TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ մտահոգում են․ Էդվարդ Ասրյան

12:05 28.01.2025

Ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները մնում են ուշադրության կենտրոնում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում։ Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ այդ հայտարարություններին»,- ասաց […]

̰
Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին․ Կաթողիկոս

11:50 28.01.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ․ «Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության […]

̰
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է. Մանասյան

11:38 28.01.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը: Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 28-ին

11:14 28.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 397 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․1 դրամ:  

̰
Արագածոտնի մարզի Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:06 28.01.2025

Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Սաղմոսավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:59 28.01.2025

Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

10:53 28.01.2025

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների […]

̰
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին․ Ալեն Սիմոնյան

10:37 28.01.2025

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ: ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների եւ այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, […]

̰
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ ԳՇ պետ

10:15 28.01.2025

ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։ Նրա գնահատմամբ՝ սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է։ «Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈւ կուտակումներ չկան, և պահպանվում է հարաբերական կայունություն»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է մտահոգությունների վերաբերյալ հարցին, ապա Ասրյանը նշել է․ «Հակառակորդը շարունակում […]

̰
Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում․ ՀՀ նախագահ

10:08 28.01.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության […]

̰
Հայկական բանակը նշում է կազմավորման 33-րդ տարեդարձը

10:00 28.01.2025

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է։ ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի […]

̰
Ռուսաստանը սպառնում է «ցուրտ ձմեռներով». Հայաստանը պատրա՞ստ է դրան

21:20 27.01.2025

ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Այդ նախագիծն առաջիկայում կքննարկվի նաև լիագումար նիստերի ընթացքում: Միաժամանակ, գնալով ավելի սուր սպառնալիքներ են հնչում Ռուսաստանից, Հայաստանն էլ ահազանգում է Ադրբեջանի կողմից հրահրվող հնարավոր էսկալացիայի մասին: Այս թեմային է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

̰
Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

19:48 27.01.2025

Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»:

̰
Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն

19:42 27.01.2025

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […]

̰
Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է

19:30 27.01.2025

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան բարձված է եղել մի […]

̰
Վարչապետն ընդունել է խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին

19:22 27.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին: Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

18:58 27.01.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

̰
Արդի էկոլոգիական կրթության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

18:41 27.01.2025

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի գլխավորությամբ, շահագրգիռ ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված քննարկում է տեղի ունեցել՝ նվիրված երկրում էկոլոգիական կրթության կազմակերպմանը և հիմնախնդիրների վերհանմանը։ Էկոլոգիական կրթության միջազգային օրը նշվում է 26-ին։ Օրվա հիշատակումը միտված է հիշեցնելու բնապահպանական գիտելիքների և իրազեկման կարևորության մասին, որոնք այնքան անհրաժեշտ են մեր մոլորակը պաշտպանելու […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:30 27.01.2025

Հունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 176, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 972, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 338, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

18:22 27.01.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը: Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, […]

̰
ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

18:11 27.01.2025

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 62 միլիարդ 337 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի […]

̰
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել

18:05 27.01.2025

Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ: Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին: 43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:47 27.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի […]

̰
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը

17:42 27.01.2025

Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների […]

̰
«ՈՒԱԶ» մեքենայի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

17:37 27.01.2025

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց կա: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական […]

̰
Պետք է մարդկանց ընկալման տեսանկյունից ընդունելի լուծումներ առաջարկենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին

17:27 27.01.2025

Միասնական տրասնպորտային համակարգի տրամաբանությանն անդրադառնալիս, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է՝ պետք է հասնենք նրան, որ կանգառ դուրս գալիս պարտադիր չլինի՝ մեր ավտոբուսին սպասենք: Կարող ենք առաջին եկած ավտոբուսն այդ ուղղությամբ նստել, ապա մի քանի կանգառ հետո մեկ այլ ավտոբուս կամ մետրո նստել և հասնել տեղ շատ ավելի արագ: Վարորդն էլ անելու է իր գործը՝ […]

̰
Տեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

17:23 27.01.2025

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը

17:17 27.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին: Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում […]

̰
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

17:12 27.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող «ՌաֆԷլԳրիգ» ՍՊԸ-ն ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակներում կատարել է քարաթափման մաքրման աշխատանքներ։

̰
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

17:06 27.01.2025

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: «Ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ: Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»,-գրել է նա:

̰
BACK_TO_TOP