15:15 24.02.2022
Փետրվարի 12-ին՝ ժամը 15։55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Լիանա Դանիելյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:10 24.02.2022
Հայաստանի ժամանակով ժամը 14-ին SHANTNEWS-ին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը։ Նա մանրամասներ է ներկայացրել Կիևում տիրող իրավիճակի և Ուկրաինայի հայ համայնքի շրջանում տարվող աշխատանքների վերաբերյալ։ Մանրամասները՝ աուդիոձայնագրության մեջ։
13:51 24.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը: Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ըդլայնված կազմով նիստը:
13:18 24.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
12:28 24.02.2022
Փետրվարի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հաղորդում են ընդունել, որ ժամը 17.50-ի սահմաններում մթերային խանութի մոտ են եկել Լեռնապատ գյուղի 2 բնակիչ, ապա նրանցից մեկը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է զենք և երկու անգամ օդ կրակել: […]
12:24 24.02.2022
Փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:23 24.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախօրեին դատարանը բավարարել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգ […]
12:20 24.02.2022
Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով: «Հարգելի՛ համանախագահներ, Հարգելի՛ տիկին դեսպան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Ողջունում եմ ձեզ Երեւանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության […]
11:58 24.02.2022
Ս․թ․փետրվարի 24-ին, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուիլ Ասիմակոպուլոսը պաշտոնապես Հայաստանին հանձնեց Հունաստանի Արտաքին գործերի նախարարության նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը։ Այս մասին հայտնեցին Հայաստանում Հունաստանի դեսպանությունից: «Ցանկանում եմ արտահայտել մեր մեծ գոհունակությունը, այսօր «Մոդեռնա» պատվաստանյութի այս 35․000 չափաբաժնի նվիրատվության ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսպիսով, մենք գործնականում օգնում ենք մեր հայ բարեկամներին COVID -19 համավարակի դեմ պայքարում։ […]
11:56 24.02.2022
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների […]
11:34 24.02.2022
Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: «Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք […]
11:05 24.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓764 նոր դեպք ✓4467 թեստավորում ✓970 առողջացած ✓14 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 220 դեպք, որոնցից 396 670-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8392 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 879 685 թեստավորում:
10:55 24.02.2022
Փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում անցկացնելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:54 24.02.2022
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը երեկ ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակությանը։ Լազար Կոմյանեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել կազմակերպության կարևորությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածների ոլորտում՝ 2022-ը համարելով կարևոր տարի դրված նպատակներին հասնելու համար: Հակոբ Վարդանյանը, շնորհավորելով Լազար Կոմյանեսկուին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթեց […]
10:27 24.02.2022
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: «Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը նաև հրապարակել է հեռախոսահամարներ իրենց հետ կապի մեջ լինելու համար՝ +380442349005, +380671090506, +380689602524, +380685000782: ՌԴ նախագահ Վլադիմիր […]
10:10 24.02.2022
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
09:41 24.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։ Իրադրությունը հայ-ադրբեջանական […]
08:28 24.02.2022
Փետրվարի 24-ին, ժամը 00:40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղի Երևանյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբաց գյուղի Նոր թաղամասի 10-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:12-ին։ […]
08:21 24.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
08:09 24.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պողոտա` 23–31 շենքեր, Պուշկին փ. 36 շենք, Տերյան փ. 19 շենք, Ամիրյան փ. 18, 18ա շենքեր, Մաշտոցի պողոտա` 11, 15 շենքեր, Բուզանդի փ. 83-97 շենքեր, բնակիչ-բաժանորդներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
23:59 23.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:29 23.02.2022
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը այսօր դեսպանատանը հանդիպել է հայ լրագրողների հետ, ուկրաինական կողմի մոտեցումները ներկայացրել վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ու Լուգանսկի և Դոնեցկի վերաբերյալ որոշումները չեն կարող իրավական ուժ և հետևանքներ ունենալ։ Այնուհետ Ավտոնոմովը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու […]
22:52 23.02.2022
Փետրվարի 23-ինё ժամը 19։29-ինб Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1962թ․) ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
22:33 23.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 […]
22:20 23.02.2022
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։ Հայաստանում Իրանի դեսպանատունը երկու լեզվով տարածած հաղորդագրությամբ բավականին կոշտ է արձագանքել ադրբեջանցի պատգամավորների արարքին՝ հիշեցնելով, որ Կապույտ մզկիթը իրանական արվեստի խորհրդանիշ է, և մեծ երջանկություն է, որ մզկիթում պահպանվել […]
20:54 23.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
19:59 23.02.2022
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, և ջերմահարվել մոտ 200 պտղատու […]
19:50 23.02.2022
Փետրվարի 1-ից Հանրապետության բոլոր մարզերում գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացն է սկսվել: Գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները երկու-երեք ամսվա ընթացքում դիմելու և ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետ ունեն: Գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագիրը դեռ համարվում է փորձնական։ Արդեն երրորդ տարին է, որ գործում է գյուղատնտեսության ապահովագրության պետական աջակցության ծրագիրը: Սկզբում ծրագիրը վերաբերում էր ոչ բոլոր մարզերին, այժմ ապահովագրության […]
19:44 23.02.2022
ՀՀ կառավարության փետրվարի 23-ի հերթական նիստում 145 877,5 դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին 2021 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի համար, որից՝ 104 324,5 դրամ՝ Ծովինար բնակավայրի խմելու ջրագծի կառուցման, 11 004,1 դրամ՝ Գեղարքունիք բնակավայրի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման, 14 885,7 դրամ՝ Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի […]