17:06 01.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու […]
16:56 01.02.2022
Հունվարի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Արաբկիրի ոստիկանները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արտաշատի բաժնի գործընկերների հետ: Նույն օրը Նորաշեն գյուղից, «Զիլ» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի երկու բնակիչ՝ 76 և 51 տարեկան: 76-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով […]
16:50 01.02.2022
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածը Հայաստանի տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն, սակայն ակնկալում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: Գալստյանը հիշեցրեց, որ 2022թ. փետրվարի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 […]
16:33 01.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այս համատեքստում նախարարը կարևորել է համագործակցության նոր ձևաչափերի և հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։
16:25 01.02.2022
Մաքսային և հարկային ծառայությունների մասին օրենքներում փոփոխություններ կատարելուց հետո առաջին անգամ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է մաքսային ծառայողների ընդունելության նոր կարգ։ Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որին կարող են մասնակցել թե՛ գործող մաքսային ծառայողները, թե՛ նորեկները։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/348EXXd: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
16:20 01.02.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը: Ուսումնական շուրջ 26 […]
15:52 01.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավման ուղեցույցի և մեթոդական նյութերի կազմում՝ ներառելով կրկնօրինակելի մոդելներ և Հայաստանում հաջողությամբ կիրառված իրական օրինակներ», «Հայրենաճանաչությանը միտված նախաձեռնությունների (այդ թվում՝ արշավների, գիտաժողովների, օլիմպիադաների և […]
15:49 01.02.2022
Այսօր՝ փետրվարի 1-ին, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ձևավորվեց նախաձեռնող խումբ։ Խմբի կազմը գլխավորում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, նախաձեռնող խմբին անդամակցեցին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, բիզնես ոլորտի […]
15:47 01.02.2022
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել և բերման են ենթարկել 29-ամյա Ռոբերտ Բ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռոբերտ […]
15:44 01.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, մարդատարների համար` բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
15:41 01.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 1-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 24.0 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.10 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.20 մլն մ³-ով ավելի է: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նախորդ […]
15:21 01.02.2022
Փետրվարի 1-ին՝ ժամը 11:44-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (Մ. Բ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
15:08 01.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները: Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համաձայնության գալով ապահովագրական ընկերությունից […]
13:27 01.02.2022
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ: Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները: Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել […]
13:19 01.02.2022
Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
12:52 01.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման` 11, բնակարանային գողության ՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա […]
12:13 01.02.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից՝ 119, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից՝ 99, «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաներից՝ 25-70, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 84 դպրոցական: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», […]
12:11 01.02.2022
Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն է 9.5%, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:
12:09 01.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-20:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի 1-12, Թամանցիների, Տարոնցի, Վերին Շենգավիթի 10, 11, Արարատյան, Շահամիրյանների, Զ.Եսայան, Լ.Խաչիկյան, Ֆրունզեի, Եղ.Թադեվոսյան փողոցների, Բագրատունյաց 6, Տարոնցի, Արարատյան 1, 2 նրբանցքների, Բագրատունյաց 16-69, Արշակունյաց 69-131 կենտ համարների շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]
11:17 01.02.2022
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ […]
11:03 01.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3127 նոր դեպք ✓7890 թեստավորում ✓ 74 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 922 դեպք, որոնցից 336 079-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8056 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 734 878 թեստավորում:
10:58 01.02.2022
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ մասին որոշում ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում: Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ […]
10:43 01.02.2022
Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկելու համաձայնություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն […]
10:41 01.02.2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
10:35 01.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
10:34 01.02.2022
Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի […]
10:32 01.02.2022
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով է պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից, ովքեր 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում:
10:23 01.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ: Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն […]