TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ. ուկրաինացի երգիչը չեղարկել է Բաքվի համերգը

14:40 15.09.2022

Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված համերգը: Այս մասին նա նշել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջում: Երգիչը «Սթորի» բաժնում գրել է. «Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»:

̰
ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին

13:58 15.09.2022

Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ «Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 712 444, 010 360 684»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի

13:00 15.09.2022

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում: Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն: Ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվելու է ՀՀ […]

̰
Մենք պետք է հուժկու ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է. Ֆրենկ Փալոն

12:51 15.09.2022

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որ հայկական հանձնախմբի անդամների հետ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձև է ներկայացրել, կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: Այս մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հավելելով. «Մենք պետք է հուժկու ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»:

̰
ՀԱՊԿ-ն առայժմ չի նախատեսում խաղաղապահներ ուղարկել Հայաստան. Անատոլի Սիդորով

12:40 15.09.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական […]

̰
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն Սիմոնյան

12:38 15.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը

12:31 15.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը կայացել էր սեպտեմբերի 13-ին:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 14-ից 15-ը

12:20 15.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության փորձի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, հոգեկան ներգործության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի […]

̰
Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանություններին է ներկայացնելու Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները

12:09 15.09.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:

̰
ԱՀ ԱԺ պատվիրակությունը է մեկնել ՀՀ. տեղի կունենան քաղաքական հանդիպումներ

11:37 15.09.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

̰
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը ներկայացավ ոստիկանություն

11:30 15.09.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

11:21 15.09.2022

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի […]

̰
Լիբանանի արտգործնախարարությունն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային

11:04 15.09.2022

Լիբանանի արտգործնախարարությունն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: «Լիբանանի արտգործնախարարությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական վերջին զարգացումների առնչությամբ` ափսոսանք հայտնելով հայկական քաղաքներում ավերածությունների և սպանությունների համար: Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշված է Լիբանանի արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգում:

̰
Աննա Վարդապետյանը ԱԺ-ում երդմամբ ստանձնեց ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը

10:51 15.09.2022

ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ: Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամրապնդել […]

̰
ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. Նապոլիտանո

10:46 15.09.2022

Ավելի վաղ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը դատապարտել էին նաև ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ջիմ Կոստան, Ջեքի Սփիրը և այլոք։

̰
Խորհրդարանը քննարկում է ՍԴ անդամի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը

10:41 15.09.2022

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը: Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: «ՀՀ կառավարությունը հունիսի 30-ին համապատասխան որոշմամբ որոշում է կայացրել ՍԴ դատավորի […]

̰
Սոթքում տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է. ԱԳՆ մամուլի խոսնակ

10:37 15.09.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է: «Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների […]

̰
Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է հղել պաշտոնավարման ավարտի կապակցությամբ

10:28 15.09.2022

Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մասնավորապես ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր […]

̰
Կվերանորոգվի Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–ԻԻՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 հատված

10:09 15.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ՝ 2 չափաբաժնով՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (աջ գոտի) հատված Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (ձախ գոտի) հատված ⏳Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 26.09.2022թ.՝ ժամը 10.00։

̰

09:55 15.09.2022

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15.00-ին:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 43․2 հա տարածքում բռնկված հրդեհները

08:55 15.09.2022

Սեպտեմբերի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1000 քմ, Սևան քաղաքում՝ 400 քմ, Դդմաշեն գյուղում՝ 1․5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 21 հա, Աբովյան քաղաքում՝ […]

̰
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

08:49 15.09.2022

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, առավոտյան 8.30-ի դրությամբ իրավիճակը ներկայացնելով՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար. Ջոն Քըրբի

08:43 15.09.2022

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին հայտարարել է, որ Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար:   «Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը և […]

̰
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

02:31 15.09.2022

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։ «Զոհված բնակիչը Գևորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետևից, երբ դեպքը պատահել է»,– նշել է Պապյանը։

̰
Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան շրջված հայտնվել է փոսում

02:15 15.09.2022

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]

̰
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ կա հրադադարի պայմանավորվածություն․ Արմեն Գրիգորյան

01:44 15.09.2022

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, […]

̰
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել արտաքին և ներքին մանիպուլիացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ․ Հակոբ Արշակյան

01:20 15.09.2022

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է տեղի ունենում իրականում՝ փաստերով․ – Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, – Հայկական զինված ուժերը կազմակերպված, լուրջ դիմադրություն են ցույց տալիս բոլոր ուղղություններով, որոշ ուղղություններով նաև հետ են շպրտում թշնամու զորքերը, – Հայկական դիվանագիտական ճակատը, այդ թվում նաև խորհրդարանական, գրագետ և […]

̰
ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ․ մարզպետարանի պարզաբանումը

01:15 15.09.2022

Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական […]

̰
Գեղարքունիքի մարզպետը ԿԽՄԿ պատասխանատուներին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

00:48 15.09.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ։ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մարզպետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։

̰
Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է, կոչ ենք անում խուճապ չտարածել․ համայնքի ղեկավար

00:16 15.09.2022

Համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը, Ջերմուկի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ «Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել, եվ հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
BACK_TO_TOP