23:24 19.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:20 19.01.2022
Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան` Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]
22:43 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, […]
21:12 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, […]
20:09 19.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը […]
19:26 19.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի վերագործարկմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Կարևորելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շարունակականությունն ու մարզի դպրոցներում ծրագրի իրականացման անխոչընդոտ ընթացքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է այս աշխատանքներում համագործակցության, ու ամեն ինչ արվելու […]
19:17 19.01.2022
Աշոցքի դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Այս տարի Հայաստանը կունենա վեց պատվիրակ: Երկու գեղասահորդներից բացի, օլիմպիական ուղեգրեր են նվաճել մեկ լեռնադահուկորդ և 3 դահուկորդ։ Նրանք Աշոցքի տարածաշրջանից են, մարզումներն անցկացնում են Աշոցքի դահուկավազքի կենտրոնում: Աշոցքի ձյունապատ լեռներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի մետրի: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ․ բնական […]
19:10 19.01.2022
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ […]
19:03 19.01.2022
ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 18.01.2022 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն: Այս մասին հաղորդագրություն է տարածել […]
18:45 19.01.2022
2021 թվականի տարեվերջին կառավարության հաստատած որոշմամբ այս տարի ավանդների փոխհատուցման շահառուներ են համարվում 1939 թվականին ծնվածները։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը սկսել է հաշվառել այն քաղաքացիներին, որոնք կառավարության որոշմամբ կարող են օգտվել ավանդների փոխհատուցման ծրագրից։ Փոխհատուցման կարգում փոփոխություններ չեն եղել, գործող է մնում արտոնյալ շահառուների ցանկը։ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ այս տարի […]
18:27 19.01.2022
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը […]
18:07 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի […]
17:58 19.01.2022
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հունվարի 18-ին և 19-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Հրետանավորները բացազատել են կրակի կառավարման կետեր, մարտական վիճակի բերել զինտեխնիկան և կատարել առաջադրված խնդիրները: Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածության մակարդակը։
17:53 19.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (քաղաք Գյումրի): Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումներն ու գործիքները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, իսկ հումքը և մյուս բաղադրիչները՝ դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, արտադրամասի պատերը և առաստաղը […]
17:47 19.01.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով հունվարի 19-ին դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ Ուղևորափոխադրում կատարող 37 տրանսպորտային միջոցի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք: Դրանք հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
17:33 19.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։ Քուչակ-Նիգավան, Ռյա Թազա-Ջամշլու, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորանների վերին հատվածում բուք է։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և […]
17:30 19.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և […]
17:26 19.01.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ Նպաստների, կենսաթոշակների նշանակման ու վճարման, հաշմանդամության խմբի սահմանման, աջակցող միջոցների ձեռքբերման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող այլ դիմումներին առավել օպերատիվ կերպով ընթացք տալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայություն։ Խնդրում ենք վերոնշյալ դեպքերում գրություններն ուղարկել Միասնական սոցիալական ծառայության [email protected] էլեկտրոնային […]
17:20 19.01.2022
Կապի համակարգերի շահագործման և սպասարկման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 17-19-ը զինծառայողների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։ Պարապմունքների մասնակիցները ծանոթացել են կապի համակարգերի առկա նորարարություններին, կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու արագ փոփոխվող իրավիճակներում նպատակային որոշումների կայացման ունակությունները։
17:14 19.01.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում` Աբու Դաբիում այսօր հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ «Ինձ ուղեկցում էին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք […]
17:08 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ […]
16:49 19.01.2022
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է ուսումնասիրության «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է նաև հայտով ներկայացված փաստաթղթերը, որոնք ներկայացնում ենք ստորև. Գրություն և դիմում Հայտարարություն Բաշխվող բնական գազի կանխատեսվող հաշվեկշիռ Բնական գազի բաշխման սակագնի հաշվարկ […]
16:29 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ […]
16:18 19.01.2022
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը։ «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Դա, կարծում եմ, անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ […]
15:55 19.01.2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը: Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարել էին, որ առաջին դատական նիստի ընթացքում պահանջելու են բաց և հրապարակային դատավարություն: Նիստն այս պահին […]
15:51 19.01.2022
Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Փոփոխությունների արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև հարկ […]
15:46 19.01.2022
Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները և ծնողները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար […]
15:34 19.01.2022
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Երևան քաղաքի Լևոնյան փողոցում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Արմեն Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ […]