08:50 01.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
08:11 01.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 64, 82-84 շենքեր, Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Հրազդանի կիրճ ՛՛Վ․Հովնանյան՛՛ առանձնատուն, Զորափի փ. 19, 19/6 շենքեր, թիվ 3-րդ կլինիկական հիվանդանոց միակողմանի, ՛՛Զարգացման բանկ՛՛ միակողմանի, ՛՛Նաիրի Բժշկական […]
23:59 31.01.2022
Հունվարի 31-ին, ժամը 22:42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 59/3 հասցեի մոտակայքում «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Բ.) դուրս է […]
23:55 31.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
23:18 31.01.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են […]
22:44 31.01.2022
Երևանի քաղաքապետարանում հունվարի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, կարևորելով համայնքային ծառայության պատշաճ կազմակերպումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գործառույթներն անձամբ է համակարգելու: «Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ, մենք պետք է լինենք առաջամարտիկ. մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք […]
22:09 31.01.2022
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է: Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում […]
21:30 31.01.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 24-ից 31-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 53 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 40-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց […]
21:04 31.01.2022
2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության […]
20:55 31.01.2022
«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ […]
20:45 31.01.2022
Հունվարի 31-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Նաիրիի տարածաշրջանի Արագյուղ-Բուժական (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:31 31.01.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ Գեղարքունիքի մարզում գողություններ են անում: Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ նրացից մեկը՝ Արմավիրի, երկուսը՝ Արարատի մարզի բնակիչներ են: Բավարար ապացույցներ ձեռք բերելու նպատակով քրեական ոստիկանության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին կասկածվողներից մեկը, որ […]
19:59 31.01.2022
Երկրագիտական թանգարանի նախասրահի դարակաշարերում տեղադրված խեցեղենի մի մասը նախորդ տարի հայտնաբերվել է Ջրափիի ջրասույզ հինգ դամբարաններից: Ըստ հնագետների՝ գտածոները թվագրվում են Մ․թ․ա 1-ին հազարամյակի: Հողի շերտից դուրս բերված կավե կտորները մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշուց, սպիտակ շաղախով իրար միացնելով՝ վերականգնել են կավե սպասքի նախնական տեսքը և հետաքրքիր բացահայտումներ արել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի և […]
19:33 31.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն […]
18:40 31.01.2022
Հայտնի է, թե ում թեկնածությունն է քննարկվել Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։ Լրագրողներն այսօր անձամբ իրենից են փորձել պարզել՝ արդյոք նախարարին կոնկրետ առաջարկ եղել է, և ինչ կարծիք […]
18:28 31.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի» շրջանակում այսօր կազմակերպել է բժիշկների և հարբժիշկների հանդիպումը SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուի և Լորան Մերիադի հետ։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՖՄԴ հաշմանդամության գնահատման կենտրոնի […]
18:11 31.01.2022
Առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը և շենքային պայմանների բարելավումը կհանգեցնի հիվանդանոցների գերբեռնվածության թեթևացման։ Իսկ համավարակը պատճառներից մեկն էր մարզային բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների բուժսարքավորումների նորացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու։ Առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը զբաղվում է Հանրապետության պոլիկլինիկաների կարիքների ուսումնասիրությամբ։ Շիրակի մարզում վերազինումների անհրաժեշտություն ունեցող պոլիկլինիկաների թիվը ևս քիչ չէ։ Գյումրիի թիվ 1 […]
17:55 31.01.2022
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ զորամասերում անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ։ Զինծառայողներն այցելել են զինվորական պանթեոններ, թանգարաններ, կազմակերպվել են հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ։ Զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողները բարեխիղճ ծառայության համար խրախուսվել են հրամանատարության կողմից։
17:52 31.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է 1991 թվականի անկախացումից ի վեր: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին […]
17:44 31.01.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 2-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, տրանսպորտային միջոցը թաղանթապատված դիմապակիով վարելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որից հետո […]
17:37 31.01.2022
Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ […]
17:35 31.01.2022
ՀՀ քննչական կոմիտեում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում, նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, տեղի է ունեցել «Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնման և Կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման արարողություն: Մինչ արարողության մեկնարկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացակարգերն ու արձանագրումներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի […]
17:21 31.01.2022
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
16:46 31.01.2022
Հունվարի 30-ին զինված ուժերի մի շարք զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
16:36 31.01.2022
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։
16:26 31.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 30-31-ը: «Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում»:
16:21 31.01.2022
2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու […]
16:07 31.01.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում էր նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։ Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։ Վերլուծվել են […]
16:01 31.01.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 2-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում: Օրակարգը` այստեղ։ Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Փետրվարի 3-ին` ժամը 11:30-ին, 414 դահլիճում կկայանա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի […]