TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ

22:29 15.09.2022

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը […]

̰
ԱՄՆ-ը հատկապես մտահոգված է այն լուրերի առնչությամբ, որ տուժել են քաղաքացիական անձինք Հայաստանի տարածքում․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ

22:23 15.09.2022

Ռիչարդ Միլզը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը։

̰
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

22:15 15.09.2022

Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հարցով նիստ է անցկացրել՝ Ֆրանսիայի նախագահությամբ։

̰
ԱԻՆ ծառայակիցը, որի հետ Ներքին Հանդում կապը կորել էր, հայտնաբերվել է

22:05 15.09.2022

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։ Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի […]

̰
«Ուժի կիրառումն անթույլատրելի ենք համարում»․ Վասիլի Նեբենզյայի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում

21:57 15.09.2022

Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն՝ առանց արտաքին միջամտության և առանց առկա խնդիրների ավելորդ քաղաքականացման։

̰
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչը ագրեսոր կողմին կոչ է արել դադարեցնել բախումները

21:31 15.09.2022

Նիստի մեկնարկին ներկայացնելով իրավիճակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան նշել է, որ ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի եռակողմ պայմանագիրը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

̰
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ

21:04 15.09.2022

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

̰
ՀԱՊԿ-ի պահվածքը, ԱՄՆ-ի, Իրանի դիրքորոշումն ու կողմերի «կարմիր գծեր»-ը․ զրույց քաղաքագետի հետ

21:00 15.09.2022

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զարգացումների , միջազգային դերակատարների, ներքաղաքական ընդվզումների շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ,  անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները սկզբում անդրադարձել են վարչապետի երեկվա ելույթին, որը նախ հասարակական իրարանցում առաջացրեց։ Հարցին, թե թյուրընկալո՞ւմ է եղել, թե՞ կոնկրետ ուժեր են ուղղորդել դեպի այդ թյուրընկալումը, քաղաքագետը […]

̰
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

20:29 15.09.2022

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ալեքսանդր […]

̰
Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

20:12 15.09.2022

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։ Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև […]

̰
Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

20:03 15.09.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա […]

̰
ՄԱԿ-ի ԱԽ-ում քննում են Հայաստանի դիմումը Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

19:21 15.09.2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ քննարկումն է անցկացնում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա։ Այս պահին տարբեր երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունենում։ Հիշեցնենք՝ թեմայի շուրջ խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները միաձայն կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև […]

̰
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում

19:05 15.09.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հատուկ ներկայացուցչի տարածած հայտարարությունը: «Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ […]

̰
Ավտովթար Մարտունի-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

18:56 15.09.2022

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։14-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Թ. Ք.) և […]

̰
Դիեր վերադարձնելու համար Ներքին Հանդ մեկնած  ԱԻՆ փրկարարների խմբի ծառայողներից մեկի հետ կապը կորել է․ ԱԻՆ

18:48 15.09.2022

ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն  է տարածել. «Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է ԱԻՆ խոսնակը։

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը

18:38 15.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական […]

̰
Սևանի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ հանցագործության գործիքը հայտնաբերվել է

18:30 15.09.2022

Սևանի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ՄԱԿ-ը հույս ունի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հրադադարը կպահպանվի

18:28 15.09.2022

Միացյալ ազգերի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը կպահպանվի: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի ջանքերին:

̰
«Բոլորն ուզում են կախարդական փայտիկ, որը կթափահարեն, և ամեն ինչ կլուծվի»․ Զախարովան պատասխանել է ՀԱՊԿ-ի միջամտության մասին հարցին

18:19 15.09.2022

Զախարովան նշել է, որ այս հարցը չպետք է ուղղել միայն Ռուսաստանին այն պարզ պատճառով, որ վերջին երկու տարիների ընթացքում «հենց Ռուսաստանն է հսկայական ջանքեր գործադրել երկարաժամկետ, քրոնիկ ճգնաժամը լուծելու համար»։

̰
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Քոլին Քահլի հետ

18:14 15.09.2022

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին իրավիճակին արագ արձագանքելու համար: Քոլին Քահլը, իր հերթին, […]

̰
Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

18:08 15.09.2022

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Դավթյանը […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը

17:53 15.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին: Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել […]

̰
Ի՞նչ վնասներ են կրել մարդիկ Ադրբեջանի հարձակման հետևանքով․ ՀՀ կառավարությունը կփոխհատուցի բոլորին

17:49 15.09.2022

Ադրբեջանի հարձակման հետևանքով և սահմանին տիրող հրետակոծությամբ պայմանավորված՝ այս օրերին Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքների բնակիչների տեղաշարժը եղել է միայն տվյալ մարզի ներսում։ Մարզպետարանները, համապատասխան նախարարությունների համակարգմամբ, իրենց տներից այլ համայնքներ տեղափոխված մարդկանց, ըստ կարիքի, տրամադրել են սոցիալական օգնություն։ 3 մարզում վնասվել է 192 բնակելի տուն, այդ թվում՝ 60-ն ամբողջությամբ, օժանդակ կառույցներ, մարդատար […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի բժշկական կենտրոն

17:42 15.09.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի բժշկական կենտրոն: «Այցելել եմ Վայքի բժշկական կենտրոն, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման և համալրման ընթացքին: Գնահատել լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը, տեսակցել պացիենտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

̰
«Եթե Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ են կիրառվում ՌԴ-ի դեմ, ապա նույնը չի արվում բռնապետ Ալիևի դեմ»․ իսպանացի պատգամավորը՝ խորհրդարանին

17:37 15.09.2022

Նա ընդգծել է, որ դրա պատճառը ադրբեջանական գազն է, սակայն Եվրոպան չպետք է կորցնի զգոնությունը։

̰
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը հետաձգվել է

17:32 15.09.2022

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի […]

̰
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

17:18 15.09.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ […]

̰
Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

17:16 15.09.2022

Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 66, դեմ՝ 0: ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 34-րդ […]

̰
Խորհրդարանն ընտրել է ՍԴ դատավորներ

17:08 15.09.2022

Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: 107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 65-ը: Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

̰
Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

16:57 15.09.2022

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրել է, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից: «Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: […]

̰
BACK_TO_TOP