12:26 11.09.2021
Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր: Նշանակվել է […]
12:15 11.09.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը: Սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Թումանյանի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Լալվար սարի Ռոստոմի աղբյուր կոչվող մակատեղիում։ Հարությունյանի մարմնին առերևույթ մարմնական վնասվածքներ չեն եղել: Նա ներկայացվել […]
11:02 11.09.2021
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 […]
10:17 11.09.2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: «Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը: […]
09:35 11.09.2021
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 01:55-ին: Այրվել […]
09:22 11.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։ Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։ ❓Արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա […]
08:09 11.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 26, 28, 30, 32 բնակելի շենքեր, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-16։00 Նոր Արեշ 7փ. 47-62, 11փ. 139-154, 38փ. 1-16, 42փ. 3-53, 66-102, […]
23:59 10.09.2021
Սեպտեմբերի 8-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Բագրատաշեն գյուղում և Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում […]
23:54 10.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի […]
23:50 10.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
23:09 10.09.2021
Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։ Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին […]
22:42 10.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:31 10.09.2021
Արտաշատի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ Արարատի մարզի Կալադիպի կամ Գյոլասոր կոչվող վայրում գտնվող իր առանձնատանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է զինամթերք ու թմրանյութ, աճեցնում կանեփ: Սեպտեմբերի 9-ին, տեղեկությունը ճշտելու նպատակով, ոստիկաններն այցելեցին նշված վայր: Ցանկապատված տարածքում կանեփի բույսեր էին: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […]
22:10 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։43-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 21։08-ին։
21:00 10.09.2021
Նոր ուսումնական տարին ինչ սկսվել է, Շիրակի մարզում պատվաստվողների շարքում կրթության ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է։ Մեծամասնությունը ուսուցիչներն են, բայց և այլ կառույցների աշխատակիցների ակտիվությունն էլ պակաս չէ։ Սրա պատճառահետևանքային կապն էլ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող որոշումն է, աշխատանքային կոլեկտիվում գտնվել կա՛մ պատվաստված, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանք։ Դրա […]
20:21 10.09.2021
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ռուս գործընկերը արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատունոր պաշտոնում: Պատասխան նամակով Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Չույչենկոյին շնորհավորանքի համար […]
20:16 10.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպեմբերի 10-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Դմիտրի Գվինդաձեն ՊԵԿ նախագահին ներկայացրել է մասնավոր ու հանրային հատվածում ՎԶԵԲ-ի աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները: Կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել նաև […]
19:58 10.09.2021
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված տեքստը: Արարողության ավարտին նախագահը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի:
19:30 10.09.2021
Հանրապետություն ամբողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը: Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Մարտունի, Գավառ, Աբովյան, Թալին Մասիս, քաղաքներում, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզի մի շարք քաղաքներում և հարակից գյուղերում։
19:26 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
19:22 10.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր հանդիպում է կազմակերպվել իրանական «Բաբաք Մես Իրանիան» ընկերության, հայկական ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների և գիտական ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Ընկերությունը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։ Հանդիպմանը մասնակցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Մեղրաձոր Գոլդ», «Թեղուտ», «Լիդիան Արմենիա», «Չաարատ Կապան» հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ, գիտական ոլորտի մասնագետներ։ […]
19:14 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։ Հավաք-խորհրդակցությունն ուղղված էր իրավաբանների՝ իրենց գործառութային պարտականությունների արհեստավարժ կատարման ու մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Կ. Միրզոյանը հավաք-խորհրդակցության մասնակիցներին տվել է հանձնարարականներ իրավական աշխատանքների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու ուղղությամբ։
19:01 10.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են […]
18:54 10.09.2021
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության […]
18:44 10.09.2021
2021թ. հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ը քաղաքացիներից կընդունեն դիմումներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքներ տրամադրելու […]
18:36 10.09.2021
Զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 10-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները։
18:16 10.09.2021
ԱԺ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
18:12 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում վիճակահանության սկզբունքով տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների զինվորական պատրաստության դասընթացներում ընդգրկված և 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ԶՈՒ զորակոչված երիտասարդների ծառայության վայրի ընտրության և համապատասխան սպայական պաշտոնների նշանակման գործընթացը։ Շնորհավորելով նորընծա սպաներին զինվորական պատրաստության դասընթացները հաջողությամբ […]
17:58 10.09.2021
ՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով։ Ի թիվս ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների, պետական այլ գերատեսչական և հասարակական կառույցների ներկայացուցիչների, հոգեբան-դասախոսների և հոգևոր սպասավորների՝ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետի աշխատակազմի […]
17:49 10.09.2021
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։