Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել արտաքին և ներքին մանիպուլիացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ․ Հակոբ Արշակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել արտաքին և ներքին մանիպուլիացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ․ Հակոբ Արշակյան

01:20 15.09.2022

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ է տեղի ունենում իրականում՝ փաստերով․

– Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա,

– Հայկական զինված ուժերը կազմակերպված, լուրջ դիմադրություն են ցույց տալիս բոլոր ուղղություններով, որոշ ուղղություններով նաև հետ են շպրտում թշնամու զորքերը,

– Հայկական դիվանագիտական ճակատը, այդ թվում նաև խորհրդարանական, գրագետ և հաշվարկված աշխատանքի շնորհիվ հասնում է նրան, որ նեյտրալ կոչերից ժամերի ընթացքում միջազգային հանրությունը սկսում է հասցեական կոչեր և մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, կոչեր են հնչում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից և տասնյակ այլ պետությունների և պաշտոնական ներկայացուցիչների կողմից,

– Հայաստանի նախաձեռնությամբ գործարկվում են Հավաքական անվտանգության պետույթյունների կազմակերպության, Համագործակցության և փոխօգնության պայմանագրի, Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդի, ԵԱՀԿ և այլ միջազգային անվտանգային մեխանիզմներ,

– Ադրբեջանը փաստացի հայտնվում է միջազգային մեկուսացման և ծանր ճնշման տակ՝ փաստացի կրելով ռազմական էսկալացիայի ողջ պատասխանատվություն և հետևանքները,

– Հայաստանի հանրապետության Վարչապետը Ազգային ժողովում, ի լուր ամբողջ աշխարհի և Հայության հայտարարում է Հայաստանի կարմիր գծերի մասին, հանուն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, սուվերեն տարածքի անձեռնմխոլիության և պետականության՝ մինչև վերջ կռիվ տակու պատրաստակամության մասին։ Եվ, ինչ է տեղի ունենում այդ ելույթից անմիջապես հետո․

– Նոյեմբերի 9-ից հետո խրոխտաբար պետական շենքեր գրավող ուժերը, այն պարագայում, երբ ներքին անվտանգությունն ապահվող անձնակազմը գտնվում էր առաջնագծում, իրենց պատկանող լրատվամիջոցներով մանիպուլիացիայի են ենթարկում վարչապետի ելույթը և կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, այն դեպքում, երբ Ջերմուկում, Գորիսում, Սոթքում, Կապանում ամեն վայրկյան կարող են վերսկսվել ռազմական գործողությունները։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին պահպանել սառնասրտություն, հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, չտրվել արտաքին և ներքին մանիպուլիացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

12:42 18.06.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:32 18.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

12:23 18.06.2025

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

Իրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

12:12 18.06.2025

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...

SHANTNEWS

12:00 18.06.2025

SHANTNEWS

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

11:48 18.06.2025

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...

BACK_TO_TOP