20:26 24.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։ Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ […]
20:18 24.09.2021
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]
20:14 24.09.2021
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու հարց էր: Մեկը վերաբերել է համայնքների խոշորացմանը, մյուսը՝ հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները ավելացնելուն։ Երկու հարցերի քննարկումն ու քվեարկությունը անցել է առանց ընդդիմության։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:06 24.09.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայում (IEO) մեդալներ նվաճած 4 հայ դպրոցականների, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի (BISA) ուսումնական գծով տնօրեն Արևիկ Եզեկյանի և օլիմպիադայում հայկական թիմի ղեկավար, BISA տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ է միացել այս խոշորագույն օլիմպիադային, որին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ։ […]
19:30 24.09.2021
Սեպտեմբերի 24-ին զորամիավորման զորամասերից մեկի ինժեներական վաշտի զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Անձնակազմին ուսուցանվել են դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման և ականազերծման, պայթուցիկ նյութերի գործածման կանոնները։
19:27 24.09.2021
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ […]
19:24 24.09.2021
«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի «Գրատպության թանգարանի», Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի […]
19:18 24.09.2021
Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է անձնակազմի հրահանգավորում, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։
19:07 24.09.2021
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության […]
19:00 24.09.2021
Սեպտեմբերի 24-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, […]
18:54 24.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Արագածից: «Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»,- գրել է նա:
18:46 24.09.2021
Կառավարության հերթական նիստն այսօր սկսվել է համավարակային իրավիճակի ու դրանով պայմանավորված պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ հիվանդացության նոր դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը: Այնուհետև գործադիրը անցել է օրակարգային հարցերին: Դրանցից մեկը վերաբերում էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:39 24.09.2021
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները Արարատի մարզի Արբաթ գյուղից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված: Ըստ 30-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է. կանեփը ցանել է տնամերձ հողամասում և պատրաստել իր օգտագործման համար։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: […]
18:24 24.09.2021
Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ խաղաղապահ բրիգադում սեպտեմբերի 23-24-ն անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ: Բացազատվել է դաշտային հրամանատարական կետ, ստուգվել են հրամկազմի կառավարման, տարբեր իրավիճակներում արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը կազմակերպելու հմտությունները։
18:08 24.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: «Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջև եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջև փոխադարձ բաց համագործակցությունը և փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,- նշված […]
17:49 24.09.2021
Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում է կատարվել։ ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային […]
17:41 24.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկիին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության այլ անդամների։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին լրացուցիչ համաձայնագրի նախագծի տարբերակը։ […]
17:25 24.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ ստուգայցերը: Այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացվել է Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների խոշոր խանութներում: Covid19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակական են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար […]
17:00 24.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմաստով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: «Այն էական փոփոխություն է մեր հանրապետության կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության […]
16:30 24.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել […]
16:24 24.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 23-24-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:56 24.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ: Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի […]
15:54 24.09.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, […]
15:47 24.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, նախկին կնոջ մոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բնակարանը համարելով իրենց ամուսնալուծության պատճառ, […]
15:28 24.09.2021
Աշխատանք փնտրող անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները: Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք փնտրող անձանց նաև առցանց եղանակով հաշվառվելու Միասնական […]
15:08 24.09.2021
Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Նախատեսվում է հստակեցնել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Ներկայումս հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող […]
14:59 24.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ Humanitarian Dialogue միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը […]
14:55 24.09.2021
«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ […]
14:51 24.09.2021
2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան: Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան […]