TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

12:14 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23:04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է «Volkswagen Passat» […]

̰
Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն․ Արթուր Թովմասյան

12:08 21.09.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի΄ հայրենակիցներ Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան անկախության 30-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը: Անկախության կերտման […]

̰
Կեցցե՛ն անկախության համար իրենց կյանքը նվիրած «սպիտակ բանակն» ու մեր մյուս հերոսները․ Անահիտ Ավանեսյան

12:06 21.09.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. 30 տարի առաջ հայոց մեծ երազանքը կատարվեց։ Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։ Մեր անկախության պատմությունը լի է եղել մարտահրավերներով, որոնք, միևնույն ժամանակ, դաջել են բոլորիս մտքերում անկախ պետություն […]

̰
Այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանի հայերեն տեսաուղերձը

12:00 21.09.2021

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը հայերեն ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն։ Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին։ […]

̰
Չարությունն ու ատելությունը հարգանքի ու հոգատարության փոխակերպելով՝ պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը․ Արթուր Դավթյան

11:50 21.09.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը: Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր […]

̰
ՀՀ բարձրաստիճան այրերը «Եռաբլուրում» հարգանքի տուրք են մատուցել

11:22 21.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Վարչապետի հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան այրեր։

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք

11:15 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

̰
Հայաստանն ունի յուրաքանչյուրիս անհատական ներդրման ու նվիրումի կարիքը․ Նարեկ Մկրտչյան

11:12 21.09.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մեր պատմության ամենաթանկ ձեռքբերումներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անելիքներն այսօր շատ են, բայց 30-ամյա անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս՝ չկան անլուծելի իրավիճակներ, երբ միասնական ենք, իրատես ու գործուն: Պետք է շարունակենք աշխատել անդադար ու նվիրումով՝ […]

̰
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

11:09 21.09.2021

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ անցնող 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: «Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես […]

̰
ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ․ Բայդեն

11:08 21.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ․ «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք, 18 մահ

11:05 21.09.2021

Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 […]

̰
Լուսաղբյուր բնակավայրում էլեկտրաշչակ կգործարկվի

11:00 21.09.2021

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին․ Հայկ Մարության

10:56 21.09.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր ազգի ամենակարևոր օրերից մեկն է՝ Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը։ Հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։ Կերազեինք այս իսկապես […]

̰
Հայկ Դեմոյանը հրապարակել է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարը

10:35 21.09.2021

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարով և դրա հետ կապված հետաքրքիր տեղեկությամբ։ «ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈ Հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարը Անգլիացի ուսուցիչ Սփարոյ Ոիլֆրիդն այլևս համարվելու է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարիչը։ 1897-1898թթ․ Սպահանի պարսիկ ազնվականներից մեկի զավակներին դասավանդելու նպատակով Պարսկաստանում անցկացված տարիների […]

̰
ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները․ Շոմբի Շարփ

10:13 21.09.2021

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ․ «ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել է Հայաստանի կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին […]

̰
Դժվարություններն անցողիկ են, իսկ հայկական անկախ պետականությունը՝ մնայուն․ Սուրեն Պապիկյան

10:10 21.09.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ անկախության 30-ամյակը․ Ուղերձը՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ: 30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ […]

̰
Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ․ Ալեն Սիմոնյան

09:49 21.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ […]

̰
Մեր նահատակված եղբայրների հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը Հայրենիք շենացնելն ու հզորացնելն է․ Վրաստանում ՀՀ դեսպան

09:25 21.09.2021

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Երեք տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կարողացավ երկարամյա դադարից հետո վերակերտել իր անկախ պետականությունը։ Հայաստանն իր անկախությունը նվաճեց դժվարին պատմական շրջափուլում՝ ծանր պատերազմ Արցախում, բարդագույն […]

̰
Մենք շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան. Լին Թրեյսի

09:20 21.09.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և […]

̰
Մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է․ Գարեգին Երկրորդ

08:48 21.09.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին […]

̰
Անկախության 30-ամյակը դիմավորենք ազգային միասնականության գիտակցված և աննկուն ոգով․ Եվրոպայի հայերի համագումար

08:43 21.09.2021

Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ անկախության տոնի առիթով հանդես է եկել շնորհավորական ուղերձով․ «Յուրաքանչյուր ազգի՝ հատկապես պատմական դաժան ճանապարհ անցած ազգերի համար գերագույն նպատակ է ունենալ պետականություն եւ ապրել ազատ եւ անկախ հայրենիքում: Հայաստանի Հանրապետությունը որպես առաջին եւ երկրորդ երկու հանրապետությունների անխափան շարունակություն այս նոր դարաշրջանում թեւակոխում է իր անկախության 30–ամյակը: Ազգի յուրաքանչյուր անհատի համար թե’ […]

̰
Հայաստանը տոնում է Անկախության օրը

08:34 21.09.2021

Լրացավ ՀՀ անկախության հռչակման 30-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Մինչ այդ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ։ Այսօր՝ ժամը 15․00-ից, […]

̰
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

08:18 21.09.2021

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»,-նշված է հրապարակման մեջ։

̰
Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի․ Արայիկ Հարությունյան

08:09 21.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, […]

̰
̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

22:14 20.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 21-ին և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան […]

̰
ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն

22:04 20.09.2021

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ուժային կառույցների թվում քայլերթ կիրականացնեն նաև ԶՈւ ստորաբաժանումները։ Մասնավորապես՝ ժամը 12-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14։00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, 14։30-ից՝ Մաշտոցի պողոտայում։ Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում։

̰
Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ

20:54 20.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ը, հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

20:37 20.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը: Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն […]

̰
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը

20:26 20.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը՝ գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։ Նա ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի […]

̰
BACK_TO_TOP