16:01 14.02.2022
Փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը: Լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունն արտացոլված է կառավարության 2021-2026թթ. ծրագրում ու ներկայացրել քննության առարկա հանդիսացող 7 ուղղություն: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական […]
15:56 14.02.2022
Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված: Փետրվարի 12-ին Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժին գրությունն է ստացվել, որ քննությամբ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա դեկտեմբերի 10-ից որպես անհետ կորած որոնվող Սամվել Մարիկյանի դին է: Նախաքննությունը շարունակվում է։
15:48 14.02.2022
Փետրվարի 12-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 69-ամյա վարորդ Գագիկ Սարգսյանը և 12-ամյա ուղևոր Արա Ռևազյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
15:30 14.02.2022
«Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկրի տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել և փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակվում են: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք […]
15:13 14.02.2022
Այս երկրաշարժն իր ուժգնությամբ 2-րդն է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։ Նա տեղեկացրել է, որ այսօր` ժամը 13-ի դրությամբ, արդեն գրանցվել է երկրաշարժի 165 հետցնցում, որոնց թիվը, ըստ մասնագետների, դեռ կավելանա։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:07 14.02.2022
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 7-13-ը։ Սևանա լճի մակարդակը փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.37մ (13.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.098մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
14:47 14.02.2022
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ` կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը: Ցուցահանդեսը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ: «Հողի գաղտնիքը. […]
14:40 14.02.2022
Կայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև կնքված համաձայնագրով: Պայմանագրի ավարտից հետո այս տարի արդեն կայանն անհատույց օգտագործման իրավունքով անցել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը: Աղբավայրի 8 հա տարածքում անցկացված խողովակներով թունավոր գազերը մղվում են կայան ու ամբողջությամբ այրվում՝ բացառելով այդ նյութերի արտանետումը մթնոլորտ: «Երևանի քաղաքապետի […]
14:20 14.02.2022
Նախորդ շաբաթվա՝ փետրվարի 7-13, ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 375 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: 22 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ և կազմվել արձանագրություններ: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 […]
14:07 14.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022-ի փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները արձանագրել են 66 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի […]
13:53 14.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
13:06 14.02.2022
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 13-14-ը: Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:56 14.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 211 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 54, սառը զենքի հայտնաբերման՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, զենք-զինամթերքի առգրավման և ծանր վիրավորանքի՝ 9-ական, խարդախության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 4, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի […]
12:43 14.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ։ Առանձին հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու գործարար միջավայրի զարգացման նոր ուղղությունները։ Գործարար միությունների հետ նախարարի հանդիպումների և Կառավարության ծրագրի ներկայացման արդյունքում որոշ գործարարների մոտ նոր նախագծերի գաղափարներ են առաջացել։ Նախարարի հանդիպումները գործարարների հետ՝ միտված պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը, իրականացվում են […]
12:37 14.02.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վանիկ Գ.-ն, որը 1995 թ. մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:15 14.02.2022
2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում […]
11:26 14.02.2022
Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
11:24 14.02.2022
Փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ն, երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել։ Երևան քաղաքում 5 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից […]
11:07 14.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓695 նոր դեպք ✓4245 թեստավորում ✓ 2306 առողջացած ✓ 19 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 074 դեպք, որոնցից 375 612-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 828 454 թեստավորում:
10:52 14.02.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային […]
10:48 14.02.2022
Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է. 2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով: Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է […]
10:10 14.02.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 13-ի դրությամբ կատարվել է 1 959 789 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 067 296, ամբողջապես պատվաստված` 876 951, բուստեր` 15 539:
09:30 14.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
08:09 14.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարի Թաղ 13-28 փողոցներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Նորք 17 փողոց 2-րդ նրբ. 2-22Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 […]
01:26 14.02.2022
Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
00:33 14.02.2022
Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։ Անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է նաև կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի […]
00:08 14.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]
23:56 13.02.2022
Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժից։ Ցնցումն արձանագրվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 […]
23:52 13.02.2022
Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ «Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»։