TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

ԱԿԱՆԱՏԵՍ

Բրիտանացի կատակերգու Էդդի Լարջը մահացել է COVID-19-ից. ВВС

14:29 03.04.2020

Բրիտանացի հայտնի կատակերգու Էդդի Լարջը մահացել է կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է ВВС-ն: Տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ 78 տարեկան հասակում: Ընդ որում, նա հիվանդանոցում վիրուսի պատճառով չի հայտնվել: Ողբերգական լուրը հաստատել է դերասանի որդին՝ Ռայան Մակգինիսը: Նա նաև նշել է, որ հայրը հոսպիտալացվել է սրտի անբավարարության պատճառով: Բայց արդեն բժշկական հաստատության պատերի ներսում նա վարակվել […]

̰
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Ախալքալաքից խորհրդարանի նախկին և ներկա պատգամավորներին

23:58 30.03.2020

Վրաստանի դատախազությունը հրազենի օգտագործմամբ խուլիգանություն հոդվածով ձերբակալել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն և խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանին: Ներքին գործերի նախարարությունը երկու հոդվածների հիման վրա հետաքննություն է սկսել գործի վերաբերյալ: Ամբաստանյալներին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 26-ին կողմերի միջև «Գոլդ» սրճարանի մոտ` Մկոյանի տան […]

̰
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանին Պետդեպարտամենտ են կանչել կորոնավիրուսի վերաբերյալ գրառման պատճառով

00:00 14.03.2020

Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկային կանչել են ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ կապված Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գրառման հետ, որտեղ ասվում է, որ կորոնավիրուսը Ուհան են բերել ԱՄՆ զինվորականները։ Այդ մասին հայտնում է Fox News-ը։ Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հանդես է եկել ենթադրությամբ, որ նոր տեսակի կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում է հայտնվել ամերիկացի զինվորականների […]

̰
Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել․ ականատեսը կադրեր է հրապարակել

08:08 18.12.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։  

̰
Ձյունամրրիկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածին

18:06 02.12.2019

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածին ձյունամրրիկ է, ճանապարհներին առկա է մերկասառույց, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հաղորդվում է, որ բքի և տեսանելիության բացակայության պատճառով խցանումներ են առաջացել ավտոճանապարհին, ինչի հետևանքով բազմաթիվ վարորդներ ստիպված են վերադառնալ Երևան:

̰
Ուկրաինայում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի ԻՊ դաշտային հրամանատար

09:01 16.11.2019

Կիևի մարզում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝  Վրաստանի քաղաքացի Ալ Բարա Շիշանին (Ցեզար Տոխոսաշվիլի), ով ահաբեկչական խմբավորմանն է միացել 2013 թ-ին: Շիշանիի ձերբակալությունն իրականացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, Վրաստանի ՆԳՆ-ի և ԱՄՆ ԿՀՎ-ի համատեղ ջանքերով: Շիշանին համարվել է խմբավորման պաշտպանության նախարարի տեղակալը: «2018 թվականի ամռանն ահաբեկիչն ապօրինի ժամանել էր Ուկրաինա՝ ներկայացնելով կեղծ […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

16:21 26.10.2019

Հայաստան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այց տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ը:

̰
ՄԻԵԴ-ում 17 հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար

14:05 14.10.2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով։ Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը։ Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաև այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար։ Խոսքը […]

̰
Խոշոր ավտովթար Աճառյան փողոցում. BMW X6-ը կողաշրջվել է

15:58 08.10.2019

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում: Իրար են բախվել BMW X6 և Lexux մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Ենթադրվում է, որ BMW-ի վարորդը փորձել է շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտով շարժվող Lexux-ը հարվածել է, ինչի հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Հայտնի չէ՝ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ: Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները:

̰
Քենդալ Ջենները կիսամերկ լուսանկարվել է լեհական բրենդի գովազդի համար

20:48 06.10.2019

Աշխարհի ամենից բարձր վարձատրվող մոդելը դարձել է Reserved հագուստի բրենդի նոր հավաքածուի դեմքը: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, ում հաճախ անվանում են «Քարդաշյան» ընտանիքի ամենից գեղեցիկ ներկայացուցիչը, կիսամերկ լուսանկարվել է լեհական Reserved բրենդի գովազդի համար: Սուպերմոդելի կիսամերկ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են Reserved-ի ինստագրամյան պաշտոնական էջում: Հրապարակված կադրերում Ջեները կիսամերկ է՝ […]

̰
Անաստասիա Զավորոտնյուկին գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

22:39 13.09.2019

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Այդ նույն ախտորոշումն արվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեին, գրում է Mash–ը: Նրան Լեհաստանի հիվանդանոցից տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Զավորոտնյուկի` Մերձմոսկվայում գտնվող ամառանոցի հարևանները պատմել են, որ դերասանուհին անճանաչելիորեն փոխվել […]

̰
Նորագավթի ճանապարհին խցանում է

12:17 22.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Ամիրխանյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից հղմամբ տեղեկացնելով, որ Նորագավթի ճանապարհին խցանում է և այդպես լինում է ամեն օր: «Հենց հիմա Նորագավիթից դուրս չեմ կարում գամ, իջել եմ ու ոտքով քայլում եմ դեպի մոստ՝ առաջի մաս, որ նորից տաքսի նստեմ, մաքսատան մոտ կրկին ուժսա, վաղը բնակիչներով կփակենք ներս մտնող ու դուրս […]

̰
Բեռնատար է կողարշրջվել. Սայաթ-Նովա փողոցում խցանում է

11:39 17.07.2019

Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող թունելի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են իրար հարվածել բեռնատարը և մարդատար ավտոմեքենան: Տեղի ունեցածը միանգամից խցանում է առաջացրել փողոցի նշված հատվածում: Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց,որ Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը հարվածել է անցման վերևի հատվածի պատնեշին և ավտոմեքենայի վրա գտնվող […]

̰
Ավստրալիայում պիթոնը կուլ է տվել կոկորդիլոսին

22:28 18.06.2019

Daily Mail-ի հաղորդմամբ`  Ավստրալիայում հանգստացող մի տղամարդ Մաունտ-Այզա սարի մոտ պատահական ականատես է դարձել  մի անսովոր տեսարանի, թե ինչպես է պիթոնը կուլ տալիս կոկորդիլոսին: Նրա նկարահանած տեսանյութն ու լուսանկարները կայծակնային արագությամբ տարածվել էին համացանցում: GG Wildlife Rescue Inc. բարեգործական կազմակերպության ղեկավար Միշել Ջոնսը, որ տանը երկու պիթոն է պահում, բացատրել է, որ օձի գործողություններում զարմանալի […]

̰
Փոքրիկ երեխան՝ գիշատիչ հովազի վանդակում. «Ջամբո»-ի տիրոջը վատ ժամանակներ են խոստանում

09:24 11.06.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից Մարիամ Թաշչյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան խաղում վայրի հովազի հետ։   Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթացեք՝ Արտյոմ Վարդանյան՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր․․․ Ինձ թվում ա, նրա մտավոր և գաղափարային կարողությունների մասին լավագույնս խոսում են լուսանկարները… Եթե մարդ կարող ա երեխային մտցնել նման վտանգավոր գիշատիչ կենդանիների մոտ… […]

̰
Լքված հանքավայրի աղտոտված ջուրը լցվում է Կապանով հոսող գետը

17:20 01.06.2019

Կապանի փողոցներում անձրևներից հետո հոսում են տարօրինակ գույն ունեցող առուներ, որոնք կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը լցնում են Ողջի գետը։ Այս մասին ահազանգել են բնապահպանները։ Նրանց պնդմամբ՝ այդ առվակները գետն են լցնում ծանր և վտանգավոր տարրեր։ https://www.facebook.com/sheermining/videos/420426075206956/?v=420426075206956

̰
Վրաստանում պայմանավորված ֆուտբոլային խաղերի գործով ձերբակալվածներից 4-ը ազատազրկվել է, 7-ը՝ տուգանվել

10:14 23.05.2019

Պայմանավորված խաղի մեղադրանքով ձերբակալված Վրաստանի  ֆուտբոլային թիմերից 4 ֆուտբոլիստ դատապարտվել է ազատազրկման: Մնացած 7-ն ազատ են արձակվել 10 000 լարի գրավի դիմաց: Վերջինները Վրաստանի տարբեր մարզային ֆուտբոլային թիմերից են: Նշենք, որ գործող 7 և նախկին 3 ֆուտբոլիստները ձերբակալվել էին մայիսի 20-ին:  

̰
Խուճապ և երեխաների ու կանանց ճիչեր. հրապարակվել է տեսանյութ այրվող ինքնաթիռից

15:42 06.05.2019

Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]

̰
Մուսա լեռան մասունքներ, որոնք Բիթյասից հասել են Երևան

23:51 24.04.2019

Մուսալեռցի Կիրակոս և Հայկուհի Ջամբազյանները մանկահասակ երեխաներ էին, երբ թուրքը խաթարեց նաև մուսալեռցիների անդորրը: Բիթյաս գյուղում ծնված այս երեխաները ևս հայտնի հերոսամարտի բովով անցան, հասան մինչև Այնճար: Ճակատագիրը հետագայում նրանց միավորեց, 6 զավակ ունեցան: Երբ ֆրանսիական բանակը 20 տարով վերցրել էր Մուսա լեռան տարածքը, շատերը, այդ թվում նաև նրանք, վերադարձան հայրենիք, բայց 1946 թ․-ին պայմանագրի […]

̰
Վրաց-թուրքական Սարփի անցակետում բախում է տեղի ունեցել վրացի և թուրք մաքսավորների միջև

00:43 29.01.2019

Վրաց-թուրքական Սարփի անցակետում երկու երկրների սահմանապահների միջև բախումը տեղի  է ունեցել Վրաստանի քաղաքացու պատճառով: Ըստ տարաժված տեղեկությունների՝ տարաձայնությունը երկու երկրների միջև սկսվել է այն բանից  հետո, երբ թրաֆիքինգի մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Մուրման Զաքարաձեն փորձել է հատել Թուրքիայի սահմանը, ինչի իրավունքը, որպես կասկածյալ, չուներ: Զաքարաձեի հարազատները լրատվամիջոցներին ներկայացրել են միջադեպի իրենց վարկածը՝ հերքելով տարածված տեղեկությունը: […]

̰
Թբիլիսիի մետրոյում հազիվ է հաջողվել խուսափել երկու գնացքների բախումից

16:29 17.01.2019

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Թբիլիսիի «Տեխնիկական համալսարան» մետրոյի կայարանում: Մետրոպոլիտենի 2 գնացքներ հազիվ են խուսափել բախումից: Կայարանում գտնվող ականատես-ուղևորները տեսանկարել են միջադեպը և տարածել սոցցանցերում: Տեսանյութից երևում է՝ մեքենավարներից մեկին ինչ հեռավորության վրա է հաջողվել կանգնեցնել գնացքը: Այս պահի դրությամբ միջադեպի մասին պաշտոնական որևէ արձագանք չի եղել:

̰
4 օրվա ընթացքում երկրորդ ավտովթարը Պարույր Սևակի փողոցում

12:00 14.12.2018

Քիչ առաջ Երևանի Պարույր Սևակի 8 հասցեում ավտոմեքենաներ են բախվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միմյանց են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենաները»: Ականատեսները հաղորդում են, որ մեղավորը եղել է «Միցուբիշիի» վարորդը, որը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ: Վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա»-ին: «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը հոսպիտալացվել է: Նշենք, […]

̰ ̰
Google-ը ցուցադրել է այն վայրը, որտեղից ամեն ինչ սկիզբ է առել

23:59 27.09.2018

Google-ն այսօր տոնում է ընկերության հիմնադրման օրը։ Այդ կապակցությամբ Google-ը որոշել է ցուցադրել, թե որտեղից է այդ ամենն սկսվել․ ցուցադրել են ավտոտնակը, որտեղ ստեղծվել է ամենահայտնի որոնողական համակարգը։ Ընկերության առաջին կենտրոնակայանը հնարավոր է տեսնել Google քարտեզներում: Այն տարածքը, որտեղ Լարին ու Փեյջն աշխատել են Google-ի առաջին տարբերակի վրա, գտնվում է Կալիֆոռնիայի Պալո-Ալտո քաղաքում։ Այժմ այդ […]

̰
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կին վարորդը հոսպիտալացվել է

16:11 04.09.2018

SHANTNEWS.AM-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենաները և «ԿամԱԶ» բեռնատարը: Ականատեսների վկայությամբ՝ ավտովթարի մեղավորը եղել է սպիտակ «Ֆոլքսվագենի» կին վարորդը, որին շտապօգնության մեքենան կոտրվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և ՃՈ աշխատակիցները:      

̰
Փանիկցիները տեսանյութեր են հրապարակել ռուսական ռազմաբազայի չզգուշացված զորավարժություններից

21:17 17.07.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով: Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ իրենց գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար […]

̰
Ավելի քան 1500 բեռնատարներ չեն կարողանում անցնել Լարսի սահմանը

12:08 03.07.2018

ՀՀ մի շարք քաղաքացիներ բարձրաձայնում են, որ մի քանի օր է՝ Հայաստանի սահմանից իրենք բեռնատարներով անցել և հասել են Լարսի սահման, սակայն այնտեղ լրիվ անարխիա է տիրում, ու հայ վարորդներն արժանանում են արհամարհանքի։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վկայակոչելով ստացված հեռախոսազանգերը, բեռնատարների թիվն անցնում է 1500-ը, և շատ բեռնատարներ բարձված են գյուղմթերքով, հիմնականում՝ ծիրան։ ՀՀ տրանսպորտի […]

̰
Գայլերի հարձակման դեպք Ջաջուռում. հոշոտվել ու վնասվել է 20 գլուխ ոչխար

15:20 22.06.2018

SHANTNEWS.AM-ի թղթակիցը հայտնում է, որ գայլերի հարձակման դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Այսօր՝ լուսադեմին, գայլերը պատուհանից մտել են Ջաջուռ ավանի բնակիչ Դավիթ Գասպարյանին պատկանող անասնագոմը, հոշոտել ու վնասել են նրան պատկանող 20 գլուխ ոչխարը: Առավոտյան անասնատերը հոշոտված վիճակում գտել է ընդամենը 3 ոչխար, մնացածներին գայլերի ոհմակն իր հետ տարել է: Անհետ կորած մանր եղջերավորներին գյուղացիները […]

̰
Կիմ Չեն Ինը խոստացել է ոչնչացնել իր հրթիռային զորակայանը

07:12 21.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ խոստացել է ոչնչացնել հրթիռային շարժիչների փորձարկման գլխավոր հարթակները, մասնավորապես, երկրի արևմուտքում գտնվող Սոհե զորակայանը։ Reuters-ի տվյալներով՝ Փհենյանը կիրառել է Սոհեն՝ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների համար հեղուկային շարժիչների փորձարկումներ անցկացնելու համար։ Այդուհանդերձ, որևէ հստակ ժամկետ չի նշվում։ Փհենյանը դեռևս հրապարակավ չի հաստատել, որ […]

̰
Հրդեհ՝ մահվան ելքով

16:31 12.06.2018

Հունիսի 12-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գյումրու Ազատանի խճուղի 55 / 1 հասցեի տրանսֆորմատորային ենթակայանի մի հատվածում: Քարաշեն կառույցից բարձրացող ծուխը նկատել են հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական մեկ հաշվարկ: Փրկարարները կրակը մեկուսացրել են և կանխել հրդեհի տարածումը: Հրդեհաշիջման ավարտից հետո փրկարարները սենյակում հատնաբերել են այրված կնոջ դի: Ավելի ուշ պարզվել է […]

̰
BACK_TO_TOP