TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին

12:13 25.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․03 դրամ:

̰
Գորիս-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը խափանվել էր և խոչընդոտում էր երթևեկությունը

11:00 25.01.2025

Հունվարի 25-ին, ժամը 03:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են «DAF» մակնիշի […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:30 25.01.2025

Հունվարի 25-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումներին առնչվող հարցեր

10:17 25.01.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև սերտ համագործակցային հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կնպաստեն երկու երկրների տնտեսական զարգացմանը՝ ինչպես երկկողմ փոխգործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում։ […]

̰
«Խոսել ենք անվտանգային և արտաքին քաղաքական հարցերի մասին»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ

09:59 25.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ երկար զրույց է ունեցել։ «Բնականաբար խոսել ենք նաեւ անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցերի մասին, բայց այդ հատվածը չեմ հրապարակում, որովհետեւ մեր հայրենակիցների հետ այդ թեմայով նույնպես խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց, այդ պատճառով էլ այդ հատվածները չեմ հրապարակում»,-գրել […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:32 24.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու […]

̰
ՊԵԿ նախագահը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

19:26 24.01.2025

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին ՊԵԿ նախագահը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր հյուրընկալել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետության և […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցել ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման քննարկումը

19:06 24.01.2025

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարությանը և ՄԱԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման ընթացքը և գալիք հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ […]

̰
Աբովյան և Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

18:56 24.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (տեղ-տեղ առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աբովյան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

18:40 24.01.2025

Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների ֆիզիկական, տակտիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով հունվարի 24-ին Arm Tactical ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ստորաբաժանման ուսումնական վարժանքներ։ Վարժանքներին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը և հատուկ նշանակության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Ավետիսյանը։ Կենտրոնի հմուտ մասնագետների հսկողությամբ ծառայողներն իրականացրել են հատուկ […]

̰
Դատախազը դատարան է հանձնել պետական բյուջեից 106 միլիոն դրամ վատնած նախկին պաշտոնատար անձի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

18:33 24.01.2025

Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական […]

̰
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձեռքբերված համագործակցությունը կշարունակվի

18:21 24.01.2025

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Անդրեաս Պապակոնստանտինուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշանակման կապակցությամբ […]

̰
Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կիրականացվի զբաղվածության խթանման ծրագիր

18:16 24.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում, մասնավորապես՝ ՀՀ մարզերում պետական բյուջեի ֆինանսավորմամբ գործող և բացվելիք […]

̰
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ

18:05 24.01.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ. «Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության (ԱԲ) հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել […]

̰
Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է

17:55 24.01.2025

Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։ Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, […]

̰
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին

17:50 24.01.2025

Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նիստին ներկա են եղել նաեւ նախաձեռնող խմբի անդամներ: […]

̰
Տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թաքցրած հեռախոս

17:46 24.01.2025

Հունվարի 23-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու հսկիչ-անցագրային կետի դիմաց գտնվող զննությունների համար նախատեսված սենյակում ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ թաքցրած ներքնազգեստում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում են […]

̰
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստը

17:41 24.01.2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել Ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ: Ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել Ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Արձանագրվել […]

̰
ԱԺ-ում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

17:35 24.01.2025

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ: «Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն տանող ճանապարհը: Կարեւոր է, որ Հայաստանում բարելավվեն ստանդարտները, ամրապնդվի քաղհասարակության դերը, իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ: […]

̰
«Դավոս 2025». վարչապետ Փաշինյանի հանդիպումները

17:30 24.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Խորվաթիայի, Թաիլանդի Թագավորության վարչապետներին, տարբեր երկրների,  աշխարհահռչակ մի շարք այլ կառույցների ղեկավարների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արմավիրի համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

17:12 24.01.2025

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 38-ամյա բնակիչը Տալվորիկ գյուղից գողացել է մանրաթելային կառուցվածքով հրակայուն խողովակներ, ինչպես նաև տարբեր անձանցից ձեռք է բերել շինարարական այլ ապրանքներ, որոնք վաճառում է Ալաշկերտ գյուղի իր տան հարակից հողամասից և Արմավիր-Ալաշկերտ ճանապարհահատվածից։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, […]

̰
Հարկային մարմինը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին․ կազմակերպվում են իրազեկման այցեր կազմակերպություններ

17:05 24.01.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Մասնավորապես, եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել […]

̰
Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

16:48 24.01.2025

Հունվարի 24-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ

16:42 24.01.2025

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի […]

̰
Երևանի և Թեհրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ ԱԳ փոխնախարար

16:20 24.01.2025

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը

15:46 24.01.2025

Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև […]

̰
Նարեկ Մկրտչյանն ու Անդրեաս Պապակոնստանտինուն քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ հարցեր

15:05 24.01.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնության տրամադրման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

14:24 24.01.2025

Հունվարի 24-ին, ժամը 11:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]

̰
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

13:02 24.01.2025

Երևանում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

12:48 24.01.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը: Հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է […]

̰
BACK_TO_TOP