TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

13:20 12.09.2021

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 9-ին Արագած գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Պողոս Ալեքսանյանը, ով […]

̰
Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գազանջատում կլինի

13:05 12.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսա, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի […]

̰
Այսօր եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

10:00 12.09.2021

Այսօր եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ հիշատակությունը գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձման: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական […]

̰
Վանաձորում 23-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

23:53 11.09.2021

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի […]

̰
Կամարիս գյուղի տներից մեկին մոտակա խորդանոցում հրդեհ է բռնկվել

23:24 11.09.2021

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:42 11.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի

20:15 11.09.2021

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կապված ՀՀ Անկախության օրվա հետ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում ս/թ․ սեպտեմբերի 21-ին քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։ Մնացյալ օրերին հյուպատոսական բաժինը կշարունակի քաղաքացիների ընդունելությունը սահմանված կարգով /երկ․-ուրբ․, 09։00-ից 12։00-ը/։

̰
Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում 350 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն 7 ծրագիր է իրականացվում

19:20 11.09.2021

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերում նորից համայնքները առաջնահերթություն են տվել գյուղամիջյան ճանապարհների, ջրագծերի նորոգմանը, մանկապարտեզների կառուցմանը։ Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացրած յոթ ծրագրերն էլ հաստատվել են, որոնց  ընդհանուր արժեքը 350 միլիոն դրամ է, միջինը՝ 50 տոկոս համայնքի  ներդրումով։ Երկրաշարժի հետևանքով նախկին Ախուրյան շրջկենտրոնը ևս կորցրել է բազմաբնակարան շենքերի կեսից ավելին, մի մասն էլ վթարայնության պատճառով ապամոնտաժվել են։ […]

̰
Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին քարով բարձված КАМАЗ-ը կողաշրջվել է

19:09 11.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույր Մխիթարյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի […]

̰
Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում սուբվենցիոն ծրագրով երկու փողոց է ասֆալտապատվում

18:50 11.09.2021

Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում ընթանում են 6-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6-րդ փողոցի 900, 7-րդ փողոցի 250 քառակուսի մետր, ընդհանուրը՝ 1 150 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 17մլն 340 հազար դրամ է, որից պետության համամասնությունը […]

̰
Հին, մաշված կոյուղատար ցանցի խցանումների ու վթարների հետևանքով Գյումրիի բնակելիների նկուղները վնասվել են

17:38 11.09.2021

Գյումրիում ջրամատակարարման ցանցի նորացումներն այժմ առավելապես վերաբերում են այն թաղամասերին ու փողոցներին, որոնցում կապիտալ ասֆալտապատումներ են նախատեսվում։ Սա փողոցաշինական ծրագրերի պահանջներից մեկն է, սակայն դա կարծես թե չի վերաբերում կոյուղատար համակարգին, որը  շատ հին է։ Ներքին կոմունիկացիաների նորացումները միայն հատվածային են, մասնակի։ Քաղաքի բազմաբնակարան շենքերով ու սեփական տներով խիտ բնակեցված տասնյակ  թաղամասերում հաճախակի են կոյուղատար ցանցերում […]

̰
ԱՄՆ-ն ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չի համարում. դեսպան

16:59 11.09.2021

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ […]

̰
Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

16:54 11.09.2021

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 31-ամյա Տիգրան Ա.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Տիգրան Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

16:52 11.09.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Հայաստանի ԱԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական հարաբերություններում առկա դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ կարևորելով Երևանում համեմատաբար վերջերս հիմնված Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության դերը համագործակցության խորացման գործում։ Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը […]

̰
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

16:36 11.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է  Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

16:15 11.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող 80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

15:52 11.09.2021

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել […]

̰
ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերն անցկացրել են Քանաքեռ-Զեյթունում

15:37 11.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շաբաթօրյա ստուգայցերն անցկացրել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում: Հայտնաբերվել են խախտումներ. կորոնավարակի դեմ պայքարի նորմերը չեն պահպանվել սուպերմարկետներից մեկում. բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է 1 արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]

̰
Արցախահայությանն աջակցելու ծրագրերի թեմայով հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

15:15 11.09.2021

«Հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. հիմա նպատակ ունենք սոցիալական աջակցությունից անցում կատարել զարգացման ծրագրերի»,- հարցազրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Ամսական 68 հազար դրամ աջակցությունից օգտվել է ավելի քան 100 հազար մարդ. շուրջ 27 մլրդ դրամ է տրամադրվել կառավարության կողմից: Նախատեսվում է Արցախում 1000 սոցիալական […]

̰
Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

14:51 11.09.2021

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին: Ինչպես հայտնում են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից, Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է […]

̰
Կայացել է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» ձեռնարկի շնորհանդեսը

13:42 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում, կայացել է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ: Ձեռնարկում լուսաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծման ուղիները ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների […]

̰
Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

13:19 11.09.2021

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Մարկ Միխիլսենին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բազմոլորտ համագործակցության, քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ օրակարգի առաջմղմանը: ՀՀ ԱԳ նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել […]

̰
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ

13:12 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։ Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվել է վիճակագրություն, […]

̰
Բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով. Բազումի ոստիկանների բացահայտումը

12:51 11.09.2021

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Վարդանանց փողոցի 22-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու դանակ, որոնցից մեկը՝ ծալովի, մյուսը՝ գաղտնի փականով, էլեկտրահարող սարք և կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Խողովակներ գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել

12:46 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին անտառտնտեսության տարածքից խողովակ են տեղափոխում: Ոստիկանության Գավառի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 82 և 64 տարեկան երկու տղամարդիկ «KAVZ» բեռնատարով գաղտնի հափշտակել են ՀՀ պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող կաթսայատան ջեռուցման համար նախատեսված երկաթյա ծխատար խողովակները: Տղամարդիկ բերման […]

̰
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ

12:34 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Դեսպան Մակունցը ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծեց 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

̰
Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին․ Ալեն Սիմոնյան

12:31 11.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 9/11-ի 20-րդ տարելիցի կապացկությամբ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ: Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել […]

̰
ՊՎԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

12:28 11.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», – նշված է որոշման մեջ:  

̰
Տաշիրի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

12:26 11.09.2021

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր: Նշանակվել է […]

̰
Անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է

12:15 11.09.2021

Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը: Սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Թումանյանի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Լալվար սարի Ռոստոմի աղբյուր կոչվող մակատեղիում։ Հարությունյանի մարմնին առերևույթ մարմնական վնասվածքներ չեն եղել: Նա ներկայացվել […]

̰
BACK_TO_TOP