17:17 16.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի […]
17:12 16.09.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ լրագրողների հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախագահը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը, որը հայկական […]
17:11 16.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Վայոց ձորի մարզ: Գերատեսչության ղեկավարն այցելել է ՓԾ ՄՓՎ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատ, որի շենքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել էր: Մասնավորապես, կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Նախարար Փամբուխչյանը տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անձնակազմի […]
17:05 16.09.2022
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այս պահի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում՝ տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։
16:57 16.09.2022
Տեսախցիկներով դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ Ջերմուկում հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել, հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ՝ 4.5 կմ հեռավորության վրա՝ բլրի գագաթին, սակայն այդ խումբ զրկված է կենսունակությունից, շրջափակված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում: […]
16:07 16.09.2022
Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության […]
15:46 16.09.2022
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա […]
15:03 16.09.2022
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է, թե որ ուղղություններով են Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ասրյանն այդ մասին խոսել է Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ հանդիպմանը: «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի […]
15:01 16.09.2022
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար: «Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում […]
14:53 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին` ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Նորակերտ գյուղի վերջնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան […]
14:44 16.09.2022
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ […]
14:33 16.09.2022
Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանն այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր […]
14:03 16.09.2022
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Ջերմուկում […]
12:55 16.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-4, Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/30Շ)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 27-ը՝ ժամը 10.00, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
12:40 16.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է թշնամու կողմից քաղաքացիական բնակավայրերը հարձակման թիրախ դարձնելու փաստին: «Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ […]
12:29 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի վարչական տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 56-ամյա վարորդ Միխաիլ Ռուդոմյոտկինը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:20 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ […]
12:16 16.09.2022
Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին: «Միջազգային հարթակներում այս […]
12:00 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 87-ամյա ուղևոր Գագիկ Գևորգյանը մահացել է, իսկ 23-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
11:44 16.09.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ: «Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում […]
11:29 16.09.2022
Կառավարության նիստի սկզբին Փաշինյանը ՊՆ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչպիսին է օպերատիվ իրավիճակը: «Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության և ԶՈՒ-ն կարողանում է պահպանել իր առջև դրված խնդիրը»,-ներկայացրել է ՊՆ-ն: Փաշինյանը հավելել է. «Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է […]
11:16 16.09.2022
Մեկնարկել է կառավարության այսօրվա նիստը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինվորների հիշատակը: «Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց գիտենք, որ ցավոք, այս թիվը վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», – նիստի մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը:
10:57 16.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված […]
10:50 16.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են […]
10:39 16.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պետական-հասարակական ունեցվածքի և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ագրեսիայի՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ […]
09:29 16.09.2022
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
08:07 16.09.2022
Սեպտեմբերի 11-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ և Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
23:47 15.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակին։ Նախագահը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ […]
23:30 15.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Րաֆֆու փ. 81, 83, 85 շենքեր, Բաբաջանյան փ.7, 9, 19 շենքեր, Ռ.Մելիքայան փողոցի բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տներ, […]
22:59 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների […]