TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀայՓոստը գործարկում է փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը

11:25 10.09.2021

ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում: Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկինաև կոմունալ վճարների ընդունում: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր […]

̰
Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը․ ՄԻՊ

11:06 10.09.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք

11:01 10.09.2021

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, […]

̰
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

10:37 10.09.2021

Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում (կմ0+000-կմ3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։ Այս պահին ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Միջին նորոգման շրջանակներում կկատարվի նաև հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում և այլն։ Նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

̰
Արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 18 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:29 10.09.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 18.210.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 130.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված […]

̰
Հրդեհ Վահագնի գյուղում

08:54 10.09.2021

Սեպտեմբերի 10-ին, ժամը 02:12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում (մոտ 84 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։19-ին, մարվել՝ 05:56-ին։ Այրվել […]

̰
Գազամատակարարումը կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

08:17 10.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 86, Մանուկյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Ջիվանի փողոցի թիվ 11/1, […]

̰
Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:09 10.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան Առինջ՝ Տաշքենդ փ. 2, 14, 16, 18, 19, 20, 22, 24, 28, 30, 32, նրբանցք 1, 1/5, 2, 2/3, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:14 09.09.2021

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

̰
ԵՄ-ն ուղևորությունների համար թույլատրելի երկրների ցանկից հեռացրել է 6 երկիր, այդ թվում Հայաստանը

23:02 09.09.2021

Եվրամիությունն անվտանգ երկրների ցանկից հեռացրել է 6 երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը: Եվրամիության խորհրդի որոշմամբ՝ ևս 4 երկրներ՝ Ալբանիան, Ճապոնիան, Բրունեյը և Սերբիան, հանվել են երկրների ու տարածքների ցանկից, որտեղ պանդեմիայի պայմաններում թույլատրված են ոչ պարտադիր (զբոսաշրջային բոլոր տեսակների) ուղևորություները։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։ Նշենք, որ Ուրուգվայը […]

̰ ̰
Մակրոնի վերընտրվելը լավագույն տարբերակն է հայության համար

22:39 09.09.2021

SHANTNEWS-ի գործընկեր Սագօ Արեանն այսօր զրուցել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբանյանի հետ՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարություններին, Հայաստան-Ֆրանսիա, Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններին և Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ՄԻԵԴ-ում լուծելու հեռանկարին։

̰
̰
Գլխավոր դատախազի պաշտոնակատարն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

21:50 09.09.2021

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հանդիպումը։ Գևորգ Բաղդասարյանը շնորհավորել է տիկին Շմիդտին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների ոլորտում ԵԽ ցուցաբերած աջակցությունը։ Հանդիպման շրջանակում մանրամասն քննարկվել են գրասենյակի […]

̰
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

21:43 09.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 6-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-8-ը: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի […]

̰
Մոսկվայում տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ

21:27 09.09.2021

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-15-ը տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Նրան Մոսկվա գործուղելու որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 1-4-ը

21:23 09.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 1-4-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում սեպտեմբերի 2-ին և 3-ին, Հրազդանում՝ սեպտեմբերի 2-4-ը»:

̰
Կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ

21:19 09.09.2021

Կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

20:43 09.09.2021

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այցի նախապատրաստության վերաբերյալ որոշում: Այցը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը:

̰
ՍԱՏՄ-ն Էրեբունի վարչական շրջանի խանութներից մեկում խախտումներ է հայտնաբերել

20:36 09.09.2021

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում: Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների […]

̰
Լեռնուտ բնակավայրում մանկապարտեզի շենքի վերակառուցման երկրորդ փուլն է մեկնարկել

20:20 09.09.2021

Մարմաշեն խոշորացված համայնքի Լեռնուտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են հիմնանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները։ 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը տեղակայված կլինի երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ծրագրի արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, […]

̰
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ քննարկումներին․ Զախարովա

20:14 09.09.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար։

̰
Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:57 09.09.2021

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ Առաքելական եկեղեցական համայնքի […]

̰
Զախարովան ասել է՝ ինչպես է Մոսկվան գնահատում ԼՂ պատերազմից հետո կնքված եռակողմ համաձայնագրի կատարումը

19:51 09.09.2021

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան կիսվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի գնահատականով, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել զինված միջադեպեր։

̰
38 մլն դրամ՝ 706 մետր երկարության փողոցի 216 մետրն ասֆալտապատելու համար․ Գյումրիի Ջամբուլի փողոցը մասնակի նորոգվում է սուբվենցիոն ծրագրով

19:47 09.09.2021

Վերջին երեք տարիներին սուբվենցիոն հայտերով փողոցաշինական ծրագրերը Գյումրիում հիմնականում բաժին են հասնում երկրորդական փողոցներին։ Հարթեցումներով ու փոսային՝ ընթացիկ նորոգումներով արդեն խնդիրներ չեն լուծում։ Այդ տարբերակները կոմունալ բաժինը համարում է անարդյունավետ ու ավելորդ ծախս, թեև երկար փողոցներն էլ ոչ ամբողջական՝ կարճ հատվածներով են ասֆալտապատում։ Խիտ բնակեցված Նորավան թաղամասի բոլոր փողոցները տանում են հանրակրթական ու երաժշտական դպրոցներ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների ազատմանն առնչվող անելիքները

19:40 09.09.2021

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորել է Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման […]

̰
Ամասիա բնակավայրում սկսվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

19:18 09.09.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող, բնակավայր մուտք գործող փողոցից մինչև Ամասիայի համայնքապետարան ընկած դժվարանցանելի հատվածի նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրելու է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում համայնքում կբարեկարգվի 3150 քառակուսի […]

̰
Պետպատվերով բուժսպասարկման կարգը փոխվել է․ պլանային դեպքերն ու դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են հերթագրումով

18:55 09.09.2021

Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է  բժշկական կենտրոնների պլանային դեպքերով պետպատվերի ծառայությունների սպասարկումը։ Հիվանդներին առաջարկվում է հերթագրվել, իսկ հերթը կարող հասնել ամիսներ անց։ Սա վերաբերում է նաև ուղեգրերով բուժհաստատություն դիմած արտոնյալ խմբերի քաղաքացիներին։ «Գյումրի» ԲԿ-ում դժվարամատչելի հետազոտությունների համար  հերթագրման  տարբերակը գործել է մշտապես, բայց  վերջին մեկ ամսվա ընթացքում ուղեգրերով  կենտրոն դիմած բոլոր պլանային դեպքերի սպասարկումը մերժվում […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն արդյունավետ են գնահատել երկկողմ բանակցությունները

18:52 09.09.2021

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ […]

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին

18:48 09.09.2021

Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Փոխվարչապետ […]

̰
BACK_TO_TOP