TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Աշխատանք փնտրողներն այսուհետև կարող են առցանց եղանակով հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում

15:28 24.09.2021

Աշխատանք փնտրող անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները: Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք փնտրող անձանց նաև առցանց եղանակով հաշվառվելու Միասնական […]

̰
Կպարզեցվի և կավտոմատացվի հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձման գործընթացը

15:08 24.09.2021

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Նախատեսվում է հստակեցնել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Ներկայումս հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող […]

̰
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

14:59 24.09.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ Humanitarian Dialogue միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը […]

̰
«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մանկավարժները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուրը 500.000 դրամ

14:55 24.09.2021

«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ […]

̰
Սպանության փորձ՝ Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

14:51 24.09.2021

2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան: Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան […]

̰
Շենաթաղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

14:45 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղում՝ սարի լանջին, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Քանի կրճատում է եղել անցած տարիներին համայնքների խոշորացման հետևանքով․ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին

14:29 24.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խորհրդարանում ներկայացնելով համայնքների խոշորացման մասին օրինագիծը, տեղեկացրել է, որ գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը հաճախ լրջագույն խոչընդոտներ է ստեղծում համայնքների զարգացման համար և դրանք առավել ակնառու են երեք հազարից քիչ բնակչություն ունեցող համայնքների պարագայում: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս` երբ համայնքի բնակչությունը քիչ է, համայնքն ի զորու չէ իրականացնել […]

̰
Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

14:07 24.09.2021

Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ «Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը։ Լևոն Աթոյանցի կորուստը մեծ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- նշել են միությունից: Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, […]

̰
Ռուբեն Սարգսյանն ու Ռուսլան Բեկետաևն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը

13:28 24.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն  ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Ռուսլան Բեկետաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը, կենսաթոշակի վճարմանն, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքի ազատ […]

̰
Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների տնօրենի ընտրության կարգը

13:22 24.09.2021

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։ Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի: Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, […]

̰
ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

13:14 24.09.2021

Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ Քեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, […]

̰
Կողոպուտ Իսահակյան փողոցում. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

12:47 24.09.2021

Սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը տասին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Իսահակյան փողոցի ռեստորանից գողացել են բջջային հեռախոս: Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր որոշ հանգամանքներ։ Ռեստորանի բացօթյա հատվածում տեղադրված սեղանի վրայից անհայտ մեկը վերցրել էր թանկարժեք բջջայինն ու փախել։ Սեղանակիցները հետապնդել էին, բայց՝ անարդյունք։ Փախչողի արտաքին նկարագիրն էլ շատ […]

̰
Երևանում 82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

12:38 24.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան […]

̰
Մասիսի ոստիկանները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

12:34 24.09.2021

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Քրեական հետախույզները Արարատի մարզի Գեղանիստ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ, Մասիսի բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Կապան քաղաքի, մյուսը՝ Երևանի բնակիչ։ Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված։ Պարզվեց՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով։ Պայմանավորվածության […]

̰
Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ քննարկել է հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

12:17 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած […]

̰
Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․ քննարկվում է համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը

12:14 24.09.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ընդամենը երկու հարց է։ Պատգամավորները սկզբում քննարկել են համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Մինչ հարցի քննարկմանն անցնելը ընդդիմադիր խմբակցություններն, իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ նախագծին և նշելով, որ հետամուտ են լինելու հարցի հետագա իրավական ընթացքին, լքել են նիստերի դահլիճը։ Քննարկումը ծավալվել է միայն իշխող խմբակցության ներկայությամբ։ Նախագիծը […]

̰
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարային քայլերթով նշեցին ՀՀ անկախության տոնը

12:08 24.09.2021

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առիթով Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից մայրաքաղաքում անցկացվեց տոնական հանդիսավոր քայլերթ: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Արման Գասպարյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վարչության ղեկավար կազմը՝ գեներալ-լեյտենանտ […]

̰
ՄԻՊ աջակցությամբ կինն անհայտ կորած ամուսնու փոխարեն կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը

11:44 24.09.2021

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն ամուսինը երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու հարցով դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին և նպաստի գումարը (300.000 ՀՀ դրամ) փոխանցվել է ամուսնու անունով բացված բանկային […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում

11:29 24.09.2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով:

̰
Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ

11:20 24.09.2021

Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, պահանջ կսահմանվի ծառերի հատման դեպքում ծառապատել տվյալ հողամասը։ Երկար տարիներ բազմաթիվ խնդիրների պատճառ հանդիսացած օրենսդրական բացը վերջնականապես լուծում կստանա։ Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծը։ ✅ Մինչև այսօր համայնքներում […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք

11:05 24.09.2021

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 676 198 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6221 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք: Ունենք 672 առողջացած, […]

̰
Քննարկվել են Կիպրոսի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարները

10:22 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

10:19 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման […]

̰
Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

10:09 24.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Պլանային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

09:25 24.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի. * Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ.Մելիքյան, Հովնաթանի, Շրջանային, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ.Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փողոցի 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]

̰
ՊԱՀՀ-ում կայացել է Անկախության 30-ամյակին նվիրված «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի  պայմաններում» խորագրով գիտաժողով

09:16 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Ներկա էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները: Գիտաժողովի ընթացքում […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 7 մարզում

08:09 24.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մարգարյան փ. 4, 6, 17, 19, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16։00 Տիգրան Մեծի պող. 59, 59Ա շենքեր, Աճեմյան փ. 89-129 սեփական տներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 14, 16, […]

̰
Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորությոններն ու հեռանկարները

23:38 23.09.2021

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի ու կրթության ոլորտներում: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշել, որ այցը […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:48 23.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում […]

̰
BACK_TO_TOP