18:44 02.08.2021
Փակ գաղտնի քվեարկությամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայներ չեն ստացել։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ առաջին փորձից ԱԺ նախագահ չէր ընտրվել։ Ընտրության մեկնարկը հայտարարելուց կարճ ժամանակ անց […]
18:36 02.08.2021
Բաց տարածք, պարզկա եղանակ ու օդում սավառնող տարբեր անօդաչու սարքերի մոդելներ..․թռչող սարքերի անխափան թռիչքը երկնքում Գյումրիի ավիամոդելային խմբակի սաներն են ապահովում: Սաների պատրաստած ավիամոդելները հեռակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար սաները երկար են աշխատել, արդեն գիտեն, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր օդում կատարել տարբեր հնարքներ: Բաց տարածքում պատանի ավիամոդելիստներն […]
18:27 02.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիկ Քոչարյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Վալերիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված […]
18:20 02.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ: Նշենք, կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
18:15 02.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:
17:57 02.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա․-ն և Վ. Ա․-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս. […]
17:56 02.08.2021
2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը. նրանցից մեկը Երևան […]
17:55 02.08.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի տրամադրման մրցույթ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրով։ Ծրագրի հիմնական նպատակը՝ արագ արձագանքն է արտակարգ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին, այսուհետ` շահառու) սոցիալական առաջնային կարիքների բավարարման հարցում: Դրամաշնորհը տրամադրվում է կազմակերպությանը, որը պետք է համագործակցի նախարարության պատասխանատու ստորաբաժանման, միասնական սոցիալական ծառայության և դրա տարածքային […]
17:50 02.08.2021
Հուլիսի 31-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
17:48 02.08.2021
Ազգային ժողովը կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկություն, քվեաթերթիկներում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: «Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի […]
17:47 02.08.2021
8-րդ գումարման ԱԺ-ի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են: Նրանք առաջադրել են Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ առաջին նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ հարցերը: Այն վարում է տարիքով ավագ պատգամավոր, «Քաղաքացիական […]
17:41 02.08.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո վարչապետ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր մաղթանքները: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի շուրջ ստեղծված […]
17:30 02.08.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ամփոփել է վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը: Ջհանգիրյանն անդրադարձել է Դատական օրենսգրքի լրամշակմանը, թվել ավտոմատ մակագրման համակարգի առավելություններն ու թերությունները, խոսել դատարանների շենքային պայմաններից։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:25 02.08.2021
Նորագույն տեխնոլոգիական միջոցներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն են տալիս օգտվել համակարգչից 11 ստեղն ունեցող ֆունկցիոնալ ստեղնաշարի կամ պարզապես աչքերը թարթելու միոջոցով․ ԱՍՀՆ խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետ այսօրվանից սկսել է ծանոթանալ առաջարկվող նոր տեխնոլոգիաներին, գործնականում կիրառել դրանք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի […]
17:20 02.08.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը: Պատերազմի հետևանքով խարխլված […]
17:14 02.08.2021
Օգոստոսի 2-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։ Հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռուհերում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։ […]
17:08 02.08.2021
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահի ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների […]
17:00 02.08.2021
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ Պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ: Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների […]
16:56 02.08.2021
Օգոստոսի 1-ին ամփոփվել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում էր չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը տեղի են ունեցել գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, […]
16:47 02.08.2021
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի օգոստոսի 3-ից, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
16:42 02.08.2021
2021 թվականի հունվար-հուլիս ամիսների դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 9853 դիմում-բողոք: «Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը եղել է 5214, 2016 թվականին՝ 5113, 2017 թվականին՝ 6417, 2018 թվականին՝ 10754, 2019 թվականին՝ 13140, 2020 թվականին՝ 14780»,-տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
16:37 02.08.2021
Կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
16:30 02.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Հրամանագրի մեջ ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»:
16:19 02.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասվում է նախագահի հրամանագրի մեջ:
16:13 02.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,- ասվում է նախագահի հրամանագրի մեջ:
15:38 02.08.2021
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հետևաբար, այն չէր փոփոխվել: Օրենսդրական փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 73 կողմ ձայն: Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ […]