19:17 19.01.2022
Աշոցքի դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Այս տարի Հայաստանը կունենա վեց պատվիրակ: Երկու գեղասահորդներից բացի, օլիմպիական ուղեգրեր են նվաճել մեկ լեռնադահուկորդ և 3 դահուկորդ։ Նրանք Աշոցքի տարածաշրջանից են, մարզումներն անցկացնում են Աշոցքի դահուկավազքի կենտրոնում:
Աշոցքի ձյունապատ լեռներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի մետրի: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ․ բնական թեքություններով այս տարածքները լավագույնն են դահուկային սպորտով զբաղվելու համար:
Առավոտյան մինչև 20 աստիճան սառնամանիքին մարզումները պատանիների ու երիտասարդների համար սովորական առօրյա է: Աշոցքը Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի դահուկային սպորտի կենտրոնն է համարվում, Հայաստանի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերի մեդալների հիմնական մասը նվաճել են տեղի դահուկորդները:
«Հայաստանի առաջնությունների մեդալների 70 տոկոսը ու երևի ավելին, աշոցքցիներն են նվաճել։ Սերգեյ և Միքայել Միքայելյանները, Թադևոս Պողոսյանն ու մեր մյուս առաջատար դահուկորդները խոշոր միջազգային մրցումներում նվաճել են 24 մեդալ այնպիսի հզոր դահուկային պետություններում, ինչպիսին են Ֆինլանդիան, Նորվեգիան, Չեխիան և Ռուսաստանը»,- նշում է դահուկային սպորտաձևերի մարզիչ Արթուր Միքայելյանը։
Վերջին տարիներին դահուկավազքի Հայաստանի առաջնությունները անցկացվում են հենց Աշոցքում: Ձյան խտությունն ավելի բարձրակարգ մրցուղիներ ստեղծելու հնարավորություն են տալիս: Հունվարի 13-15-ն անցկացված հանրապետական բաց առաջնությանն այս անգամ մասնակցել են նաև ռուս դահուկորդներ։
Տղամարդկանց 10 կմ ազատ և 10 կմ դասական ոճերում ու արագավազքում Հայաստանի չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը, նա մեր երկիրը կներկայացնի Պեկինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերում։ Սա Միքայելի կարիերայում երկրորդ օլիմպիական խաղերն են լինելու:
«Առաջին հերթին մարզվում եմ ոչ թե ինձ համար, այլ իմ երկրի համար։ Իմ երկիրը լավագույնս ներկայացնելու եմ ոչ միայն Օլիմպիական խաղերում, այլ նաև աշխարհի առաջնություններում, ցանկացած մրցաշարում։ Մասնակցելու եմ 30 կմ սքիաթլոնին, 15 կմ դասական, 15 կմ ազատ ոճ և 15 կմ դասական ոճ մրցատարածություններում»,- ասում է դահուկորդ Միքայել Միքայելյանը։
22-ամյա մարզիկի նպատակն է գերազանցել 2018 թվականի Կորեայում կայացած Օլիմպիական խաղերի ցուցանիշը: Բոլոր մրցակիցների հնարավորություններին լավ ծանոթ է, մրցելու է մի քանի մրցաձևերում:
Կատյա Գալստյանը երրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Հարթաշեն գյուղում ապրող 28-ամյա դահուկորդուհին աշխարհին ներկայացնելու է Հայաստանն ու Աշոցքի լեռնադահուկային սպորտի պոտենցիալը:
«Մենք ամբողջ տարին մարզվել ենք՝ և՛ ամռանը, և՛ հիմա․․․ Մեկնել ենք ուսումնամարզական հավաքների և՛ Հայաստանում, և՛ երկրից դուրս։ Գերազանց մարզավիճակում եմ գտնվում, մասնակցելու եմ 10 կմ դասական ոճ և կարճ տարածության սպրինտ մարզաձևում»,- ասում է դահուկորդուհի Կատյա Գալստյանը։
Այս տարի Պեկինի Օլիմպիական խաղերին առաջին անգամ կմասնակցի նաև 16-ամյա Անգելինա Մուրադյանը:
Օլիմպիական խաղերին Աշոցքը պետք է ունենար նաև չորրորդ պատվիրակը: Իր վաստակած վարկանիշով պատրաստվում էր Պեկին մեկնել 29-ամյա Թադևոս Պողոսյանը, սակայն, Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ, մեր երկրին հատկացվել է դահուկորդների 4 ուղեգիր՝ երկուսը կանանց համար, իսկ տղամարդկանց երկու ուղեգրերից մեկը հատկացվել է լեռնադահուկային սպորտաձևին։
Աշխարհի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերի մասնակից ու մրցանակակիր Թադևոսը Պողոսյանը այս անգամ էլ չի մասնակցի Օլիմպիական խաղերին։ 2014 և 2018 թվականների Ձմեռային օլիմպիադաներին չի մեկնել տարբեր պատճառներով։ Բայց հույս ունեն, որ հավաքականի կազմում ընդգրկվելու հնարավորությունը դեռ սպառված չէ։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...