TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:42 13.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի գիշերը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 14-ին, 16-18-ը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 71.3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:38 13.02.2022

Փետրվարի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 1000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 300 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 63 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 8 […]

̰

22:45 13.02.2022

Սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: […]

̰
Դաշտադեմ գյուղում այրվել է 63 հա խոտածածկույթ

21:59 13.02.2022

Փետրվարի 13-ին` ժամը 16:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի ջրամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել է մոտ 63 հա խոտածածկույթ։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:25 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
Լոռու մարզում բախվել են ГАЗ 24-ն ու ВАЗ 21150-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

15:49 13.02.2022

Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Ինչ միջոցառումներ են նախատեսված Տեառնընդառաջի նախատոնակին

13:04 13.02.2022

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը

12:50 13.02.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ին ժամը 13։00-22:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Որ ճանապարհներն են փակ Հայաստանի տարածքում

12:34 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

11:22 13.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

10:40 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
Հրդեհ Հաղթանակ թաղամասում. կա զոհ և մեկ տուժած

10:03 13.02.2022

Փետրվարի 13-ին` ժամը 01։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաներ կոչվող […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:31 12.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնության կարգ

21:18 12.02.2022

Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև` սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման […]

̰
Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել է զենք և թմրանյութ

20:15 12.02.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն: Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: «Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում […]

̰
Շինարարության մեկնարկից առաջ Գյումրիում սկսվել է սոցիալական բնակարանների շահառուների փաստագրման գործընթացը

19:59 12.02.2022

Բնակելի շենքի շինարարության մեկնարկից առաջ Գյումրիի քաղաքապետարանում սկսվել է հավանական շահառուների փաստագրման գործընթացը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Խոսքն Անի թաղամասում այս տարի կառուցվող սոցիալական բնակարանների մասին է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Մովսես Խորենացի փողոցում, նախկինում կառուցված սոցիալական բնակարանների կողքին, անավարտ շինարարության հիմքերի վրա կառուցել բազմաբնակարան 1 շենք՝ 9-12 բնակարանով։ Ծրագիրն իրականացնում է «Առք» բարեգործական […]

̰
Երևանի Լոմոնոսովի փողոցում հրդեհվել է կիսակառույց տան տանիքը

19:51 12.02.2022

Փետրվարի 12-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը […]

̰
Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

19:27 12.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի  Ստեփանավանի ոլորաներ կոչվող հատվածում […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզում ասֆալտապատվել է 133 հազար 859 քմ ճանապարհ

18:50 12.02.2022

Կառավարություն-համայնք արդյունավետ փոխգործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, ամեն տարի Արագածոտնի մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Կառավարության համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի 50 համայնքում 2021-ին զարկ տրվեց 8 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրերի, որոնցից 16-ը (16 համայնքում) ճանապարհաշինական էր։ Այսպիսով, 2021թ․ սուբվենցիայի շրջանակում մարզում ասֆալտապատվել է 133 հազար 859 քմ ճանապարհ, այդ թվում՝ բակային տարածքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

̰
Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվել է ինժեներական լաբորատորիա

18:18 12.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բաիցման արարողությանը: Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող […]

̰
Գյումրիի սելեկցիոն կայանը հողատարածքներում փորձարկում է հեղուկ և ջրալույծ պարարտանյութեր

17:18 12.02.2022

Բարձր բերքատվություն ապահովելու համար հողի պարարտացումն անհրաժեշտ բաղադրիչ է։ Գյուղացիական տնտեսությունների համար ավանդական ու անփոխարինելի միջոցը մնում է ազոտական գրանուլացված պարարտանյութը, որը շաղ են տալիս հողի մակերեսին։ Շիրակի մարզում հեկտարներով հողերը տնտեսությունները մշակում են ազոտական պարարտանյութով, իսկ բերքատվության արդյունքները լինում են գոհացնող, եթե կարկուտն ու երաշտը չեն վնասում։ Այս տարի սակայն, հողագործների համար պարարտանյութի ձեռք […]

̰
Քրեական հետախույզները և վետերանները հետախուզվողի են հայտնաբերել

17:00 12.02.2022

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների խորհրդի համատեղ միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին Կողբացու փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Անահիտ Կ.-ին, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԳԱԱ նախագահի հետ

16:45 12.02.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։ Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ […]

̰
Սպանություն Շենգավիթում, կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

15:50 12.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով՝ 2022թ.փտրվարի 11-ին՝ ժամը 18:35-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է […]

̰
Լոռու ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված խուլիգանության դեպքը

15:42 12.02.2022

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ալավերդի-Հաղպատ ճանապարհի ռեստորանային համալիրներից մեկում հացկերույթի ժամանակ վիճաբանություն է եղել, որի ընթացքում մասնակիցները քաշքշել են իրար, հայհոյել, խփել ձեռքերով և ոտքերով, իսկ 27-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակել է առանձնասենյակի առաստաղին: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների […]

̰
Մահվան ելքով վթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին

15:19 12.02.2022

Փետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Մերսեդեսի» ուղևորը՝ 59-ամյա Մեխակ Մելքոնյանը, մահացել է, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
Արմավիրի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

14:52 12.02.2022

Փետրվարի 11-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 11.50-ն ընկած ժամանակահատվածում անասնագոմից երկու ցուլ են գողացել: Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել և […]

̰
Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները շնորհավորել են Սուրբ Սարգսի տոնի առթիվ

14:41 12.02.2022

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ: «Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։ Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»։

̰
Արարատի մարզում բախվել են Volkswagen Jetta-ն ու հիվանդի տեղափոխող Եղեգնաձորի շտապօգնության ավտոմեքենան. կա 5 վիրավոր

14:30 12.02.2022

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տարոն Մ-ի վարած Volkswagen Jetta մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Խ-ի վարած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքվ […]

̰
BACK_TO_TOP