11:21 01.03.2022
Սումգայիթում և Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցների առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ: «Ադրբեջանի իշխանությունները ջանք չգործադրեցին պատժելու պատասխանատուներին, փոխարենը փորձեցին կոծկել կոտորածներն ու […]
11:06 01.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓324 նոր դեպք ✓4076 թեստավորում ✓1239 առողջացած ✓17 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 898 664 թեստավորում:
10:49 01.03.2022
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ, ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով […]
10:46 01.03.2022
10:41 01.03.2022
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը վստահ է, որ այնպիսի հանցանքները, ինչպես Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված բռնություններն ու կոտորածներն էին, չպետք է չճանաչված մնան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սումգայիթի ու Բաքվի կոտորածների տարելիցի առնչությամբ հրապարակած հայտարարության մեջ: Շերմանը հիշեցրել է, թե ինչպես 1988 թվականին Սումգայիթում, ապա Կիրովաբադում (Գանձակ), իսկ 1990 թվականին արդեն […]
10:38 01.03.2022
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Հարգարժա՛ն գլխավոր տնօրեն, Տիկնայք և պարոնայք, Ուրախ […]
10:35 01.03.2022
ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ շարունակվող ատելության քարոզն ու պատժել նախորդ տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների պատասխանատուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սումգայիթի ջարդերի 34-րդ և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված իր հայտարարության մեջ: Փալոնը հիշեցրել է, թե […]
10:33 01.03.2022
Նորից hնարավոր կլինի դեպի Շվեդիա մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանից։ Մարտի 1-ից ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը կընդունի Շվեդիայի համար վիզայի հայտեր։ Գերմանիայի դեսպանության կոնտակտային տվյալները հնարավոր է գտնել այստեղ։
10:21 01.03.2022
Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն, հանդիսանալով նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի […]
10:16 01.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձնախառն անձրև է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:14 01.03.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է […]
08:20 01.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
08:10 01.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 գ․ Առինջ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Չարենց թաղամաս 16, 17, 28 շենքեր, թիվ 177 դպրոց, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դ․ Անհաղթի փ. 6, 6/7, 6/8 շենքեր, […]
23:55 28.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]
23:52 28.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, 2-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 […]
23:50 28.02.2022
Փետրվարի 28-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Եղվարդի […]
23:44 28.02.2022
Փետրվարի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ, Ուջան գյուղում՝ 1.1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 7200 քմ, Վեդի […]
23:40 28.02.2022
Փետրվարի 23-ին, ժամը 21.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Աջափնյակ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Մինչ ոստիկանների մոտենալը ուղևորն իջել էր մեքենայից ու փախել` վազելիս նետելով լուցկու տուփեր ու փաթեթներ: Կարճ հետապնդումից հետո պարեկները բռնել են նրան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել […]
22:24 28.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախօրեին Գյումրիում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից «կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված […]
21:43 28.02.2022
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ուսումնավարժանք: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
20:31 28.02.2022
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է կառավարության տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում կառավարությունը մշակվող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին առաջարկում է սուբսիդավորել՝ նոր սարքավորումների գնման վարկային տոկոսների նույնիսկ մեծ մասը, ընդհուպ՝ ամբողջությամբ։ «Դա թույլ է տալու, որպեսզի մենք լուծենք մեր տնտեսության մոդեռնիզացիայի ամենակարևոր խնդիրները՝ սարքավորումների թարմացումով։ Հայաստանում դա լուրջ խնդիր է, և մեր տնտեսությունը […]
19:59 28.02.2022
Տնտեսության զարգացման առանցքային ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, և ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է մշակել․ մանրամասնել է Վահան Քերոբյանը։ «Գյուղատնտեսության ոլորտում ունենք լուծելու լուրջ խնդիրներ։ Դա հողային ռեֆորմն է, որ գյուղացիները ավելի մեծ հողակտորների վրա կարողանան ավելի մեծ գումար աշխատել և ավելի շատ եկամուտ ունենալ։ Մեր գյուղացիական ծրագրերով առաջին հերթին փորձում ենք գյուղատնտեսության […]
19:55 28.02.2022
Նախորդ շաբաթ՝ փետրվարի 21-27-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 51 երեխա՝ 19 աղջիկ, 32 տղա։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
19:48 28.02.2022
Փետրվարի 28-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 1-ին գումարվող […]
19:30 28.02.2022
Հայաստանը բարելավել է տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ․ի՞նչ սպասել հետագայում։ Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մեր առևտուրը էապես աճել է (ԵԱՏՄ) համարյա բոլոր երկրների հետ և, բնականաբար, մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի մաքսիմալացնենք մեր երկրի օգուտները ԵԱՏՄ անդամակցությունից։ Փորձելու ենք մեր բիզնես շահերը առավելագույնս պաշտպանենք ԵԱՏՄ երկրներում […]
19:00 28.02.2022
Հունվար ամսին Հայաստանն ունեցել է տնտեսական շատ բարձր ցուցանիշ, այս մասին «Հեռանկարի» տաղավարում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Դա, անցած տարվա հունվարի համեմատ, 15․4 % տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է և մոտ 6%-ով իրական աճ է 2020թ․-ի նկատմամբ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։ Ըստ նրա՝ տնտեսական շատ բարձր ցուցանիշը սպասելի էր, քանի որ դրա […]
18:46 28.02.2022
Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ […]
18:37 28.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է […]