18:15 25.01.2022
Գերեզմանոցներում տրամադրվող տարածքները կդառնան անվճար: Հստակեցվել են ընտանեկան գերեզմանի համար հատկացվող տարածքների չափերը, դրանց կառուցապատման ու խնամքի հարցերը: Գյումրիի երեք գերեզմանատների զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 84 հեկտար է։ Վերջին տվյալներով՝ առաջին, երկրորդ և «Շիրակ» գերեզմանատներում հուղարկավորումները մոտ 68 հազարի են հասնում։ Գերեզմանի տարածքի հատկացման համար սահմանված էր պետական գումար։
Սա, թերևս, չէր վերաբերում գյուղական բնակավայրերին, որտեղ հողհատկացումներն անվերահսկելի են։ Կառավարության նոր որոշմամբ՝ այսուհետև բոլոր բնակավայրերի գերեզմանատներում տարածքներ կհատկացվեն բացառապես անվճար հիմունքներով: Այս դեպքում օրենքը խստացնում է հատկացվող հողատարածքների չափերը: Ընտանեկան գերեզմանատեղիները բաժանված են անհավասարաչափ։ Կարգ է սահմանվել, որով, հավանաբար, վերջ կդրվի հայկական սովորությանը։
«Նախատեսվում է յուրաքանչյուր անձի համար 2,5 քմ տարածք տրամադրել, այսինքն՝ 2,5 քմ-ը մեկ մետր լայնության մասին է խոսքը, և դա չի կարող ընտանեկան գերեզմանի դեպքում գերազանցել 12,5 քմ-ը, այսինքն՝ ընտանեկան գերեզմանները նախատեսված են 5 հոգուց ոչ ավելի մարդկանց համար»,- օրենքի նոր կարգավորումներն է ներկայացնում «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդվարդ Բաղրամյանը։
«Հավերժ հիշատակ» ընկերության տնօրեն Էդվարդ Բաղրամյանն այլ օրինակներ է նշում, երբ գերեզմանոցներում տարածքներ են վաճառում, որոնք կապ չունեն պետական հատկացումների հետ, իսկ այդպիսի գործարքներով զբաղվում են անհատ քաղաքացիները:
Մեկ այլ դեպքում էլ հուղարկավորության համար տարածքներ վաճառում են գերեզմանատներին մոտ ապրող սեփական տների բնակիչները, որոնք, չի բացառվում, որ այդ նպատակով էլ զբաղեցրել են հողակտորները, լինում է նաև այսպես, որ տնամերձ տարածքներն են վաճառում հուղարկավորությունների համար։
«Հավերժ հիշատակ» ընկերությունը նախատեսում է քաղաքացիներին տրամադրել գերեզմանատեղիների համար նախատեսված վկայականներ, որոնք կփոխարինեն կադաստրային փաստաթղթերին և նույնպես կհատկացվեն անվճար:
«Օրենքում նախատեսված է, որ գերեզման օգտագործող տերերը պարտավոր են ունենալ գերեզմանի չափերի վերաբերյալ համապատասխան վկայականներ, որտեղ կմատնանշվի գերեզմանի տեղը, դիրքը, այսպես ասած, հասցեն»,- նշում է Էդվարդ Բաղրամյանը։
Երեք գերեզմանատներում վաղուց ազատ տարածքներ չկան, հուղարկավորություններ են կատարվում սահմաններից դուրս։ Նոր տարածքների ձեռքբերման հարցը տարիներով մնում էր անլուծելի վարչատարածքային այլ հողերի հետ ունեցած վիճահարույց խնդիրների պատճառով։ Հարցը կարգավորում է ստացել։ «Շիրակ» գերեզմանատան հարևանությամբ ձեռք է բերվել ևս ութ հեկտար տարածք։
«Նոր հողատարածքը ձեռք ենք բերել Շիրակ համայնքից։ Այս պահին հողօգտագործման նշանակությունն է փոխվում, որովհետև դա ձեռք է բերվել որպես արոտավայր, դառնալու է հատուկ նշանակության հողատարածք, որ հուղարկավորություններ կարողանանք կազմակերպել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Էդվարդ Բաղրամյանը։
Անկանոն հուղարկավորություններն արգելելու համար տարածքները կհատկացվեն ըստ նախագծումների, գերեզմանների ամրաշինական աշխատանքներ կատարելու համար կլինեն անցուղիներ ու ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհներ։ Նախատեսված վայրերից դուրս, ճամփեզրերին կատարվող հուղարկավորությունները Գյումրիի երեք գերեզմանատներում էլ շարունակվում են, դրանք նույնիսկ հասել են ճամփեզրերին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...