TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

16:00 25.02.2022

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:16 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Դադարեցվել է Դիլիջանի որոշ հասցեների գազամատակարարումը

14:30 25.02.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 25-ի ժամը 09:40-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գորկու փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
Սևան քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

14:05 25.02.2022

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ի ժամը 21:25-ից Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Դադարեցվել է Սևան քաղաքի Պռոշյան, Օրբելի, Իսահակյան, Սպանդարյան փողոցների, Կարմիր բանակի փողոցի թիվ 46, Շահումյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Բնակիչները, լրացուցիչ տեղեկություններ ստանալու […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:38 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

13:10 25.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ տիկին Մկրտչյան Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում: Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ […]

̰
Ապօրինի հատվել է 46 ծառ. կա ձերբակալված

12:52 25.02.2022

Ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» տարածքում ապօրինի հատվել է 46 ծառ։ Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 23-ին Իջևանի Մետաղագործների փողոցի տներից մեկի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերից պատրաստված տախտակներ և գերանների երեսաթափեր։ Հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի […]

̰
Գողոնը 5 միլիոն դրամի էր. Ճամբարակում կատարված գողությունը բացահայտվել է

12:51 25.02.2022

Փետրվարի 22-ին ոստիկանություն զանգած Ճամբարակ քաղաքի բնակիչը հայտնել էր, որ բնակարան վերադառնալիս հայտնաբերել է իրերը խառնված: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացել, մտել են տուն և գողացել 250 եվրո, մոտ 3.500 դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր ու տղամարդու բրենդային ժամացույցներ՝ պատճառելով ընդհանուր 5 միլիոն դրամի […]

̰
Փետրվարի 24-25-ը բացահայտվել է հանցագործության 108 դեպք

12:44 25.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 17, սառը զենքի հայտնաբերման՝ 15, զենք-զինամթերքի առգրավման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, խարդախության և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու […]

̰
Մասիսում համաքաղաքացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

12:38 25.02.2022

Փետրվարի 25-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00.10-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ […]

̰
Տավուշի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:34 25.02.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի […]

̰
Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր շչակ է գործարկվելու

12:20 25.02.2022

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ։ Գործարկվելու է ազդարարման շչակը։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Կարևոր է պահպանել տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը. Փաշինյան

12:13 25.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը: Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրասիական […]

̰
Շարունակում է աճել էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը ՀՀ-ում

11:52 25.02.2022

Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։ 2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց։ Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից […]

̰
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը

11:50 25.02.2022

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են կայուն կերպով: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ կարևոր տարեթիվ է: Բարձրագույն և բարձր […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, 21 մահ

11:06 25.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓572 նոր դեպք ✓4642 թեստավորում ✓1571 առողջացած ✓21 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 792 դեպք, որոնցից 398 241-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8413 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 884 327 թեստավորում:

̰
Երևանում Nissan-ի վարորդի և ուղևորի մոտից հայտնաբերվել է «Շոկո»  տեսակի խոշոր չափի թմրամիջոց

10:54 25.02.2022

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի խաչմերուկում կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի։ Սկսվել […]

̰
Հաստատվել է ՀՀ-ում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը

10:51 25.02.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային […]

̰
Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը

10:39 25.02.2022

ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը: Չնայած դասընթացին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է, սակայն պայմանավորված դիմորդների մեծ թվով` թեստավորման փուլը շուտ է մեկնարկել: Այս պահի դրությամբ ընդունելության հայտ է ներկայացրել մոտ 1400 դիմորդ: Գրեթե բոլոր դիմորդները կմասնակցեն թեստավորման այս փուլին, բացառությամբ՝ նրանց, որոնք պատշաճ կարգով ներկայացրել են […]

̰

08:10 25.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 1-ին զանգված՝ Նանսենի փ. 17 շենք, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, 18 շենքեր, թիվ 124 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենք […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Ծաղկաձորի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:55 24.02.2022

Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ: Փետրվարի 17-ի երեկոյան, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկաձորի Գրիգոր Մագիստրոսի փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց ծաղկաձորցի, 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ, նմանատիպ զանգվածով կաթուցիչ ու դանակ: Հանգամանքները պարզվում են: `

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 36.4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 24.02.2022

Փետրվարի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 2500 քմ, […]

̰
Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութ, զենք ու գողոն. ոստիկանների բացահայտումը

21:17 24.02.2022

Բնակարանային գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 16-ին խուզարկություն է կատարվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկում և կից շինություններում: Աշտարակի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ այդ տանը իրեղեն ապացույցներ կան։ Տեղեկությունները հավաստի էին։ Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվեցին ատրճանակ ու խմիչք: 30-ամյա տանտերը խոստովանեց, որ խմիչքը գողացել էր չորս տարի առաջ` Անտառուտ համայնքի ամառանոցներից […]

̰
ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ

21:10 24.02.2022

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի փետրվարի 24-ի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ: Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման […]

̰
Գյումրիում անցկացվել է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի  երիտասարդ ստեղծագործողների գրական մրցանակաբաշխությունը

20:53 24.02.2022

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության 2021թ. արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությանն այս անգամ մասնակցել են շիրակցի 20 երիտասարդ գրողներ, որոնց ստեղծագործությունները տպագրվել են «Շիկնող հայեցումներ» խորագրով անթոլոգիայում: 88-ի երկրաշարժին զոհված բանաստեղծ Արարատ Մկրտումյանի անվան հիմնադրամը ստեղծվել է նրա եղբոր Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: 5-րդ […]

̰
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը ճանաչողական այց է կատարել Գյումրի

20:02 24.02.2022

Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ողջունելով ճանաչողական այցով առաջին անգամ Գյումրիում գտնվող դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։ «Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում […]

̰
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա նախատեսված որոշ թռիչքներ չեղարկվել են

19:45 24.02.2022

Ուկրաինայի հակամարտության իրավիճակով պայմանավորված՝ Երևանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա փետրվարի 24-ին նախատեսված որոշ թռիչքներ չեղարկվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ փետրվարի 24-ին նախատեսված որոշ թռիչքներ՝ դեպի Կրասնոդար, Կիև և Սոչի չեղարկվել են: Երկու տարբեր ավիաընկերություններ թռիչքներ էին նախատեսել Կրասնոդար, մեկ թռիչք նախատեսված էր դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և մեկ թռիչք՝ […]

̰
Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը

19:02 24.02.2022

  Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջին լիցենզիաներն է տրամադրել  գազաբալոններ տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 5 ընկերությունների, որոնցից երկուսը Երևանում են գործում, մեկը՝ Լոռիում, ևս երկուսը՝ Շիրակի մարզում: Գազային մեխանիզմով շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդներն արդեն հնարավորություն ունեն  իրենց ավտոմեքենաների  գազաբալոնները վկայագրել Գյումրիի և Արթիկի լիցենզավորված լաբորատորիաներում: Ճնշափորձարկում […]

̰
N զորամիավորումում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

18:30 24.02.2022

Զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով փետրվարի 22-ից 24-ը N զորամիավորումում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում անձնակազմին տեղեկատվություն է ներկայացվել ներքին ծառայության կազմակերպման և առանձնահատկությունների վերաբերյալ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները:

̰
BACK_TO_TOP