TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վերակառուցված շենքը

18:15 18.09.2021

Այսօր հանդիսավորությամբ բացվել է «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի նորոգված շենքը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականից: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Ծրագրի ընդանուր արժեքը կազմում է 56մլն 111 հազար դրամ ։ 3 տասնամյակից ավելի տնակային պայմաններում գործունեություն ծավալած պետական նվագախումբն այսուհետ կաշխատի հարմարավետ պայմաններում։

̰
Որևիցե մեկին չի հաջողվի ջնջել Արցախի դրոշն ու զինանշանը․Ալեն Սիմոնյան

18:07 18.09.2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Որոտան  գյուղի մոտակայքում տեղադրված ադրբեջանական ոստիկանական  անցակետի գործունեությանն ու երեկ Գորիս -Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին։ «Երեկ Որոտոնի  ճանապարհին  տեղի  ունեցած միջադեպի կադրերը տեսել եմ, կարծում եմ՝ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, […]

̰
Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը անվանակոչվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանի անունով

18:01 18.09.2021

«Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքն այսուհետ կոչվելու է  ՀՀ վաստակավոր և անվանի բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Գրիգորյանի անունով։ Այսօր տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, երջանկահիշատակ բժշկի հարազատներն ու մտերիմները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Հայ և իրաքցի մասնագետները Մատենադարանում կմասնակցեն հին ձեռագրերի վերականգնման ծրագրին

17:35 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկել է մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների համար, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում իսլամական պետության բարբարոսություններից փրկված հազարավոր […]

̰
ԿԸՀ-ն նիստ է գումարել

16:43 18.09.2021

Այսօր նիստ է գումարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հանձնաժողովի 7 անդամից նիստին մասնակցել Է հինգը։ Օրակարգում երեք հարց է եղել։ Հարցերից մեկով սահմանվել է Գյումրիի ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսի՝ Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը: […]

̰
Այսօր նշվում է ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը

16:30 18.09.2021

Արդեն 18 տարի է, ինչ սեպտեմբերի 18-ը նշում է՝ որպես ջրի մոնիթորինգի համաշխարհային օր, տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Այս բնապահպանական տոնը, որը հիմնվել է մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամի կողմից, ներկայումս դարձել է տեղեկատվական, կրթական ծրագիր, որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելու մասնակցությանը: Ծրագիրը հնարավորություն է […]

̰
Սեպտեմբերի 22-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

16:03 18.09.2021

Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

̰
Աշխատանքային քննարկում՝ ԱՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ

15:36 18.09.2021

Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարությունը՝ առաջնահերթություններն ու ծրագրերը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել է նաև  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Բարձր գնահատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին նպաստելու նախաձեռնողականությունը՝ Նարեկ Մկրտչյանը […]

̰
«Շնորհավոր տոնդ, իմ սիրո՛ւն Գյումրի». Գնել Սանոսյանի ուղերձը Գյումրիի օրվա առթիվ

15:22 18.09.2021

Գյումրիի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը. «Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Գյումրի Սիրելի՛ գյումրեցիներ, շնորհավորում եմ Գյումրու օրվա առիթով: Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ […]

̰
Գյումրիում ազդարարվել է «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը

15:09 18.09.2021

Այսօր Գյումրիում  տեղի է ունեցել Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են կառավարության  անդամներ, բարերարներ, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին։ Գյումրիում Թումո կենտրոն հիմնելու գաղափարը Շանթ հեռուստաընկերության «Ապագայի համար» հեռուստանախագծի հաջողված  շարունակությունն էր։ […]

̰
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում

14:56 18.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 59 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 50, դեղատներ՝ 2, գրասենյակային տարածքներ՝ 7: Արձանագրվել է 1 խախտում։

̰
Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության առաջարկ

14:35 18.09.2021

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4 առաջնահերթություններից որևէ մեկին. Ակտիվ բազմակարծիք ժողովրդավարություն (մեկ ուսումնական նիստ՝ հավաքներին և միավորումներին […]

̰
Քննարկվել են ճանապարհային անվտանգության բարելավմանը, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

13:53 18.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ՀՀ […]

̰
Արցախի ԱԺ նախագահը ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

13:26 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին Արցախի խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն: «Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

13:14 18.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ […]

̰
Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

12:23 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Նոր Նորքի 1-ին զանգվածում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Հմայակ Ա․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Մրգաշեն գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

11:56 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մրգաշեն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբ։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում տեղի կունենա զորահանդես

11:48 18.09.2021

Սեպտեմբերի 21-ին` ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռք բերման 30-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացնում է Նոյեմբերյանի քաղաքապետարանը: «Հարգելի՛ քաղաքացիներ, Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին, որը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն […]

̰
Տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են

11:02 18.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են […]

̰
Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում. Պապիկյան

10:45 18.09.2021

Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: «Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզն ապահովված կլինի […]

̰
Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունը մարզերում բուժապահովման փոքր ստորաբաժանումներ կունենա

10:36 18.09.2021

Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունը մարզերում բուժապահովման փոքր ստորաբաժանումներ կունենա: Ծրագրվում է նաև շտապօգնության մեկական մեքենա տրամադրել Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի փրկարարական վարչություններին: Հրդեհների թվի աճ՝ նախորդ տարվա համեմատ: Գերակշռող մասը՝ անտառային և խոտածածկ տարածքներում: 8 ամիսների հրդեհային վիճակագրությունը ռեպորտաժում:

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:13 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի […]

̰
Գյումրին շատ փորձություններով է անցել, բայց երբեք չի ծնկել․ Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

10:04 18.09.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ։ «Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ: Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։ […]

̰
Ելփին գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ անկել է 16 հնդկահավ և 2 հորթ

09:12 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից երկուսի անասնագոմերի և տներից մեկի օժանդակ շինության […]

̰
Փոփոխություններ՝ Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում

08:31 18.09.2021

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, […]

̰
Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում

08:20 18.09.2021

Նիդերլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված։ Հայաստանից Նիդերլանդներ թույլատրվում են միայն միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից, տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։ Մանրամասն տեղեկատվությունը՝ […]

̰
Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:09 18.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կոնդ, Ռուսթավելու, Սիմոն Երևանցու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծերենցի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Աթոյան անց. 8, 10, 10/4, 12, 14, 16, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 45․8 հա տարածքում բռնկված հրդեհները

23:45 17.09.2021

Սեպտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 6000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի […]

̰
Բույսերի բուժման աշխատանքներ կիրականացվեն Աբովյան և Իսահակյան փողոցներում

23:32 17.09.2021

Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։30-ը, բույսերի բուժման աշխատանքներ կիրականացվեն Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված) եւ Իսահակյան փողոցներում։ «Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» էջում տարածած հաղորդագրության մեջ […]

̰
Ելփին գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

23:19 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
BACK_TO_TOP