21:44 14.02.2022
Փետրվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Խաշթառակ բնակավայրի վարչական տարածքից, որսագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55 և 38 տարեկան երկու տղամարդու՝ «ՈՒԱԶ» ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 12,5 կգ ձուկ, ձուկ որսալու ցանց, էլեկտրաէներգիա արտադրող սարք, ռետինե համազգեստի ճտքավոր կոշիկներ, մետաղյա ցանց: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումներն իրենն են, ձկները որսացել […]
20:36 14.02.2022
Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Էրեբունու քրեական հետախույզների կողմից ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ Նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել […]
20:24 14.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու […]
19:55 14.02.2022
Մեկ տարի առաջ, փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանի նույն օջախային գոտում դարձյալ երկրաշարժ գրանցվեց, որը, ինչպես երեկ տեղի ունեցածը, ուղեկցվում էր ձայնով ու դղրդյունով։ «Ուղեկցվում էր ձայնով, մարդիկ փաստում էին, որ գռգռոց է եղել, ոնց որ բեռնատար ավտոմեքենա անցներ փողոցով: Դա բնական, սովորական երևույթ է, որովհետև մեր երկրում ուժեղ երկրաշարժերը ունեն մինչև 10 կմ խորություն, […]
19:23 14.02.2022
Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Յու Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռ. Կ. Ռուբինյանի հետ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև այս տարվա փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման […]
18:51 14.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Գիտական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` ավելի քան 15 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում սեփականատիրոջ կողմից կառուցապատում […]
18:47 14.02.2022
Սույն թվականի փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […]
18:45 14.02.2022
Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի […]
18:30 14.02.2022
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող […]
18:19 14.02.2022
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը: COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն […]
17:58 14.02.2022
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այրում համայնքի 66-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Փետրվարի 10-ին նրա տան զննությամբ հայտնաբերեցին փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանայի նմանվող 10 գրամից ավելի զանգված և 380 գրամ կանեփանման բույսի ցողուններ: Տանտերը հայտնել է, որ անցյալ տարի Հաղթանակ գյուղից է կանեփը քաղել ու թմրանյութ պատրաստել: […]
17:55 14.02.2022
Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Կազմակերպվել են մեթոդական և գործնական պարապմունքներ, քննարկվել անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ, առաջնային լուծում պահանջող այլ հարցեր։
17:55 14.02.2022
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով: Այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը: Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) […]
17:52 14.02.2022
Միգրացիոն ծառայությունն այսօր հյուրընկալել է ԵՄ Թայեքս տեխնիկական աջակցության գործիքի շրջանակում փետրվարի 14-18-ը փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած ներկայացուցչությանը։ Թայեքսը տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում: Փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ աջակցելու Միգրացիոն ծառայությանը միգրացիայի համապարփակ կառավարման ոլորտում […]
17:49 14.02.2022
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
17:43 14.02.2022
Փետրվարի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 84 հրդեհի, 6 փլուզման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 135 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Արձանագրվել […]
17:40 14.02.2022
Փետրվարի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողները քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարելու նպատակով այցելել են Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը։ 34-ամյա տանտերը նախքան խուզարկությունը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտով։ Խուզարկությամբ ավտոտնակում հայտնաբերվել է նույն տրամաչափի փամփուշտ։ Բացի դրանից՝ […]
17:30 14.02.2022
N զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտները: Դպրոցականները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային, հետևել նորակոչիկների հետ անցկացվող պարապմունքներին, հանդես եկել համերգային ծրագրով։ Բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար դպրոցի տնօրինությունը զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել է պատվոգրով։
17:25 14.02.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 7-14-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4780 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 11 անձ։ 34 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշների, […]
17:21 14.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական […]
17:17 14.02.2022
N զորամասում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։
17:14 14.02.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 7-ից 14-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ 100 տրանսպորտային միջոց […]
17:11 14.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի, Տավուշի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում […]
17:00 14.02.2022
«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին»,- այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»:
16:56 14.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։ Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին իր հերթին ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև […]
16:50 14.02.2022
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ջանիկ Բաղդասարյանը, իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, տապալել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարեկները պարզել են, որ […]
16:44 14.02.2022
Փետրվարի 14-ին Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական կարողությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: […]
16:32 14.02.2022
«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, […]
16:25 14.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում […]
16:19 14.02.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին […]