշների արտադրության ոլորտում։ «(Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը) խնդիր է դրել (Ռոսկոսմոսի) Դմիտրի Ռոգոզինին անհապաղ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մենք հեծանիվ չստեղծենք, որպեսզի կարողանանք օգտագործել Ռուսաստանի Դաշնության մշակողների, հրթիռային գիտնականների փորձը, որոնք պատրաստել են  «Իսկանդերը»»,- ասել է Լուկաշենկոն 2022 […]

̰
Պակիստանի բնակչուհին «բժշկողի» խորհրդով մեխ է խփել գլխին

10:17 10.02.2022

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը փնտրում է մի կնոջ, ով մեխ է խփել իր գլխին, որպեսզի արու զավակ ծննդաբերի: Փնտրվում է նաև կնոջը նման խորհուրդ տված «բժշկողը»։ Այս մասին հայտնում է Dawn հրատարակչությունը։ Սոցցանցերում տարածվել է գլխին մեխով կնոջ ռենտգենյան լուսանկարը: Այժմ տեսախցիկների կադրերի օգնությամբ իրականացվում է տուժած կնոջ նույնականացում, պարզաբանել են իրավապահները։ Փաստի առթիվ […]

̰
Ռուս նախարարին ձերբակալել են՝ հրավառության փառատոնի հետ կապված խարդախության պատճառով

10:15 05.02.2022

Ստավրոպոլի երկրամասի զբոսաշրջության նախարարը, ով կասկածվում է լիազորությունները չարաշահելու, հրավառության փառատոնի հետ կապված խարդախության մեջ, ձերբակալվել է։ Ներկայում քննարկվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս մասին հայտնել է շրջանային դատախազությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քննությունը նախարարին կասկածել է հրավառության փառատոնի կազմակերպման գործում խարդախության մեջ։ 2021 թվականին նա փառատոնի անցկացման պետական ​​պայմանագիր է կնքել, սակայն […]

̰
Թբիլիսիում կալանավորել են 2 ոստիկանի՝ խուլուհամր դեռահաս Լևոն Համբարձումովին մետրոյում ծեծելու համար

12:56 28.01.2022

Հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ Թբիլիսիի մետրոյում բռնություն գործադրելու գործով Թբիլիսիի դատարանը կալանավորել է 2 ոստիկանի՝ մտահոգվելով, որ մեղադրվող ոստիկանները կարող են դատական գործի ընթացքում թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել: Նրանք մեղադրվում են հաշմանդամություն ունեցող, խուլուհամր Լևոն Համբարձումովին «Իսանի» մետրոկայարանում հունվարի 23-ին ծեծի ենթարկելու մեջ։ Նրան ծեծել են՝ նույնիսկ տղայի հաշմանդամության մասին ընկերների նախազգուշացումներից հետո: Միջադեպը […]

̰
Մոսկվայի փողոցներում անցորդները նկատել են բաճկոնով խոզի

14:49 03.01.2022

Մոսկվայի փողոցներում մարդիկ նկատել են բաճկոնով զբոսնող խոզի: Նրանցից մեկը նկարը հրապարակել է «Соседи. Белорусская-Новослободская-Маяковская» ֆեյսբուքյան էջում: Կինը պարզաբանել է, որ «տաք հագնված» խոզն իր հարևանն է, իսկ անունը Քրիստոֆեր է։ Մեկնաբանություններում օգտատերերը խոստովանել են, որ նկարն իրենց մոտ ջերմ զգացմունքներ է առաջացրել: Նրանք այսպիսի մեկնաբանություններ են թողել՝ «Ինչ լավն է», «Գեղեցիկ է», «Նորաձև է»։ […]

̰
Չինաստանի բնակիչը իր երեխային փրկելու համար դեղամիջոց է ստեղծել

19:43 16.10.2021

Հիվանդ որդուն փրկելու համար հուսահատ հայրն՝ ինքն է ստեղծում դեղորայք։ Որդուն այդքան անհրաժեշտ հազվագյուտ դեղամիջոցի վաճառքը դադարեցրել են  համաճարակի պատճառով: Եվ 30-ամյա  տղամարդը քիմիա և գենետիկա է սկսել ուսումնասիրել՝  հիվանդ երեխային փրկելու համար: Նա ամերիկյան ամսագրերի միջոցով  դեղամիջոց է պատրաստում առցանց թարգմանչի օգնությամբ: Այն ամենն ինչ նրան հաջողվել էր ստանալ՝ փորձարկել էր նախ ճագարների, ապա […]

̰
Իսպանիայի թագուհին հանրությանն է ներկայացել սկեսուրի 40 տարվա վաղեմության զգեստով

23:40 08.09.2021

Իսպանիայի թագուհին հանրությանն է ներկայացել իր սկեսուրի՝ թագուհի Սոֆյայի 40 տարվա վաղեմության զգեստով: Համապատասխան լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը: Մադրիդում  Չիլիի նախագահին դիմավորելու արարողությանը նա իր ամուսնու՝ թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հանրության առջև հայտնվել է իր սկեսուրի 40-ամյա վաղեմության ծաղկային ասեղնագործ միդի զգեստով: Երկու դուստրերի մայր և նախկին հեռուստալրագրող Լետիսիան նրբագեղ ու ամենևին էլ հնաոճ […]

̰
Ռուսաստանում 31 ահաբեկիչ է ձերբակալվել

14:09 25.08.2021

ՌԴ-ում ձերբակալվել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա վալ-Ջիհադ» խմբավորման 31 ահաբեկիչ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հատուկ գործողությունն անցկացվել է Մոսկվայում, Նովոսիբիրսկի շրջանում, Յակուտսկում և Կրասնոյարսկի երկրամասում: Ձերբակալվածների թվում եղել են ինչպես բանդաների անդամները, այնպես էլ առաջնորդները: Հետաքննության տվյալներով ՝ նրանք զինյալներ են հավաքագրել և ֆինանսավորել ահաբեկիչներին Սիրիայում: Նրանցից առգրավվել են արգելված կրոնական գրականություն, կապի միջոցներ, […]

̰
Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

10:44 15.08.2021

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։   Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ […]

̰
Շրի Լանկայում կես տոննա քաշով շափյուղա է հայտնաբերվել

10:47 04.08.2021

Շրի Լանկայում հայտնաբերվել է 510 կգ քաշով շափյուղա։ Այս մասին հայտնում է News 1st տեղական ալիքը: Ըստ Ակնեղենի և ոսկերչական զարդերի ազգային վարչության ղեկավարի՝ աստղաձև շափյուղան գնահատվում է ավելի քան 200 միլիոն դոլար: Շափյուղան հայտնաբերվել է մոտ 8 ամիս առաջ Ռատնապուրայում՝ մասնավոր սեփականության տարածքում, սակայն հայտնաբերման մասին չի հաղորդվել, քանի որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ […]

̰
Գերմանիացի թոշակառուն տուգանվել է՝ «Պանտերա» տեսակի տանկն իր ցախանոցում թաքցնելու համար

09:50 04.08.2021

Գերմանիայի դատարանը 14-ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել թոշակառուին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր իր ցախանոցում պահել է «Պանտերա» տեսակի տանկ։ Այս մասին հայտնում է ВВС-ն: Նրա նկատմամբ սահմանվել է նաև 250 հազար եվրո տուգանք։ Հաղորդվում է, որ Հայկենդորֆ կոմունայում բնակվող 84-ամյա տղամարդու ցախանոցում ոստիկանները, բացի տանկից, հայտնաբերել են նաև զենիթային հրանոթ և այլ […]

̰
Ամերիկացիները կասկածում են իշխանություններին ՉԹՕ-ների մասին տեղեկություններ թաքցնելու մեջ

09:49 26.06.2021

Ամերիկացիների շուրջ 70 տոկոսը կասկածում է, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են թաքցնում չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) և չբացահայտված օդային երևույթների մասին: Այս մասին են վկայում Hill պարբերականի կողմից Հարիսի հետազոտական ​​ծառայության հետ համատեղ անցկացրած հարցման տվյալները։ Հարցմանը մասնակցել է 942 մարդ: Ըստ հարցման, ամենաանվստահը 18-ից 34 տարեկան քաղաքացիներն են։ Հարցվածների 75 տոկոսը կարծում է, որ […]

̰
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոնի հետ

22:00 01.06.2021

Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականները Զագրեբում ընկերական հանդիպում անցկացրին: Մեր ընտրանին ոչ-ոքի՝ 1-1 խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ։ Խաղի 24-րդ րոպեին Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն: Խաղի 72-րդ րոպեին գոլ խփեց Վբեյմարը և հաշիվը հավասարեցրեց՝ դարձնելով 1:1: Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունիսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի հետ:

̰
Շառլ Միշելը Մինսկում տեղի ունեցած միջադեպն անվանել է «միջազգային սկանդալ»

19:46 24.05.2021

Բելառուսում ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչ ձերբակալությունը միջազգային բուռն արձագանքի է արժանացել։

̰
Վրաստանի Դմանիսի քաղաքում կենցաղային հողի վրա ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքը շարունակություն է ունեցել

23:11 17.05.2021

Դմանիսիում անկարգությունները չեն դադարում: Նախօրեին Դմանիսի քաղաքում տեղաբնակ ադրբեջանցիների և էկոմիգրանտ վրացի- սվանների միջև կենցաղային հողի վրա ծագած դիմակայությունն իր շարունակությունն է ունեցել այսօր՝ վերաճելով արյունալի բախման: Պատճառն այն էր, որ խանութի սեփականատերը հրաժարվել էր այցելուներին ապառիկ գարեջուր վաճառել: Վիրավորված երիտասարդները ծեծել են խանութի տիրոջը, ում աջակցություն են հայտնել տեղացի մի խումբ երիտասարդներ: Քաղաքի խանութներից […]

̰
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ՀԱՄԱՍԻ հրթիռակոծումն անվանել է ծրագրված ահաբեկչություն

22:37 12.05.2021

Քիչ առաջ ՌԻԱ «Նովոստի»-ն,հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, տեղեկություն է տարածել, որ Սդերոտում բնակելի տան վրա ընկած հրթիռի հետևանքով մահացել է 6-ամյա երեխա: Իսրայելը ենթարկվել է ՀԱՄԱՍ շարժման կողմից ծրագրված ահաբեկչական հարձակմանը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը: «Իսրայելը ենթարկվում է ահաբեկչական հարվածների: Այն համակարգված ու ծրագրված է Համաս ահաբեկչական խմբավորման կողմից:Այն ուղղված […]

̰
Մոսկվայում ուժեղ քամին տապալել է 56 ծառ և վնասել 44 մեքենա

08:24 07.05.2021

Մոսկվայում ուժեղ քամին տապալել է 56 ծառ և վնասել 44 մեքենա: Այս մասին հայտնել են Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունից: Քաղաքային ծառայությունների աշխատակիցները հեռացրել են ընկած ծառերը, ինչպես նաև քամուց վնասված տանիքների կառուցատարրերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի Վոստրյակովսկոյե գերեզմանատանը և Շոսեյնայա փողոցում ծառերի տապալման հետևանքով տուժել է 2 մարդ, որոնց շտապօգնության մեքենայով […]

̰
Սառցադաշտերի հալոցքը կարող է աղետ դառնալ միլիոնավոր մարդկանց համար

10:18 04.05.2021

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ամբողջ աշխարհում սառցադաշտերը սկսել են ավելի արագ հալչել ՝ կորցնելով տարեկան 31 տոկոսով ավելի ձյուն և սառույց, քան 15 տարի առաջ: Պատճառը հանածո վառելիքի այրման հետևանքով առաջացած կլիմայի փոփոխությունն է: Այս մասին ասված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները վերլուծել են արբանյակային տվյալները և հաշվարկել, որ 2015 թվականից ի […]

̰
Թբիլիսիում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել

23:23 17.02.2021

Վրաստանի մայրաքաղաքում ձյուն է տեղում: Թբիլիսիից բացի, առատ ձյուն է գրեթե ամբողջ Վրաստանում: Թբիլիսիում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: Քաղաքի որոշ հատվածներում ծանր խցանումներ են առաջացել այն բանի պատճառով, որ շատ մեքենաներ աշխատում են ամառային անվադողերով: Ամբողջ Վրաստանում եղանակի կանխատեսողները շուրջ մեկ շաբաթ ցուրտ և ձյուն են խոստանում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Վրաստանում […]

̰
Գրեմմիի մրցանակաբաշխությունը հետաձգվեց

13:45 06.01.2021

Ձայնագրման արվեստի և տեխնոլոգիայի ԱՄՆ ազգային ակադեմիան հետաձգել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը` Կալիֆոռնիայում տիրող ահավոր համաճարակի ֆոնին: Այս մասին  իր կայքում հայտնում է Rolling Stone ամսագիրը ՝ վկայակոչելով աղբյուրներ: Ի սկզբանե նախատեսված էր, որ 63-րդ Գրեմմին տեղի կունենա հունվարի 31-ին: Այնուամենայնիվ, ըստ հրատարակության, Կալիֆոռնիայում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված սրվող իրավիճակի ֆոնին կազմակերպիչները որոշել են հետաձգել […]

̰
Ուսուցչուհուն մաշկազերծ անելու սպառնալիքի պատճառով ֆրանսիացի աշակերտուհի է ձերբակալվել

09:38 12.12.2020

Ֆրանսիայում աշակերտուհին սպառնացել է սպանել անգլերենի ուսուցչուհուն, ինչի համար ձերբակալվել է։ Ներկայում աղջիկը կալանքի տակ է: Մինչև ամառ նրան հեռացրել են դպրոցից, հայտնում է «Midilibre» թերթը: Դատախազության տվյալներով ՝ Բեզիե քաղաքի 13-ամյա աշակերտուհին կոնֆլիկտ է ունեցել ուսուցչի հետ: Մի անգամ աղջիկն ասել է, որ չի ցանկանում սովորել: Ի պատասխան ուսուցչուհին ասել է, որ ստիպված կլինի […]

̰
Ռուս պռանկերները զանգահարել են Ջասթին Թրյուդոյին և զրուցել նրա հետ

16:42 25.11.2020

Ռուս պռանկերներ Ալեքսեյ Ստոլյարովը (Lexus) և Վլադիմիր Կուզնեցովը (Vovan) իրավապաշտպան Գրետա Թունբերգի անունից զանգահարել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Զրույցի տեսանյութը հասանելի է Vovan222prank YouTube- ալիքում: Vovan-ի և Lexus-ի կողմից վարձված պռանկեր աղջիկը հայտարարել է աճող միջազգային ճգնաժամի սպառնալիքի և երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին: Նա Թրյուդոյին խնդրել է ազդել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Դեսպան Աշոտ Հովակիմյանն ու Չեխիայի արտգործնախարարը վերահաստատեցին իրենց համոզմունքը՝  ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա

23:15 07.11.2020

Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Այս մասին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին […]

̰
Գիշերն Արցախում հրթիռակոծությունը չի դադարել․ «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Վահրամ Պողոսյանը

12:51 11.10.2020

Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք […]

̰
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վարժանքների ընթացքում խոցել են սեփական ինքնաթիռը

22:03 23.09.2020

Ինչպես տեղեկացրել էինք, Ռուսաստանի Դաշնության Տվերի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը: Այսօր տեղեկություն է տարածվել, որ նախորդ օրը Տվերում կործանված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, վարժանքների ժամանակ պատահաբար խոցվել է վարժանքի մասնակից մեկ այլ ինքնաթիռի կողմից: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից: «Նախնական տվյալներով՝ արտակարգ իրավիճակի […]

̰
Բայդենը ՌԴ-ին անվանել է ԱՄՆ-ի հակառակորդ

14:08 18.09.2020

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի հակառակորդ։ Նա պատասխանել է  հարցին Փենսիլվանիա նահանգում, որտեղ ելույթ է ունեցել: Բայդենին հարցրել են, թե  արդյոք դեմոկրատ Մոսկվաին համարում է Վաշինգտոնի թշնամի։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հակառակորդ է։ Եվ ես իսկապես այդպես եմ մտածում»,- նշել է նա։ Նախագահի թեկնածուն նշել է, որ Չինաստանին […]

̰
Բուրյաթիայում հորեղբայրը կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով

15:44 06.09.2020

Բուրյաթիայում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչի նկատմամբ, ով հարբած վիճակում կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով: Life.ru-ի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31–ին: Քննության տվյալներով` 5-ամյա աղջիկը հոր և հորեղբոր հետ գնացել է խոտհունձի։ Կեսօրին անձրև է տեղացել, և տղամարդիկ որոշել են սպասել անտառում ու սկսել են խմել: Երեխային […]

̰
Թբիլիսիում ձերբակալվել է դայակ` երկու տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

20:31 23.08.2020

Վրաստանի ՆԳՆ անչափահասների հարցերով թբիլիսյան բաժանմունքի աշխատակիցները, անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, բերման են ենթարկել 1973 թ. Ծնված Լ.Լ.-ին: «Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը դայակ է աշխատել Թբիլիսիի ընտանիքներից մեկում, որտեղ ևս երկու դայակի հետ միասին նրանք խնամել են հինգ անչափահասի: Մյուս երկու դայակները ոստիկանություն են ներկայացրել դայակի կողմից 2 ամյա երեխային ինտենսիվ կերպով […]

̰
Իռլանդիայում կովը ծովից լողալով դուրս է եկել ափ

22:07 22.08.2020

Իռլանդական Բանբեգ քաղաքում լողափնյա հանգստացողները ականատես են եղել անսովոր տեսարանի` կովը ծովից լողալով դուրս է եկել: Մակընթացության ժամանակ կենդանին գտնվել է կղզում: Այն բանից հետո, երբ ջրի մակարդակը իջել է, նա որոշել է վերադառնալ ցամաք ու ինքնուրույն լողալով հասել ափ` զարմացնելով լողափում գտնվող մարդկանց: Տեսնելով մարդկանց` ափ հասած կովը վախեցել է ու հեռացել: Միջադեպի տեսանյութը […]

̰
Տոմսկի բնակիչները երկնքում «թռչող ափսեներ» են նկարահանել

10:41 08.04.2020

Տոմսկի բնակիչները տեսանյութ են տարածել՝ պնդելով, որ տեսագրության մեջ երևացող երեք կետերը թռչող ափսեներ են։ Սակայն մասնագետները համակարծիք չեն նրանց հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գործակալությունը զրուցել է Տոմսկի պետհամալսարանի աստղագիտության և տիեզերական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Տատյանա Գալուշինայի հետ, ով կարծիք է հայտնել, թե ինչ կարող էին լինել երեք կետերը։ Մասնագետը նշել է, որ եթե […]

̰
BACK_TO_TOP