TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

16:00 31.01.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 29-ին բաժին է ներկայացել 20-ամյա Էդգար Ք.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Էդգար Ք.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 30-ին Գյումրի […]

̰
ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանականության կիրառման

15:59 31.01.2022

Կառավարությունը կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ […]

̰
Բելառուսում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը

15:52 31.01.2022

2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։ Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը ներառյալ), միջին (13-15 տարեկանը ներառյալ), ավագ (16-18 տարեկանը ներառյալ), և ըստ երեք անվանակարգերի՝ «Երգարվեստ», «Կերպարվեստ», «Պարարվեստ»։ Այն […]

̰
Էկոնոմիկայի նախարարը Հիշամ Ալ Գուրգի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները

15:49 31.01.2022

Այսօր հանդիպել եմ Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ և քննարկել Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
Սևանա լճի մակարդակը հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

15:48 31.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 24-30-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.39 մ (30.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.268 մլն մ³, իսկ […]

̰ ̰
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նախագահի պաշտոնում իր թեկնածության շուրջ քննարկումներին

15:35 31.01.2022

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը նշեց, որ այդ խոսակցությունները պետք է տեղի ունենան փետրվարի 1-ին, երբ կլինի ԱԺ նախագահի որոշումը: «Գեղեցիկ չի […]

̰
Ստուգայցեր են անցկացվել 82 հանրային սննդի օբյեկտներում

15:26 31.01.2022

Հանգստյան օրերին՝ հունվարի 28-ին, 29-ին և 30-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 82 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ հայտնաբերվել են 2 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության […]

̰
Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են

14:38 31.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:53 31.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել և արտաքսվել է Հայաստան

13:25 31.01.2022

Ոստիկանության ՔՈԳՎ, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 2021 թ. դեկտեմբերի 30-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հունվարի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է արտաքսվել 45-ամյա Մհեր Ա.-ն, որը 2017 թ. մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը […]

̰
Հունվարի 27-ից 31-ը բացահայտվել է հանցագործության 180 դեպք

12:25 31.01.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 17-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, թմրամիջոցի հայտնաբերման` 31, սառը զենքի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 15-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, բնակարանային գողության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, անձի առևանգման և ծանր վիրավորանքի՝ 3-ական, պետական-հասարակական […]

̰
Բացահայտվել է Covid-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացում չարաշահման հերթական դեպքը

12:24 31.01.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից հանցավորության դեմ պայքարի իրենց գործառույթների շրջանակներում իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները, իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ […]

̰
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Ամիրյան փողոցում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

12:16 31.01.2022

Հունվարի 30-ի գիշերը, ժամը 1.31-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնեցին, որ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում ընկած մարդ կա, որն արնահոսում է: Ահազանգ էր հնչել նաև 1-03։ Շտապօգնության խումբը երիտասարդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Կենտրոնական բաժին ստացված հաղորդումը հետևյալ բովանդակությունն ուներ՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից տեղափոխվել է […]

̰
ՀայՓոստը ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ

11:57 31.01.2022

ՀայՓոստ ընկերությունը արդիականացման, թվային լուծումներով ծառայությունների գործարկման ճանապարհին դիմել և ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ: ISO 27001 սերտիֆիկատով միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը: Այն մշակվել և ներդրվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, շահագործման, մոնիթորինգի, վերանայման, պահպանման և կատարելագործման մոդել տրամադրելու նպատակով: ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է ավելի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք, 7 մահ

11:04 31.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1362 նոր դեպք ✓4673 թեստավորում ✓ 286 առողջացած ✓ 7 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում:

̰
Անցած շաբաթ գրանցվել է 413 դեպք, որից 116-ն՝ արտակարգ

10:54 31.01.2022

Հունվարի 24-ից 30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 116-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 52 հրդեհի, 4 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 154 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ: Արձանագրվել է […]

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է 1 883 413 քովիդ-պատվաստում

10:30 31.01.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հունվարի 31-ի դրությամբ կատարվել է 1 883 413 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 032 249, երկրորդ դեղաչափ` 842 213, բուստեր` 8951:

̰
Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը կցորդով փոխադրամիջոցների համար փակ է

09:37 31.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Կցորդով […]

̰
Հրազդանում և Չարենցավանում ձյուն է տեղում, Ծաղկաշեն-Քուչակ ճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է

09:07 31.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձնաբուք)։ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում […]

̰
Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ

08:21 31.01.2022

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ։ Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական վեհաժողովի կայքում: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը: Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում, աշխատել է նաև Սպիտակ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 31.01.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղամաս 43շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 60-66Ա շենքեր, Բաղրամյան պող. 2-րդ փակուղի 10 շենք, Համբարձումյան փ. 2, 4, 6, 58 շենքեր, Համբարձումյան փ. 5Ա սեփական […]

̰
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ արագության, ջերմաստիճանը կբարձրանա

00:02 31.01.2022

Հայաստանի տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին  արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի […]

̰
Հայտնի է իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուի անունը

21:18 30.01.2022

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա: Հիշեցնենք, որ մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ […]

̰
Վահան Քերոբյանը «Expo 2020 Dubai» ցուցահանդեսում մասնակցել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին

20:07 30.01.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։ Ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ […]

̰
Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է

19:28 30.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում […]

̰
Հայաստանն ու Նիդերլանդները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

18:00 30.01.2022

30 տարի առաջ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ ճանապարհ բացելով երկու երկրների և ժողովուդների միջև հազարամյակների համագործակցության ընդլայնման համար։ Հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:13 30.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰

14:05 30.01.2022

Բացահայտվել է Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ: 2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն […]

̰
Եղվարդում այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենա

12:00 30.01.2022

Հունվարի 30-ին, ժամը 09:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ «Եղվարդ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:31-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել է «Volkswagen Golf» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

̰
BACK_TO_TOP