22:00 19.09.2021
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com – ի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Եղիշե Թ.-ն BMW մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 43-ամյա Օվսաննա Դ.-ին և 45-ամյա Արտակ Մ.-ին: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վրաերթից հետո Եղիշե Թ.-ն բախվել […]
21:29 19.09.2021
Այսօր, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com – ը, ժամը 01:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» ԲԿ: […]
20:56 19.09.2021
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 14:27-ին: Հացառատ գյուղի Բուռնազյան փողոցում այրվել է մոտ 20 հակ անասնակեր։
18:56 19.09.2021
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է, որ հայ բռնցքամարտիկ` 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցել է Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ հաղթել 3:2 հաշվով։ Մենամարտից հետո անդրբեջանցին հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։
18:38 19.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին, թե Էրդողանը ի՞նչ կարծիքի է՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը տվել է հետևյալ պատասխանը. «Այս միջանցքը բացելու կամ չբացելու […]
18:21 19.09.2021
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Վարդանի Չուբարյանը, հայտնում են Երևանի պետական համալսարանից։ Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են […]
17:46 19.09.2021
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ռոբերտ Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 363-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ հատվածի հողաթմբին և կողաշրջվել: Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն […]
16:37 19.09.2021
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ Նշվում է, որ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են, պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։
14:53 19.09.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ: ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո: Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր […]
14:01 19.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը: «Իրանը մեծ կարևորություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»,- mehrnews.com-ի փոխանցմամբ՝ ասել է Խաթիբզադեն։ Նա նաև հիշեցրել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է:
13:44 19.09.2021
Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։ «Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել […]
12:19 19.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց […]
11:03 19.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]
10:31 19.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com – ը, ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի […]
10:00 19.09.2021
Սեպտեմբերի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը […]
23:50 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի Վ․ Մնացականյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ) […]
22:54 18.09.2021
Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 22.50-ին, Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արմեն Ի․-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ […]
22:40 18.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` […]
22:00 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։29-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին, մարվել՝ 20:35-ին: Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։
21:22 18.09.2021
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել Շիրին Ֆ․-ն, որը 2019թ. ապրիլի 26-ից հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ մահվան ելքով) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք Հետախուզվողի ներկայանալու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: `
20:55 18.09.2021
Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 8 մլրդ 900 մլն դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։
20:44 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին` ժամը 16։29-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին։ Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։
20:35 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Դառգետ» գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել […]
20:24 18.09.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.45-ին, Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Խաչատուր Խ․-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք: […]
20:15 18.09.2021
«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագրի շրջանակներում ԱԻՆ աշխատակիցների և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվում են ուսումնավարժանքներ։ Միջոցառմանը ներգրավված են ՀՀ Ոստիկանությունը, Պաշտպանության, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, Պետական եկամուտների և Քաղավիացիայի կոմիտեները:
19:59 18.09.2021
«Գյումրիի օր» միջոցառումներն այսօր ավարտվել են ամենամյա դարձած՝ Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչման և «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրման արարողությամբ։ Պարգևների են արժանանում հայտնի անձինք, ովքեր տարբեր ոլորտներում իրենց ավանդն են բերել քաղաքի զարգացման գործում։ Նրանց թվում և՛ բժիշկներ են, և՛ ճարտարապետներ, և՛ քանդակագործներ։ Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1964-1977 թթ․Գյումրիի գլխավոր ճարտարապետ […]
19:35 18.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ: […]
19:09 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային […]