TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

19:37 23.02.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ: Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի […]

̰
Փարպի գյուղի հանդամասում այրվում է խոտածածկ տարածք

19:31 23.02.2022

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին:

̰
Փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը կվերանա. կառավարության նիստի մանրամասները

19:25 23.02.2022

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսային համավարակի իրավիճակային գնահատմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ նոր հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում և, փորձագետների կանխատեսմամբ՝ այդ նվազումը կպահպանվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս պայմաններում կարելի է փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պահանջը մեղմացնել: Գործադիրը նաև հավանություն է տվել մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի, սահմանամերձ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին

19:11 23.02.2022

Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի […]

̰
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

18:57 23.02.2022

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Այն մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրհներգերի հնչյունների ներքո: Արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով: Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է […]

̰
«Արմաթն օդում»․ Գյումրիում բացվել է ԱԹՍ-ների ստեղծման և կառավարման աշխատանոց

18:44 23.02.2022

  Գյումրիում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց։ Այն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի առաջին կրթական ծրագիրն է Գյումրիում։ 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից հնարավորություն կունենան սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական ծրագրի իրականացման համար ընտրվել է Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցը, բայց այն աշխատանոց է մարզի 15-18 […]

̰
Զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

18:30 23.02.2022

N զորամիավորման զորամասերում փետրվարի 23-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

̰
Պարեկները թմրամիջոց են հայտնաբերել

18:28 23.02.2022

Փետրվարի 21-ի կեսգիշերին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Բագրատունյաց պողոտայից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Արարատ քաղաքի 43-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։ Նա «Ֆոլքսվագենի» բեռնախցիկից ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգվածով տարա։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

̰ ̰
Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:24 23.02.2022

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ այն նաև ամուր հիմք […]

̰
Զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

18:22 23.02.2022

N զորամիավորումում փետրվարի 23-ին հայտարարվել է ուսումնական տագնապ: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս են եկել մշտական տեղակայման վայրից, երթով շարժվել նախորոշված շրջաններ և զբաղեցրել նպաստավոր դիրքեր՝ հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները։

̰
Արմավիրի քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

18:20 23.02.2022

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արմավիրի ոստիկանները։ Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Նորապատ գյուղից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի երկու բնակչի, որոնցից մեկը՝ 27, մյուսը՝ 26 տարեկան: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված: 3 փաթեթ նմանատիպ զանգված […]

̰
Ճամբարակի ոստիկանները բացահայտել են գողությունը

18:20 23.02.2022

Ճամբարակի քրեական հետախույզները գողության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Սովորական գողություն չէր: Դեռևս անցած տարվա աշնանը Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 23-րդ կմ հատվածից գողացել էին մետաղե արգելապատնեշներ: Էականը գողոնի արժեքը չէր. արգելապատնեշները բացառապես անվտանգության համար են, որպեսզի ինչ-ինչ պատճառներով ճանապարհից շեղված մեքենան չընկնի ձորը: Օպերատիվ […]

̰
Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող կարգավորումներում

18:12 23.02.2022

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում: Հեղինակը նշել է, որ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց կառավարության սահմանած կարգով […]

̰
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

17:56 23.02.2022

Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Նախաձեռնության գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո Հայկ Սարգսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելության ընթացքում: […]

̰
Սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի փորձագետներն ուսումնական այց են կատարել Սլովակիա

17:53 23.02.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» (ԳՀՀԿ) ՊՈԱԿ-ը նախաձեռնել է սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի մի շարք փորձագետների ուսումնական այց Սլովակիայի Հանրապետություն, որը տեղի է ունեցել 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր և 2022 թ․ փետրվար ամիսներին, տեղեկացնում են նախարարությունից: Այցն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսություն» […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

17:41 23.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-25-ին աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

̰
Վայք քաղաքում շչակ է գործարկվելու

17:41 23.02.2022

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են քաղաքի շչակները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:

̰
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին և Յոազես Օլեկասին

17:28 23.02.2022

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:19 23.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. վարչապետ

17:16 23.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներկայացուցիչների այցը մեր երկիր և կարևորել միջխորհրդարանական համագործակցությունը: «Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար»,- […]

̰
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել

16:48 23.02.2022

Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի […]

̰
Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանների բացման հնարավորությունը

16:21 23.02.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը Անկարայի և Երևանի միջև սկսված բանակցային գործընթացի հաջողության դեպքում։ «Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչները, ապա Թուրքիայի կողմից փակ սահմանները պահպանելու անհրաժեշտություն չի լինի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա Սենեգալից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին:  

̰
Հաղթանակ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

16:17 23.02.2022

Փետրվարի 23-ին` ժամը 13։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13։56-ին։ Տան բակում այրվել են բաց խոհանոցի գույքը (մոտ 6 քմ), 2-րդ […]

̰
Նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

16:08 23.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան, տեղեկացնում են նախարարությունից։ Անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու նպատակով 2022 թվականին տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։ Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ […]

̰
Փամբակ գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 8 հա խոտածածկ տարածք

15:39 23.02.2022

Փետրվարի 23-ին Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 15 հա խոտածածկ տարածք, որից 7 հա-ն ինքնամարվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:16-ին: Այրվել է 8 հա խոտածածկ տարածք: Հիշեցնենք, որ […]

̰
Կբարձրացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականության արդյունավետությունը

15:36 23.02.2022

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգում, որը կանոնակարգում է ՀՀ օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը: Ըստ այդմ, նախատեսվում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ընթացակարգերի և դրանցով սահմանված […]

̰
Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

15:27 23.02.2022

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, […]

̰
Արշալույս գյուղի բնակչին ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

15:22 23.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արշալույս գյուղի 33-ամյա բնակչին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 26-ամյա երիտասարդն, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 13-ին` ժամը 22:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղ […]

̰
Մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

15:18 23.02.2022

Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1,435,428.6 հազար դրամ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացն ապահովելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է 13 համայնքներում շուրջ 15 սուբվեցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, […]

̰
BACK_TO_TOP