TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 1-ից ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել թիրախային հսկողության․ ՊԵԿ

16:12 02.03.2022

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է […]

̰
Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

16:00 02.03.2022

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ […]

̰
Հաստատվել է հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը

15:59 02.03.2022

Մարտի 2-ին արտահերթ նիստ է գումարել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, որով սահմանվում են հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը: Առաջարկվում է մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի առողջապահության նախարարությունում 2021թ. պետական […]

̰
ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն ներկայացրել է 𝟐𝟎𝟐𝟏-ին քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների մասին հաշվետվություն

15:45 02.03.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում իրականացրել է 𝟓𝟎𝟒 ստուգում, որից 𝟒𝟑𝟗-ը՝ տարեկան ծրագրով, 𝟔𝟓-ը՝ ոչ պլանային։ Իրականացված 𝟓𝟎𝟒 ստուգումից 𝟏𝟕𝟔-ն արվել է Երևանում, 𝟕𝟏-ը՝ Կոտայքի, 𝟑𝟖-ը՝ Սյունիքի, 𝟑𝟓-ական՝ Արագածոտնի, Լոռու, Արարատի և Շիրակի, 𝟑𝟐-ը՝ Արմավիրի, 𝟐𝟏-ը՝ Տավուշի, 𝟏𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟕-ը՝ Վայոց Ձորի մարզերում։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟏𝟔𝟒𝟓 խախտում։ Ամենից շատ՝ […]

̰
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

15:41 02.03.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ […]

̰
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ

15:19 02.03.2022

Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը […]

̰
Հանրապետության նախագահի թեկնածության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

14:49 02.03.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահի ընտրության հարցի ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը՝ նրան բնութագրելով որպես պարկեշտ, ազնիվ և համեստ անձ: «Վահագն Խաչատուրյանն այն հազվագյուտ անձանցից է, որն իր ստացած գիտելիքներով, կյանքի փորձով և կառավարման հմտություններով միշտ բաց […]

̰
Լոռու և Արմավիրի փոխմարզպետներ են նշանակվել

14:42 02.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փոխմարզպետներ է նշանակել։ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Ավետիսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
Ապարանում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

14:36 02.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Սևան քաղաքում վթարային ջրանջատում կլինի

14:23 02.03.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 4-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի, Նալբանդյան 1-30, Չարենցի 40-200 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս Հանրապետության նախագահի ինստիտուտի կայացմանը. Վահագն Խաչատուրյան

14:10 02.03.2022

Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Հարցուպատասխանի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին և պարզաբանումներ ներկայացրել: Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենադարձման հարցում Հանրապետության նախագահի դերին վերաբերող հարցադրմանն անդրադառնալով` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը ներկայացուցչական մարմին է և պարտավոր է այս հարցում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:23 02.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Ի գիտություն Ուկրաինայից Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիների

13:07 02.03.2022

Ռումինիայի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե/Porubne (Ուկրաինա)-Սիրետ/Siret (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից, մասնավորապես՝ Սոլոտվինո/Solotvyno (Ուկրաինա) – Սիգետու Մարմացիեի/Sighetu Marmatiei (Ռումինիա), Դյակովո/Dyakovo (Ուկրաինա) – Հալմեու/Halmeu (Ռումինիա), Մոլդովայի Հանրապետության հետ կապող սահմանային անցակետերից:

̰
Ուկրաինայում իրավունքների պաշտպանության առնչությամբ ՄԻՊ թեժ գծին զանգեր են ստացվում մեր հայրենակիցներից

12:33 02.03.2022

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր։ Պաշտպանի աշխատակազմն ըստ խնդիրների, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, ներառյալ՝ խորհրդատվության տրամադրում և հստակ խնդրի հասցեագրում արտաքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանում կամ համապատասխան հյուպատոսական հիմնարկ։ Վերջերս համացանցի հայկական տիրույթում լայն տարածում […]

̰
Խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը

12:22 02.03.2022

ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը: ԱԺ-ից հայտնում են, որ այնուհետեւ խորհրդարանը սկսել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական […]

̰
Վահան Քերոբյանը մեկնում է Կատար

11:56 02.03.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նույն գերատեսչության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանը մարտի 9-11-ը գործուղվում են Կատարի Պետություն` Դոհա։ Վարչապետի որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության […]

̰
Մարտի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 63 դեպք

11:48 02.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, սառը զենքի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, խուլիգանության, […]

̰
«Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ. ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

11:40 02.03.2022

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, հրացանի և զինամթերքի, Նոր Նորքի բաժնում՝ «Մակարով» ատրճանակի, Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակի և զինամթերքի, Քանաքեռ-Զեյթունի բաժնում՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի կամավոր […]

̰
30 տարի առաջ մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ

11:22 02.03.2022

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շնորհավորում է Հայաստանին՝ ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակի առթիվ։ 30 տարի առաջ մարտի 2-ին Հայաստանը դարձավ պետությունների մեծ ընտանիքի անդամ, երբ 1992 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Հայաստանի հայտը հաստատող A/RES/46/227 բանաձևը։ «Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտը աշխարհին ուղղված քայլ էր՝ ապացուցելու, որ նորանկախ պետությունը պատրաստ է հանձն առնել միջազգային պարտավորություններ և իրագործել մարդու իրավունքների […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, 15 մահ

11:13 02.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓342 նոր դեպք ✓4020 թեստավորում ✓755 առողջացած ✓15 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 498 դեպք, որոնցից 403 671-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8493 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 902 684 թեստավորում:

̰
Հաշվարկվել է 9.8 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:47 02.03.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի փետրվարի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 46-ով հաշվարկվել է 9.889.653 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 342.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին […]

̰
Երևանի թիվ 161 հիմնական դպոցում շչակ է գործարկվելու

10:08 02.03.2022

Մարտի 3-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 161 հիմնական դպոցում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է դպրոցի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Նոր Ամանոս և Շամիրամ համայնքներում շչակ է գործարկվելու

09:33 02.03.2022

Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Նոր Ամանոս համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ: ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Շամիրամ համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի […]

̰
Մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով փոխադրամիջոցների համար դժվարանցանելի է

09:20 02.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ցածր տեսանելիության պատճառով (մառախուղ) Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]

̰
Գարեգին Երկրորդն ընդունել է Ստեֆան Դիոնիի գլխավորած պատվիրակությանը

08:44 02.03.2022

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնիի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավարման գործում […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

08:19 02.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերում

08:10 02.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ձորափի փ. 19, 19/6 շենքերի բնակիչ-բաժանորդներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Վարդաշեն՝ 1փ. 56-142, 96-114 սեփական տներ, 3փ. 4-22, 24-25 սեփական տներ, 8փ. 1-86 սեփական տներ, 10փ. 1-11 սեփական տներ, 11փ. 1-17 […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:54 01.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰ ̰
Ուժեղացված ծառայություն Կապանում․ կազմվել է 20 արձանագրություն

23:35 01.03.2022

Փետրվարի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Կապանում և Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են 1150 տրանսպորտային միջոց։ Օրենքով արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 20 արձանագրություն։ 2 մեքենա տեղափոխվել է […]

̰
BACK_TO_TOP