15:51 19.01.2022
Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Փոփոխությունների արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև հարկ վճարողներին իրենց առարկությունները հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Առաջարկվում է նաև օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:
Հարկ վճարողներին անտեղի անհանգստացնելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախագծով սահմանվել է մի քանի կարեւոր պայման: Առաջինը` նշված թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Երկրորդը` թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես հարկային մարմնի կողմից իրականացված վերլուծության արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է: Երրորդ` հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում տվյալ ուսումնասիրության տեսակը կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության` հարկային մարմնի գրասենյակում:
Հարակից զեկուցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն17:02 12.06.2025
Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրըԿառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ […] ...
16:55 12.06.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
16:50 12.06.2025
Դու չափազանց շատ ես խոսում․ Մեսսին՝ ԽամեսինԱշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրի Արգենտինա – Կոլումբիա խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, հայտնում է TyC Sports-ը: Լիոնել Մեսսին մոտեցել է մրցակցի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ու նրա հետ փոխանակել մի քանի բառ, որոնցից մի քանիսը կարողացել է ֆիքսել TyC Sports-ի տեսախցիկը: «Ասում էիր, որ մեզ օգնել են եզրափակչում: Դու […] ...
16:46 12.06.2025
ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղումՀունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով […] ...
16:41 12.06.2025
42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
16:36 12.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...