10:29 17.09.2022
ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև կառավարության այլ ներկայացուցիչների հետ։ Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը:
10:25 17.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնության երկրորդ օրը պայքարի են դուրս եկել երիտասարդները և մի շարք մեդալներ նվաճել: Իրենց բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Բրոնզե մեդալների էլ արժանացել են Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը […]
09:49 17.09.2022
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 608 միլիոնը, իսկ դրանից մահացածների թիվը՝ 6,5 միլիոն, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 608 328 548 դեպք, զոհերի թիվը հասել է 6 501 469-ի։ Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 611 324 387 է, զոհերինը՝ 6 […]
09:28 17.09.2022
Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
08:40 17.09.2022
Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա […]
23:54 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին` ժամը 16։53-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում այրվում է տուն և մոտակայքում կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 19։33-ին։ […]
23:36 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած որոշ շրջաններ: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Ջերմուկ քաղաքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: […]
22:45 16.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:17 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել […]
22:15 16.09.2022
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: […]
21:00 16.09.2022
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Այս և Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան […]
20:53 16.09.2022
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ.) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդի (ԵԵԽ.) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարոված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են Մեծի Տանն […]
20:46 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ներկայացնելով ուխատվոր հայորդիներին՝ Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց տիկնանց միության կողմից թեմական կյանքում և […]
20:05 16.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները ՀՀ խորհրդարանում հանդիպել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Հանդիպման առանցքում օրակարգային՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է լարված մնալ: Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, […]
19:30 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին։
19:27 16.09.2022
ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին […]
19:24 16.09.2022
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների […]
19:20 16.09.2022
«Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում. ո՞վ է լցնում այդ վակուումը»: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հնչեցրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «Արդյո՞ք սա վակուում է. ես կասեի, ճիշտն ասած, սա տեղեկատվական աղմուկ է, որը փակում է այդ վակուումը: Այն մանրամասնությունները, որոնք գոնե հնարավոր է բացել այս […]
19:14 16.09.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են […]
19:05 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական […]
19:00 16.09.2022
Ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի տուժած համայնքներում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարել ԱԻՆ աշխատակիցները, ի՞նչ են արձանագրել, և ինչո՞ւ էր երեկ կորել փրկարարի հետ կապը: Թեմայի շուրջ ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: «Կապը նշված աշխատակցի հետ ինչ-որ պահի կտրվել է, բայց արձանագրենք, որ հիմա ԱԻՆ աշխատակիցն արդեն երեկվա դրությամբ […]
18:56 16.09.2022
Ադրբեջանական զինուժի հարձակումը եղել է 6 ուղղությամբ: Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը մխրճվել է մինչև 7,5 կիլոմետր խորությամբ: Այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները […]
18:50 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական […]
18:36 16.09.2022
Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր […]
18:24 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 50 հա տարածք։
18:18 16.09.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Արցախի պատվիրակության կազմում եղել են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները և մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորները: Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ադրբեջանական փաստացի […]
18:08 16.09.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի […]
17:56 16.09.2022
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 16-ին կայացած նիստի որոշման համաձայն՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, տեղեկացնում են ԿԳՄՍ […]
17:48 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։46-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի նախկին ջերմոցների մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռիգայի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, […]
17:42 16.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել կոչով. «Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա […]