16:30 24.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Արագածի փողոցի տներից մեկում խնջույք է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում խնջույքի մասնակիցներից երկուսը, գարեջուր գնելու նպատակով, դուրս են եկել տանից: Ճանապարհին վիճաբանություն է սկսվել փողոցում զբոսնող, նույն թաղամասի բնակիչներ, ամուսնական զույգի հետ՝ շան հաչելու պատճառով, որի ընթացքում երիտասարդներից մեկը գարեջրի շշի պարունակությունը լցրել է շան վրա:
Արժանանալով շան տիրոջ դիտողությանը՝ երիտասարդները, չնչին շարժառիթով, խուլիգանական մղումներից ելնելով, իրենց անձի գերակայությունն ընդգծելով, խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով հարվածելով նրա դեմքին ու գցելով գետնին:
Այդ ընթացքում Mercedes մակնիշի ավտոմեքենայով շենքի բակ են մտել խնջույքի այլ մասնակիցներ ևս և խմբի կազմում շարունակելով տղամարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ հայհոյել են, ինչին միջամտել է վերջինիս կինը՝ փորձելով հանդարտեցնել ամուսնուն ծեծի ենթարկող անձանց, սակայն երիտասարդներից մեկը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նշված միջադեպին մասնակից են դարձել նաև նույն ժամանակ և նույն փողոցի մեկ այլ տանն անցկացվող խնջույքի մասնակիցներ ևս, որոնցից մեկը, միջադեպի աղմուկ-աղաղակի և ավտոմեքենայի արգելակման բարձր ձայնը լսելով, կարծել է, թե վրաերթ է տեղի ունեցել, և այդ մասին հայտնել է ներկաներին:
Լուրը լսելուն պես՝ խնջույքի մասնակիցներն իջել են բակ, որտեղ նրանցից մեկը, տեսնելով, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ընկերն ուզում է մոտենալ բակում հավաքվածներին, փորձել է կանխել, խոչընդոտել նրա առաջխաղացումը, սակայն նա, իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածել է իր գործողությունները խոչընդոտողի կրծքավանդակի ձախ հատվածին: Այս կերպ հաղթահարելով արգելքը՝ տղամարդը մոտեցել է վիճաբանողներին ու խմբի կազմում բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ վիճաբանությունը հանդարտեցնողների նկատմամբ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է երկու անձի՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, շարունակել է վիճաբանել ներկաների հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների նկատմամբ՝ հայհոյել են, վախի մթնոլորտ ստեղծել, գարեջրի շշեր են նետել շենքի բակ իջած անձանց ուղղությամբ, վնասել բակում կայանված «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը, Mercedes մակնիշի ավտոմեքենայից վերցնելով փայտե մահակը, հարվածել է իրենց նկատմամբ բռնություն գործադրող անձանցից մեկի դեմքին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...