TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

17:06 27.01.2025

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: «Ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ: Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»,-գրել է նա:

̰
Ձեր բազմամյա անգնահատելի գործունեությունը հայ երաժշտարվեստի զարգացման և պահպանման գործում ամենաբարձր գնահատանքի է արժանի. ԿԳՄՍ նախարարը՝ Տիգրան Մանսուրյանին

16:57 27.01.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ. «Հարգելի՛ Մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ: Ձեր բազմամյա անգնահատելի գործունեությունը հայ երաժշտարվեստի զարգացման և պահպանման գործում ամենաբարձր գնահատանքի է արժանի։ Ձեր ստեղծագործությունները՝ իրենց խորությամբ, մեղեդայնությամբ և բարձրաճաշակ հնչերանգներով, հարստացնում են մեր ազգային մշակույթն ու գտնում իրենց արժանի տեղը յուրաքանչյուր երաժշտասերի սրտում: […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

16:52 27.01.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 26-ին մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորել է Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, առաջընթաց, բարօրություն և հարատև խաղաղություն: «Թեև մեր երկրները գտնվում են աշխարհագրորեն տարբեր տարածաշրջաններում, մեզ միավորում են հարուստ պատմական անցյալը, ժողովրդավարական արժեքները և միմյանց մշակութային ժառանգության հանդեպ խորը հարգանքը: Մեր հարաբերությունները շաղկապված […]

̰
ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

16:45 27.01.2025

Նախարար Մխիթար Հայրապետյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացրել ՌԱԿ 2024թ. և Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100-օրյա գործունեությունը՝ անդրադառնալով ձեռքբերումներին, նախանշված ու հեռանկարային աշխատանքներին, ոլորտի զարգացմանը միտված պարբերաբար իրականացվող բարեփոխումներին, նաև՝ բացթողումներին, դրանք բացառելու հնարավորություններին։ Փակ քննարկման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը համեմատություններով ներկայացրել է 2023-2024թթ. գործունեությունը՝ ընդգծելով […]

̰
Դեսպան Տիգրան Գալստյանը հյուրընկալել է Եվրատլանտյան Դիմակայանության Կենտրոնի նախագահ, դեսպան Լուչիան Ֆատուին

16:31 27.01.2025

Հունվարի 23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հյուրընկալել է Ռումինիայի ԱԳՆ հովանու ներքո գործող Եվրատլանտյան Դիմակայանության Կենտրոնի (Euro-Atlantic Resilience Centre) նախագահ, դեսպան Լուչիան Ֆատուին։ Հանդիպման ընթացքում ռումինացի զրուցակիցը ներկայացրել է իր ղեկավարած Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություները և ընթացիկ ծրագրերը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ։

̰
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է

16:20 27.01.2025

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․ «Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստա՞ցել: Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, […]

̰
Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

16:14 27.01.2025

71 տարեկանում մահացել է լրագրող, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության հաղորդավար Արմեն Դուլյանը: Այս մասին հայտնում են ռադիոընկերությունից: Նշվում է, որ կիրակի երեկոյան Արմեն Դուլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։

̰
Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների

16:10 27.01.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների: Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների։ Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և […]

̰
Նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

16:06 27.01.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում: «Ուրախ եմ շնորհավորել Ձեզ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Հայ-հնդկական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն նաև դրանից օգտվելով անկախացումից […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 20-26-ը

15:46 27.01.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.36 մ (26.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 206-ը՝ արտակարգ

15:30 27.01.2025

Հունվարի 20-26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 206-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 127, փլուզման, քարաթափման, ձնաբքի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 4-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 30, 68 այլ դեպքեր: […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

15:22 27.01.2025

Հունվարի 27-ին, ժամը 13:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին: Նկուղում այրվել է կուտակած շինարարական աղբ:

̰
Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա տարեդարձի  միջոցառումներին․ Կոպիրկին

15:14 27.01.2025

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվելու են մայիսի 9-ին Մոսկվայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է Լենինգրադի ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ «Ընթացիկ տարին լինելու է բացառիկ, որովհետև տվյալ միջոցառումը բացում է մի շարք […]

̰
Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել Բելառուսում ԱՊՀ առաքելությանը․ Լեբեդև

15:05 27.01.2025

Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ, ցավոք, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի»,- ասել է նա։

̰
ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

14:55 27.01.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

̰
ՄՊՀ-ն բենզինի շուկայում խախտումների համար նշանակել է ավելի քան 1 միլիարդ դրամ տուգանք

14:49 27.01.2025

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսեց Հայաստանում բենզինի շուկայի ուսումնասիրության արդյունքների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ չորս խոշոր ներկրող ընկերություններ որոշակի ժամանակահատվածում համաձայնության են եկել գների սահմանման շուրջ: «Մենք ապացուցված համարեցինք, որ խոշոր չորս ներկրողները որոշակի ժամանակահատվածում անուղղակի համաձայնության են եկել գների սահմանման վերաբերյալ: Տեղի է ունեցել դեմպինգ, որի արդյունքում […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարարի հետ

14:39 27.01.2025

Հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին․ քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունները

14:32 27.01.2025

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: Հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային […]

̰
Երևանի մի շարք փողոցներում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող ու «խելացի» լուսատուներ

14:10 27.01.2025

Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում ու Վազգեն Առաջին Վեհափառի փողոցում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող ու «խելացի» լուսատուներ, որոնց լուսատվությունը հնարավոր կլինի փոփոխել կառավարման կենտրոնից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

14:02 27.01.2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Այս պահին թափուր ևս 44 հաստիք կա: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ «Մեր վարորդների համար մենք ապահովում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, նաև արտաժամյա աշխատանքի ու պարապուրդի համար ենք նախատեսում վարձատրություն: Մարդկային պայմաններ, որ վարորդն […]

̰
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

13:48 27.01.2025

Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է […]

̰
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն

13:25 27.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:03 27.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 257 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու` 25, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության` 14, զենք-զինամթերքի […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:45 27.01.2025

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Բեռնատարը մերկասառույցի պատճառով չէր կարողանում շարունակել ընթացքը․ օգնության են հասել փրկարարները

12:23 27.01.2025

Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «SHACMAN» մակնիշի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 27-ին

12:08 27.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․08 դրամ:  

̰
Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները

11:08 27.01.2025

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Հունվարի 20-ից 26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411 հազար 412 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 808՝ երեք վագոնանի, 1078՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100․1% Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

10:56 27.01.2025

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։ Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։ ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության […]

̰
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

10:48 27.01.2025

Հունվարի 27-ին, ժամը 08:00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Խ․) և «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ` […]

̰
«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան

10:40 27.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ […]

̰
BACK_TO_TOP